Jim Morrison... չգիտեմ ինչնա քո մեջ տենց հարազատ, բայց որ քո երգերը լսում եմ, մի տեսակ ոնց որ աշխարհս տակնուվրայա լինում... ուզում եմ գոռամ ուզում եմ թողնեմ էս աշխարհը ու գնամ հեռու~ հեռու~, ինչ որ մի տեղ, որ ոչմիտեղա... Մանավանդ էս էրգը (TheEnd)...աաաա...մի տեսակ ուզում ես, որ կյանքդ վերջանա, բայց միաժամանակ ուզում ես, որ սկսվի, ու ուզում ես, որ չուզես, հետո ուզես, հետո չուզես... This is the end Beautiful friend This is the end My only friend, the end Of our elaborate plans, the end Of everything that stands, the end No safety or surprise, the end I'll never look into your eyes...again
Նստած ինտերնետում խառըխշտիկ ակկորդներ էի ման գալիս, մեկ էլ տեսնեմ Marley-ի "One Love"-ը: Մտածեցի "հմմմմ...." ու բացեցի: Ու անգամ փորձեցի, պատկերացրեք էտքան էլ դժվար չէր, հիմա էլ համարյա նվագում եմ, նենց կայֆա!!!!!!
oneLove oneheart oh, let'sgettogethernowandwecanfeelall right
Ըհը, էլի Աֆրիկան եկավ :))) ծովի ափին նստած էի, մեկ էլ ալիքը սենց պուճուր, մռութ քարիկ բերեց, դե ես էլ ինձ չկորցրեցի, վերցրեցի ու նկարեցի:))) Տրամագիծը երևի 3 սմ-ն չի անցնում: էս մեկն ակրիլով եմ նկարել, ձեռիս տակ գուաշ չկար: Չէ, էս Աֆրիկան ու Ուգունդան ինձ մի տեսակ շատ են դուր գալիս, աչքիս.... լավ, անցած լինի :PP
Համ էլ ոնց որ ես չեմ ասել չէ, որ նաև կիթառ եմ նվագում... Ավելի ճիշտ կիթառ եմ առել ու փորձում եմ նվագել, նենց որ կիթառովս էլ եմ ձեր նեռվերն ուտելու, ոնց որ նկարչությամբ եմ կերել :) Ու տենց մի նայեք, արդեն մի քանի երգ ծնգծնգացնում եմ, բաա...նենց որ ես կարամ գնամ Հյուսիսային պողոտա նվագելու, կհանդիպենք այնտեղ... :)))))))))))))
հմմմ, վերջապես գնում եմ հանգստանալու...ու էն էլ իմ համար երանելի տեղ` ծով: ու մենակ ծովի համար չի երանելի, այլ քարերի, քաաաաար, քաաաաար, ես քարի մանյակ եմ, ով տունը հետաքրքիր քարեր ունի կարող եք տալ ինձ, ու ընդհանրապես` եթե ուզում եք ինձ ծնունդի լավ նվեր անեք, ինձ քար նվիրեք :)))))) չէ, ես վերջնականապես կտցրած եմ :)) մաղթեք ինձ լավ հանգիստ, ինչը ես էլ ձեզ եմ մաղթում:))) մինչ նոր, հետաքրքիր հանդիպումներ!!!!!!!!! :)))))))
Մի տեսակ մուսաս լքել էր: Նենց էի նեղվում... երեկ վրեն ջղայնացա, սիրու~ն հետ եկավ, դե ես էլ նստեցի (բա հո չէի կանգնելու)))) ու նկարեցի: Չգիտեմ դուք ինչ հույզեր կունենաք, բայց ես մի տեսակ հուզվում եմ էս նկարին նայելուց, երևի մի քիչ շատ սրտանց եմ նկարել, ու ...կիթառ... ))))))