Ու միմերի շարքից... Եթե հիշում եք, մի նկար ունեի` "Միմեր", այ նույն միմային կերպարներով վիտրաժիկներ: Միմերի սիլուետները շատ կայֆ արտացոլվում են պատին, էն օրը մտածեցի, որ բեմանկարչության մեջ կարելի ա օգտագործել, հըն? :) Տրամագիծը` մոտ 7-8 սմ, գինն էլ ` 3000 դրամ... Տենց :)
Էս մեկն էլ հայկակակն գորգի նաշխերով, ճիշտ ա գույներով ավելի շատ աֆրիկական գորգ ա դարձել :))))) բայց նենց ա արտացոլվում մոտակա պատի վրա, ոնց որ պատին գորգ լինի կախած :) Տրամագիծը` էլի մոտ 10 սմ, գինն էլ ` 4000 դրամ :)
Վերջապես :))) իհարկե, այն մարդիկ, որ ցուցահանդեսիս էկել էին, արդեն տեսել են այս աշխատանքը, բայց էն ժամանակ վաճառքի չէի դրել: Մոմակալի վրա ձուկ ա պատկերված (վիտրաժային ներկերով), որի նախատիպը վերցրել եմ հայ մանրանկարիչներից: Մոմակալի տրամագիծը մոտ 10 սմ է: Գինը` 4000 դրամ:
-Դե ասում էմ չէ, էլի,- արդեն նյարդայնանում էր Ժորժը:-Խնդրում եմ, Ժորժ, խնդրու~մ եմ,- արդեն լացակումած խնդրում էր Ռեբեկան:-Լսիր, ինչ ես ուզում ինձնից, թող գնամ տուն, ես լիքը դաս ունեմ անելու` վաղը ստուգողական աշխատանք ունենք,- ասաց Ժորժը:-Չես գալիս, ես մենակս կգնամ տանիք: Ինձ թվում է ես ու Աննետն ընկերացանք,- որոշեց Ռեբեկան:-Ընկերացաք?- քմծիծաղ տվեց Ժորժը: Անկեղծ ասած, նա մի քիչ խանդեց:-Այո, ընկերացանք... ու... ու... ու կարող ես չգալ, ես մենակս էլ կգնամ:Այ քեզ Ռեբեկա: Կրակն ընկանք ծանոթացրեցինք Աննետի հետ: Ժորժ? Միթե դու թույլ կտաս, որ Աննետին ու գիշերը գողանան քեզանից?Էհ, ևս մեկ անքուն գիշեր...Ժորժը կես ժամ շուտ էր բարձրացել տանիք և նստել էր դեռևս քնած Աննետի կողքին। չէ որ նա լավ ընկեր էր: Իսկ Ռեբեկան ուշ եկավ:-Ժորժ? Արթնացիր, եկել ես, որ քնես? Բարձրացի ձեր տանը քնիր,- ասաց Աննետը:-Հը? Ինչ? - վեր թռավ քնից Ժորժը,- հա~, ծառաձուկը...է~, ինչ էի ասում... Ռեբեկան եկել է?-Ինչ Ռեբեկա? Ես Ռեբեկա-մեբեկա չգիտեմ... աստղերն ինձ են սպասում,- ասաց Աննետը:-Ժո~րժ,- սա Ռեբեկայի շնչակտուր ձայնն էր:-Ահա և Ռեբեկան, բայց առանց Մեբեկայի: Անկեղծ ասած այդ վերջինին չեմ ճանաչում,- լուրջ դեմքով ասաց Ժորժը:-Ա~, երեկվա երկձեռանի աղջիկն է? Ռեբեկա, գիտես ասացվածքը` "Քանի ձեռք ունես, այդքան շուտ աստղերը կմաքրես կվերջացնես": Ճիշտ է, դու միայն երկու ձեռք ունես, բայց կմիացնենք Ժորժին ու կդառնաք չորսձեռանի: Լավ, վերցրեք սպունգներրը, անցանք գործի,- Աննետը տարերքի մեջ էր:-Իսկ դու հետո կծանոթացնես ծառաձկան հետ?