




Էսօր առաջին անգամ փորձեցի նկարել ապակու վրա` վիտրաժային ներկերով: Նե~նց հետաքրքիր զգացում ունեմ :) Հա, չծիծաղեք, նորից կատուներ եմ նկարել :))))
Հա, գիտեմ, մի քիչ էլի շատ մանկական ա ստացվել, բայց գիտեք, ինձ թվումա, ես դեռ շատ սենց բաներ կնկարեմ...դուրս եկավ պրոցեսը :) հա, ինչու չէ, մոմակալների վարպետ կդառնամ...երևի:)))
Ի՞նչ ներկ ես օգտագործում: Ինձ թվում ա, ապակու վրա մի քիչ փնթի ա նայվում: Փորձե՞լ ես ավելի թանձր անել: Ու մեծ տարածքները ոչ թե сплошной ներկել, այլ տեքստուրային:
ReplyDeleteԱսենք՝ Միաձակիի «Պոնյոյի» սկզբի նման.
http://aimeewilder.com/wp-content/uploads/2009/09/127194-9-ponyo-sur-la-falaise.jpg
Ի նկատի ունեմ, сплошной ներկելու դեպքում միշտ անհամասեռություններ են լինում, որ աշխատանքին փնթի տեսք են տալիս, իսկ եթե նպատակային անհամասեռ նկարես, խտացումները տեքստուրային նկար կկազմեն: Չե՞ս կարծում:
հա, Բայանդուր, համաձայն եմ, էս առաջին անգամ էի փորձում ու ներկը իրոք շատ փնթիա ստացվել, չնայած, անկեղծ ասած, ես շատ եմ սիրում սենց փնթի բաներ :DDDDD ներկի թանձրությունից չի, նորմալա, ուղղակի մի քիչ տեքստուրայինա պետք ներկել, մյուս անգամ տենց կանեմ, էլ սենց չի լինի ;))))
ReplyDeleteչնայած կարելիյա, հատուկ փնթի նկարների շարք անել, սիրում եմ տենց բաներ ;))))
Նայի, ասենք՝ նպատակային փնթին ուրիշ ա, իսկ որ պարզապես փնթի ա ստացվում՝ ուրիշ))) հասկանու՞մ ես, ինչի հետ եմ:
ReplyDeleteես հասկանում եմ դու ինչ ես ասում :))))իմ մոտ ոչ նպատակային փնթի էր, որն արդյունքում իմ դուրն եկավ:DDD հլը որ մի քիչ սպասես մինչև տենց հուլիսի կեսերն էլի աշխատանքներ կունենամ, կտեսնենք էս անգամ ոնց կստացվի ;)))
ReplyDelete