Thursday, September 30, 2010

armenix-ոտ հեռախոս :)

armenix-ը մի տեսակ շատ արագ մտավ իմ կյանք :) օգտվողներից մեկը ( havesov ))))) , սենց հավեսով խնդրեց իրա համար էլ իմ զռթիկներից պատրաստեմ ու հենց armenix-ի լոգոյով: Կարողա մտածեք գովազդա (ու ճիշտ կմտածեք)))), բայց հետաքրքիր էր, մանավանդ, որ սարքում ես մի մարդու համար, ում ընդհանրապես չես ճանաչում :)))
Հուսով եմ դուրդ կգա, havesov ջան :)

Monday, September 27, 2010

Հեռախոսային զռթիկ :))


Զռթիկը էտ չեխոլնա էլի :))) 2-ն էլ պատվերով են պատրաստված, առաջինը եղբորս համար, որովհետև ինքը Պոլիտեխնիկնա ավարտել ու պտուտակը լրիվ իրա թեմայի մեջա :)))) երկրորդն ընկերուհուս եմ նվիրել: Մոտս արդեն լիքը թարմ մտքեր կան, իսկ եթե դուք էլ ունեք, կարող եք առաջարկել, այսինքն` պատվիրել, որովհետև շատ շուտով իրանք նաև վաճառքում կգտնվեն :))

Friday, September 17, 2010

Վերջապես աշուն :)))





ըհը, մի քիչ եղանակները ոնց որ ցրտում են, ու ահավոր աշնան կայֆա տվել, դե գոնե ինձ լաավ տվելա:))))))
մոմակալն իրականում շատ ավելի ջերմա իրա գույներով և ամենինչով, քան նկարումա երևում, որովհետև էլի հեռախոսովա նկարած:)))) վերևի մասն, ի դեպ, կապույտ չի, կանաչա ;)) էս մեկն ավելի փոքրա չափերով, քան նախորդը...
Հ.Գ. չէ, ես որ ասում էի, մի օր սկսելու եմ սրանով զբաղվել, կատակ չէի անում :)))

Thursday, September 9, 2010

Վիտրաժ forever...




Ես որ ասում էի, որ մի օր վիտրաժ կանեմ :)))) մի քիչ նկարների որակը լավը չի, հեռախոսով եմ նկարել... բայց կարծում եմ, ինչ-որ պատկերացում կստանաք:)))) սենց նայում եմ ու մտածում եմ, որ իրանցից կարելիյա շատ պատրաստել ու վաճառել...հմմմ...

Saturday, September 4, 2010

Ալպինիստ տիկնիկը
















Էսօր մտել էի Extreme Club , ու էնտեղ հայտնաբերեցի իմ տիկնիկը ))))) էս ալպինիստին դեկտեմբերին եմ սարքել ու որպես Նոր տարվա նվեր, տվել եմ Extreme-ի էրեխեքին...էսօր տեսա ու մտածեցի բլոգ գցեմ, դուք էլ տեսնեք))))
Ճիշտա, ինքը նաև կավից ալպինիստական մուրճ ու քլունգ ուներ, բայց ԳՈՌենք իրանց կոտրել են, որի համար տուու~~~~ :))))) տենց բաներ)))