-հարցրեց Ռեբեկան:-Հը? Ծառաձուն? Դուք որտեղից գիտեք նրա մասին,- կասկածանքով հարցրեց Աննետը:Ռեբեկան ու Ժորժը հիշեցրեցին, որ նա ինքն է պատմել նրա մասին և անգամ խոսք է տվել ծանոթացնել:-Լավ, լա~վ, կծանոթացնեմ, միայն արագ, այսօր Լուսինը շուտ է գնալու, գործեր ունի,- ասաց Աննետը:Դե, արդեն սովորականի նման արագ-արագ մաքրեցին աստղերը:-Հեյ, լավ մաքրիր, այդպես գործ չեն անում,- նախատեց Աննետը Ռեբեկային:Վերջինս այնքան էր ուզում շուտ տեսնել այդ պարոն Ծառաձկանը, որ կիսատ-պռատ էր մաքրում, միայն թե արագ ավարտի:Հաց ու ջե~մ... չէ, սա պետք է դանդազ ուտել ու որքան հնարավոր է հաճույք ստանալ դրանից: Վերջ, դե գնացինք Տարօրինակների առաջին բյուրո:-Ինչի երկրորդն էլ կա?- հարցրեց Ռեբեկան:-Տարօրինակների բյուրոներ շատ կան, 1000-ն անցնում են ... մմմ ... կարծես 1315 հատ: Ու բոլորը տարբեր են: Սա ձեր պատկերացրած տարօրինակները չեն:Այսինքն... Այդքան հարց տալու փոխարեն, ավելի լավ է Աննետի բառարանի մեջ նայել: Ժորժը անմիջապես վերցրեց բառարանը և լուրջ դեմքով սկսեց փնտրել "Ս" տառը, դե "Ս"-ից հետո միշտ "Տ"-ն է գալիս: "Տարբեր", "Տարեմուտ", "Տարօրինակ", ահա."Տարօրինակ բառը կազմված է "տար"` տարբեր և "օրինակ" բառերից, այսինքն` տարբեր օրինակներ, իսկ դա նշանակում է, որ տաօրինակները տարբեր են և շատ, անցնում են անգամ 1000-ը " :-Բայց ինչի օրինակներ են?- հարցրեց Ժորժը:-Ժորժ, դու երբեք ոչինչ չես հասկանում: Ինչ կլինի` հերցեր մի տուր ու ուղղակի արի,- նյարդայնացավ Աննետը:-Հա էլի,- ավելացրեց Ռեբեկան:
-Պարոն Ծառաձու~կ,- շշուկով կանչեց Աննետը,- պարոն Ծառաձու~կ:-Հը? Ով? Այստեղ չէ,- լսվեց ինչ-որ ծերունու ձայն:-Պարոն Ծառաձուկ, այդ ես եմ` Աննետը:-Ա~, աղջիկս, այդ դու ես? Ես էլ մտածեցի` երկրորդ բյուրոյի տեղակալն է: Ախր շատ տաօրինակն է, չեմ դիմանում: Ինչպես ես?-Լավ եմ, պարոն Ծառաձուկ, ձեզ մոտ հյուրեր եմ բերել:-Ինչ հյուրեր? Ովքեր եք դուք? Մարդիկ? Հա, մեր բյուրոներից մեկում էլ մարդիկ կան, բայց սևամորթ են, որ գիշերը հանկարծ չերևան: Հապա... չէ, դուք մի տեսակ սպիտակ եք:Պարոն Ծառաձուկը մի քիչ ծեր էր և շատ դժվար էր մարդկանց գույները տարբերում, բայց այս անգամ հեշտ ստացվեց. երևի առավոտյան ծիածանի հյութ էր խմել:-Իսկ դուք կենդանիների որ ցեղատեսակին եք պատկանում, պարոն Ծառաձուկ?- խելացի դեմքվ հարցրեց Ժորժը:-Ես? Ծառաձկների: Մենք ծառերի մեջ ենք ապրում, և որպեսզի անտեսանելի լինենք մյուս տարօրինակների համար, մեր մաշկն էլ ծառի կեղևի նման է, որ չտարբերվենք ծառերից:-Բա ոնց եք ջրից դուրս ապրում?