Tuesday, February 21, 2012

Կոճակ


Լինում է, չի լինում մի կոճակ. այսինքն` ես: Ինձ թվում է` ավելի շատ լինում է , քան չի լինում: Բա պատկերացրեք ինչ տխուր կլիներ աշխարհն առանց ինձ: Ես ամեն ինչ կարող եմ փակել ու ինչ ուզեմ կբացահայտեմ:
Հա, գիտեմ, մեկ-մեկ ես շատ փոքր եմ, ու շատերը ինձ չեն նկատում: Մարդկանց թվում է, թե կարող են ինձ հետ անել այն, ինչ ուզում են, բայց...
Լինում է, չի լինում մի կոճակ. այսինքն` ես: Ու ինձ թվում է` ավելի շատ լինում է, քան չի լինում:

Էտը յա կ չիմու, որ մի հատ նոր թատերական ստուդիա ա բացվում երեխաների համար, անունն էլ "Կոճակ": Մենակ չհարցնեք ինչի կոճակ, էտ մենակ կոճակը գիտի, թե ինչի:
Տենց, եթե 10-16 տարեկան ծանոթ երեխեք ունեք կամ էլ էտ տարիքի եք, դիմեք, չեք փոշմանի: Ինչ ասես չեն սովորելու` բեմական խոսք, դերասանի վարպետություն,

նկարչություն, պար ու տենց բաներ
, բա~ :
)

Wednesday, February 15, 2012

Շարֆով կանաչ մարդուկ

Ուրեմն կանաչ մարդուկների աշխարհում ապրում էին ովքեր? Բնականաբար կանաչ մարդուկները: Իրանցից ամեն մեկը մի բան ուներ իր վրա` ակնոց, տաբատ, շարֆ, բայց միայն մեկը: Նրանք հենց դրանով էլ տարբերվում են իրարից:
Թե ինչու էր մեր մարդուկը շարֆ դնում, ոչ մեկ չգիտեր, երևի ինքն էլ չգիտեր:
Ինքը շատ էր սիրում մտածել, բայց խոսալ տանել չէր կարողանում: Շատ խելացի էր ու հայտնագործություններ էր անում: Ճիշտ ա, երբեք դրանց մասին չէր խոսում: Հարցնում եք, բա ես որտեղից իմացա, հեշտ, ապա մի դեմքին նայեք, ամեն ինչ պարզ է դառնում:

Հ. Գ. Ինչու էին կանաչ, որ ծառի վրա չերևային, չնայած կանաչ մարդուկների աշխարհում ծառ չկար: