Այդ աշխարհում ամեն ինչ
բարի էր` արևը, ծառերը, եղջերուները, արջերը ու մի քանի մանր-մունր կենդանիներ: Բայց
մարդիկ այնտեղ չկային, միայն մի հոգի: Նա անուն չուներ, ինչին էր պետք անունը, եթե
կանչող չկար: Նա ամեն առավոտ արթնանում էր, եղջերուների հետ նույն գետից ջուր խմում,
արջի հետ նույն ծառից պտուղ ուտում, մողեսների հետ պառկում էր քարերին և արևից էներգիա
ստանում: Նա կարողանում էր ժայռերից թռչել: Ավելի ճիշտ կանգնում էր ժայռի ծայրին և
աչքերը փակում: Երկիրն ինքն էր գնում ոտքերի տակ. չէ որ այն պտտվում է:
Ու տենց ամեն օր, մինչև
չարթնացավ ու գտավ իրեն մութ սենյակում, բազմահարկ շենքի 14-րդ հարկում: Դրսում ինչ-որ
մարդիկ էին կռվում ու ոստիկանակա մեքենայի ձայն էի լսվում: Քնել...