-հարցրեց Ռեբեկան:-Դե, դրա համար էլ Տարօրինակների առաջին բյուրոն ենք. հերիք չի միաժամանակ ծառ ենք և ձուկ, մի հատ էլ ջրից դուրս ենք ապրում:Բայց հիմա շատ քիչ ենք մնացել` 5 հոգի: Եկեք մնացածի հետ էլ ծանոթանանք:Նրանք անցան երկար միջանցքով և կլոր դռնով դուրս եկան ծառաձկների անտառ: Իրականում դա մի փոքրիկ անտառ էր, որտեղ շա~տ հաստ բնով և սաղարթախիտ ծառեր էին աճում, և բնականաբար, երկնքից էին աճում, դե գիշերն ամեն ինչ թարս է, հիշում եք: Նրանք այդ ծառերին բաբոաբ էին ասում: Միայն երբ մեծացավ, Ժորժը նոր հասկացավ, որ դա նույն բաոբան է, երբ հետևից առաջ ես կարդում: Բաբոաբների վրա մեծ փչակներ կային, որոնց մեջ էլ ծառաձկներն էին ապրում: Անտառում 13 բաբոաբ կար, բայց ծառաձկները 5-ն էին: 2 ծառաձուկ միասին էին ապրում, իսկ մնացծ 3-ը առանձին-առանձին: "Այսինքն` ընդամենը 4 հատ ծառ է զբաղված", միանգամից մտքում հաշվեց Ժորժը:-Պարոն Ծառաձուկ, բա մնացած 9 ծառերն ինչի համար են?- հարցրեց նա բարձրաձայն:-Որ մնացած տաօրինակները կարծեն, թե մենք շատ ենք, վախենան մեզանից ու չվնասեն,- պատասխանեց պարոն Ծառաձուկը:-Ինչի ձեզ վնասում են?-Ցավոք, այո: 276-րդ բյուրոյի տարօրինակները շատ չար են, և իրենց գործը կայանում է նրանում, որ վատ բաներ անեն ու վնասեն: Մենք սկզբում 20 հոգի էինք, հետո նրանց պատճառով մնացինք 5-ը,- ասաց պարոն Ծառաձուկը:Ժորժը տխրեց: Պետք է մի բան անել, թե չէ ծառաձկները կվերանան: Ռեբեկան արդեն ծանոթացել էր մեկ այլ ծառաձկան` Նիլի հետ, և նրա հետ ինչ-որ ծառաձկային խաղեր էր խաղում: Է~, դուք էլ խաղալու ժամանակ եք գտել:-Գիտեք ինչ? Ես կստեղծեմ "Ծառաձկների պահպանության կենտրոն" և թույլ չեմ տա, որ ձեզ վերացնեն,- որոշեց Ժորժը:-Է~հ, որդիս, վախենամ, որ դա չօգնի:-Կօգնի, դե կտեսնեք,-ասաց Ժորժը:Աննետը կրկին քմծիծաղով նայում էր Ժորժին: Մի մարդ, որ բան չի հասկանում, ինչ կարող է անել?Վա~յ, արդեն առավոտյան 5-ն է, շուտով կլուսանա, պետք է գնալ քնելու:-Ժո~րժ, Ռեբեկա~, գնացինք, ես պետք է քնեմ, թե չէ վաղը երկնքում աստղեր չեն երևա: Արագ, արագ,- շտապացրեց Աննետը:-Դե, պարոն Ծառաձուկ, շատ հաճելի էր, ես կզբաղվեմ կենտրոնի հարցերով,- լուրջ դեմքով ասաց Ժորժը: Է~հ, Ժորժ, Ժարժ, դու անուղղելի ես:-Ռեբեկա~, գնացինք:-Լսիր, Ժորժ, կհիշացնես` վաղը հետս գնդակ վերցնեմ,- ասաց Ռեբեկան:-Ինչի համար?-Դե, Նիլին խոսք եմ տվել մեր խաղերից սովորեցնեմ:-Ռեբեկա, մենք վաղը այստեղ չենք գալու, ու ոչ մի գնդակ էլ չես վերցնի,- ջղայնացավ Ժորժը:-Լավ, ես մենակս կգամ,- հանգիստ պատասխանեց Ռեբեկան:Ժորժը բան չասեց: Թեքվեց ու գնաց, երևի նեղացավ: Անգամ Աննետին բարի գիշեր չասեց:Չնայած` Աննետն արդեն մուշ-մուշ քնել էր...
