Monday, July 19, 2010

մի կատվի կյանք...


Մի հեռավոր աշխարհում ապրում էր մի կատու: Նա շատ հետաքրքիր կատու էր ու ապրում էր իր յուրահատուկ աշխարհում: Բայց մի օր նրա ձեռքից խլեցին իր աշխարհը: Եվ նա մնաց մենակ այլ կատուների աշխարհում: Մնացած կատուները նրան հանգիստ չէին թողնում, անըդհատ ինչ-որ հարցեր էին տալիս, պահանջներ էին ներկայացնում, մի խոսքով` հանգիստ չէին տալիս:
Մեր կատուն այլ ճանապարհ չուներ, քան փախչելը: Նա անընդհատ փախչում էր, չնայած, որ նա ուժեղ կատու էր, և նրան ուղղակի չէր սազում փախուստը: Բայց ինչ արած ...
Մի օր նա որոշեց գնալ հեռու~ հեռու մի քարանձավ, որը անտառի մեջտեղու էր, և ապրել այնտեղ: Նա շատ երջանիկ էր, քանի որ այդ կուսական անտառներ դեռ ոչ-ոք ոտք չէր դրել: Սակայն մի օր մի խումբ կատուներ էին եկել այդտեղ հանգստանալու: Նրանց տեսննելով` նա շատ նյարդայնացավ, հուսահատվեց և հասկացավ, որ նա ոչ մի տեղ էլ չի կարող փախչել այլ կատուներից. միակ ապահով տեղն իր աշխարհն էր, որը խլել էին իրենից և որոշեց, որ կյանքն այլևս անիմաստ է, երբ այլևս չունես քո ախարհը և գնաց մի շա~տ բարձր տեղ ու...

No comments:

Post a Comment