Saturday, January 29, 2011

Տունիկ-մունիկ ու տենց էլի :)))

Էլի հիշել եմ տունիկներս, գիշերն ու Լուսինը: Հա, գիտեմ, կարող ա ձեզ մանկական թվա, բայց էս ես եմ, գալիս եմ ձեր դուրը , թե չէ... ես եմ... :))))

Sunday, January 23, 2011

Արև ենք քամում :))))




Մի օր դատարկ բաժակ տեսա մի հատ չԸխմած խանութում , ուրախացա ու գնեցի: Դե ես ինչ դատարկ բան տեսնում եմ, վրեն նկարում եմ :)))))
Տենց, ծնվեց էս բաժակը` Արևներով, ու իրանց պահող մարդուկով ;))))

Saturday, January 22, 2011

Փափուկ Արև




Շուտվանից բլոգս չէի թարմացրել :))))
Մի հատ ежедневник ունեի, որի կազմը ինձ ամեն օր ասում էր "ցտեսություն, ես գնացի կախվեմ" : Ես էլ ամեն օր ասում էի "մի քիչ էլ դիմացի էլի, քիչ մնաց" : Ու էտ հուզիչ խոսակցությունից հետո ես կարեցի իրա համար մի հատ նոր կազմ, փափու~կ-փափուկ: Վրեն էլ Արև :)))))
Հ. Գ. երեկ բացահայտվեց, որ իրա վրա կարելի ա քնել դասի ժամանակ :DDDD

Saturday, January 8, 2011

Ճնճղուկ Բիլը



Մաս 2
Թե ինչպես Բիլն ու Մարտան ծանոթացան
Հա, ու տենց մեր ճնճղուկ Բիլը հանդիպեց մի օր ճնճղուկուհուն, անունն էլ Մարտա: Չէ, մարտ ամսվա հետ ոչ մի կապ չուներ, չնայած երևի մի քիչ գիժ էր մարտի նման: Հա, պատմեմ, թե ոնց հանդիպեցին Մարտան ու Բիլը: Մի օր Մարտան փողոցով քայլում էր ու հաշվում էր փողոցում ընկած կոնֆետի թղթերը:


Նա միշտ այդպես էր անում ու հետո համեմատում էր, թե ամեն օր քանի կոնֆետի թուղթ կա գետնին, ու այդպիսով տեսնում էր` երեխաները դեռ կոնֆետ սիրում են, թե ոչ: Մեր Մարտան մի քիչ տարօրինակություններ ուներ, անկեղծ ասած, դե բայց Բիլն էլ պակասը չէր: Մի խոսքով, ինչ երկարացնեմ, մի օր Մարտան քայլում էր փողոցով, ու արդեն հասել էր այդ օրվա 77-րդ կոնֆետի թղթին, երբ երկնքից իր վրա ընկավ Բիլը: Այո, այո, մի զարմացեք, Բիլն այնքան արագ էր թռչում, որ չկարողացավ արգելակել ու ընկավ ուղիղ Մարտայի գլխին: Մարտային, իհարկե, ոչինչ չեղավ, միայն գզգզված մազերն էլ ավելի գզգզվեցին (հա, մոռացա ասել, որ Մարտայի մազերն էլ էին գզգզված): Այդպես նրանք ծանոթացան...
Հետո պարզվեց, որ Մարտան նկարում է, հա, ամենաուղիղ իմաստով, վերցնում է կավիճն ու նկարում է: Ու ինչ ասես, որ չէր նկարում` տերևներ, փղեր (թե ասա դու ինչ գիտես` փիղն ինչ է), ու, իհարկե, գետնին ընկած կոնֆետի թղթերը:
Բայց ճնճղուկ երբեք չէր նկարել: Վայ, բայց մի հատ Բիլի աչքերին նայեք, ինչպես կարելի է նրան չնկարել: "Չէ, մի օր կնկարեմ",- մտածեց Մարտան ու այդպես էլ արեց: Մի օր նա նկարեց Բիլին ու նկարը նվիրեց նրան: Բիլը զարմացել էր` ախր իրեն երբեք ոչինչ չէին նվիրել, մեկ էլ այսպիսի նվե~ր: Մանավանդ, Բիլը գիտեր, որ Մարտան առաջին անգամ էր ճնճղուկ նկարում: Մի խոսքով, Բիլին դուր եկավ նվերը, և Մարտան երջանիկ էր: Նրանք դարձան լավ ընկերներ` Մարտան ու Բիլը, ու լիքը արկածներ ունեցան, իսկ թե ինչ արկածներ, հետո կպատմեմ, իսկ հիմա գնացի քնեմ, բարի գիշեր :)))))

Tuesday, January 4, 2011

Շարժման մեջ

Ըհըըը, սա էլ վերջին աշխատանքս: Ասեմ, որ սենց սրտանց, ոնց որ էս աշխատանքը, դեռ երևի ոչինչ չեմ արել, որովհետև նկարում նկարված տղեն ուղղակի հրաշք ա!!!ու իմ շատ մոտ ընկերն ա!!! Հիմա (հուսով եմ), ինքը զարդարում ա "նկարի մեջի տղու" սենյակի պատերը :)))))
Հ.Գ. Շատ եմ քեզ սիրում, իմ ցնդած Կարեն :))