Մաս 3 Խելացի բժիշկների, Ռեբեկայի ու Աննետի ծանոթության մասին
Ծլը~նգ, ծլը~նգ: Զարթուցիչ, ով է քեզ հորինել? Չէ, չեմ ուզում լսեմ ու չեմ լսի: Այդպես Ժորժը կյանքում առաջին անգամ դասի չգնաց և , ամենակարևորը, բաց թողեց պատմության դասը: Մայրիկն արդեն անհանգստանում է. Ժորժը վերջերս շատ դժվարությամբ էր արթնանում և ամբողջ օրը քնկոտ էր: Դե արի ու մայրիկին բացատրի, թե որտեղ է լինում Ժորժը գիշերները և ինչու է ամբողջ օրը քնկոտ:"Չէ, պետք է բժշկի գնալ". վճռեց մայրիկը: Ժորժն, իհարկե, չհակաճառեց. դե բժիշկները խելացի մարդիկ են և մի լավ բան կասեն:Խելացի են, թե ոչ, բայց Ժորժի էլ մատերը ծակեցին, ինչ ասես չքսեցին, մաքրեցին, փայտիկներ խցկեցին բերանը: Ու այդքան բանից հետո լիովին առողջ գտան նրան: Միայն ակնաբույժն ասաց. "Տարեք այս երեխային, թող մի քիչ քնի", այն բանից հետո, երբ Ժորժը աղյուսակի առաջին երկու տառից հետո սկսեց խռմփացնել: Ցերեկաին երեքժամյա քնից հետո միշտ ուզում ես գոռալով երգել: Սակայ Ժորժը չհամարձակվեց դա անել: Երբ փոքր էր, մի անգամ փորձեց երգել հյուրերի առաջ: Նրա մայրիկը կարծում էր, որ նա տաղանդավոր է և կարող է լավ երգել: Սակայն այդ օրվանից հետո մայրիկը որոշեց, որ ավելի լավ է Ժորժը խելացի լինի, քան տաղանդավոր: Դրա համար է նա այդքան խելացի հիմա: Բա եթե չերգի, ինչ անի? Մի բանով պետք է զբաղվել, չէ? Ահա, հասկացավ, կարող է Ռեբեկայի հետ իջնել բակ խաղալու: Ռեբեկան Ժորժի դասարանցին էր, Հարիի կողքն էր նստում` երրորդ շարքի առաջին նստարանին: Գնդակ խաղացին, վազեցին, ծառերից տերևներ պոկեցին ու ցեխից աղցան պատրաստեցին: Հմմ... բա հիմա ինչ անեն: Հա, հասկացա, կարելի է նստարանի տակ մտնել ու սպասել այլմոլորակայիններին: Է~, Ռեբեկա, ինչ վախկոտ ես, կատակ էի անում: Լավ, բա ինչ անենք? Հա, կարելի է մայրամուտին նայել. այսինքն` թե ինչպես են Արևի շողերը լքում դիմացի 16-հարկանի շենքի պատերը: Լուսնոտների փողոցում դա մայրամուտին հետևելու միակ ձևն է: Չնայած մի ձև էլ կա` բարձրանալ տանիք և այնտեղից հետևել: Կրկին տանիք? Օ~, ոչ, Ժորժն այլևս չի դիմանա: Խնդրում եմ, Ժորժ, խնդրու~մ եմ: Դե Ժորժն, իհարկե չմերժեց Ռեբեկային. նա խելացի լինելուց բացի, նաև ջենտլմեն էր: Երբ հասան տանիք, Արևն արդեն մայր էր մտել: Միայն վերջին շողն էր մնացել, այն էլ գիտեր, որ Ժորժն ու Ռեբեկան են բարձրանում, դրա համար էր մնացել: Մի քիչ էլ ու