Sunday, July 25, 2010

Ուգունդա-մունդայական


Չգիտեք ` ով է Ուգունդա-մունդան??? չէ, լուրջ, չգիտեք??? նա աշխարհահռչակ աֆրիկացի աղջիկ է, ոչ երգչուհի է, ոչ էլ դերասանուհի, ուղղակի աշխարհահռչակ է... )))
Չէ, ինձ աֆրիկան էլ է մի տեսակ տանում, չգիտեմ ինչու, երևի անցյալ կյանքում աֆրիկացի եմ եղել))) հա, աֆրիկական տժժիկ արևն ու անապատների դեղինը...մմմմմ, դրանից էլ լավ բան?))
Երկրորդ աշխատանքը նկարած է կոկոսի կեղևի վրա, իսկ առաջինը ձեզ արդեն ծանոթ քարն է)))
Երկուսի չափերն էլ չեն անցնում 7-8 սմ-ից...
Հ.Գ. Բայանդուր, քարի պահը քո ասածին մի քիչ մոտա, գիտեմ, դու հենց կոնկրետ ժայռապատկերներ էիր ասում, բայց սա էլ ա տարբերակ չէ? ;)))))))

Tuesday, July 20, 2010

Շորերով լուսամփոփ :)


Добавить изображение



Առավոտ քույրիկիս 11 տարեկան աղջկան ներկերս էի ցույց տալիս, բացատրում էի` պարագաներից որն ինչի համար է, ու երբ հասա տեքստիլի ներկին, չգիտես ինչի մի միտք ծագեց: Լուսամփոփի համար մի բան նկարել, որ գիշերը այդ նկարով լույս տա:
Դե արդեն չեմ զարմացնի, եթե ասեմ, որ նորից կատուներ եմ նկարել :))))))
Գիշերային նկարներն այդքան էլ լավ չեն ստացվել, ճիշտա, ուղղակի հեռախոսիս հնարավորություններն այսքան էին, բայց կարծում եմ ինչ-որ բան կհասկանաք:))))

Monday, July 19, 2010

մի կատվի կյանք...


Մի հեռավոր աշխարհում ապրում էր մի կատու: Նա շատ հետաքրքիր կատու էր ու ապրում էր իր յուրահատուկ աշխարհում: Բայց մի օր նրա ձեռքից խլեցին իր աշխարհը: Եվ նա մնաց մենակ այլ կատուների աշխարհում: Մնացած կատուները նրան հանգիստ չէին թողնում, անըդհատ ինչ-որ հարցեր էին տալիս, պահանջներ էին ներկայացնում, մի խոսքով` հանգիստ չէին տալիս:
Մեր կատուն այլ ճանապարհ չուներ, քան փախչելը: Նա անընդհատ փախչում էր, չնայած, որ նա ուժեղ կատու էր, և նրան ուղղակի չէր սազում փախուստը: Բայց ինչ արած ...
Մի օր նա որոշեց գնալ հեռու~ հեռու մի քարանձավ, որը անտառի մեջտեղու էր, և ապրել այնտեղ: Նա շատ երջանիկ էր, քանի որ այդ կուսական անտառներ դեռ ոչ-ոք ոտք չէր դրել: Սակայն մի օր մի խումբ կատուներ էին եկել այդտեղ հանգստանալու: Նրանց տեսննելով` նա շատ նյարդայնացավ, հուսահատվեց և հասկացավ, որ նա ոչ մի տեղ էլ չի կարող փախչել այլ կատուներից. միակ ապահով տեղն իր աշխարհն էր, որը խլել էին իրենից և որոշեց, որ կյանքն այլևս անիմաստ է, երբ այլևս չունես քո ախարհը և գնաց մի շա~տ բարձր տեղ ու...

Wednesday, July 7, 2010

Քարային տրամադրություն

на мосту...
она любила летать по ночам...
գիշեր...
ազատ ճանապարհ...
ծառի մոլորակը...
Էս մի շաբաթա քաղաքում չէի ու չէի հասցրել բլոգս թարմացնել: Կարոտել էի ահավոր, հուսամ դուք էլ ինձ :))))
Անցյալ տարի ծով էի գնացել (պատկերացնում եք?:), ու տենց հետս քարեր էի բերել, աննպատակ, ուղղակի բերել էի, ու մտքովս չէր անցնի, որ մի օր իրանք այսպիսի աշխատանքներ կդառնան:)) Աշխատանքներից առաջին երեք հատը ծովի քարերի վրա են, մնացած երկուսը` հայաստանյան հալալ-զուլալ քարերի;))))
Հ.Գ.եթե ինչ-որ մեկը տանը պատահական սենց ծովի քարեր ունի ու նենց անկապ անկյունում գցելա, նվիրեք ինձ էլի...էս սենց`ի միջի այլոց :))))))