Արևն այլևս երկրագնդի հակառակ կողմում է: Դա էլ Ժորժն աշխարհագրության ժամին էր սովորել, մինչ այդ նա մտածում էր, որ Արևն անցնում է դիմացի 14-հարկանիի հետևը, դրա համար միշտ կռվում էր այդ շենքի տղաների հետ, որ վերադարձնեն Արևը: Կամաց-կամաց մթնում է: Շուտով աստղերև դուրս կգան ու Աննետը կարթնանա: Պետք է իջնել տանիքից: Ռեբեկա~, ինչ աստղերին նայել, իջնել է պետք ախր: Ժորժը քնել է ուզում: Ու իհարկե կրկին չմերժեց Ռեբեկային. էհ, ջենտլմեն լինելն էլ մի բան չի: Ռեբեկան անհամբեր նայում էր վերև, թե երբ են աստղերն երևալու: Դե արի ու բացատրի, որ գիշերն ամեն ինչ թարս է, ու աստղերը ներքևում են: Ահա և առաջին աստղը, երկրորդը...ու~խ... -Ահ, դու հերիք չէիր, հիմա էլ ընկերուհուդ ես բերել,- փնթփնթաց Աննետը,- չնայած, ինչքան շատ ձեռք, այդքան շատ աստղ կմաքրենք: Հապա մի տեսնեմ քանի ձեռք ունես: Ընդամենը երկուսը...լավ, դա էլ է հերիք: Ռեբեկան քարացել էր: Բա հո ամեն օր չես տեսնի մազերը վեր ցցված աղջիկ: Ժորժը փորձեց բացատրել, թե ինչը ինչումն է: Աննետն էլ կողքից քմծիծաղով նայում էր. Ժորժը շատ է հասկանում, մի հատ էլ ընկերուհուն է բացատրում: Սակայն Ռեբեկան ոչինչ չէր հասկանում: Մմմմ, հայելի, այդպես հաստատ կհասկանա: Ժորժը Ռեբեկային տարավ մոտակա պատուհանի մոտ, որ նա տեսնի իր վեր ձգված մազերը: -Ա~հ, իմ գեղեցիկ մազերը, իմ հրաշալի, հարդարված ու գեղեցիկ մազերը,- սարսափած բացականչեց Ռեբեկան: Ժորժն արդեն ուզում էր ասել, որ վեր ձգված մազերը Ռեբեկային շատ են սազում, բայց վերջինիս վախեցած հայացքից մի տեսակ փոշմանեց: Ժորժը կողքից անընդհատ բացատրում էր, թե ինչը ինչոց է, որ գիշերն ամեն ինչ թարս է, Աննետն էլ Աստղերի մաքրության բյուրոից է: Մի րոպե: Իսկապես? Աննետը Աստղերի մաքրության բյուրոից է?-Ուրեմն ես կարող եմ հենց այնպես աստղի ձեռք տալ?- հիացած բացականչեց Ռեբեկան:-Ես կասեմ ավելին, դու կարող ես վերցնել սպունգը և մաքրել դրանք,- ասաց Աննետը:Ռեբեկան նայեց Ժորժին, նա գլխով արեց:Եվ երկուսով մի-մի հատ սպունք վերցրեցին ու գնացին աստղ մաքրելու: Բնականաբար, նրանք շուտ ավարտեցին աշխատանքը, դե արդեն շատով էին աշխատում ու արագ էր ստացվում: Իսկ ինչ են անում բոլոր նորմալ մարդիկ աստղ մաքրելուց հետո? Իհարկե, հաց ու ջեմ են ուտում: Մմմմմ, հաց ու ջեմ, դրանից էլ համեղ բա~ն: Բնականաբար, Ռեբեկան շիրայոտեց ձեռքերը. նա չգիտեր, որ ջեմը տակից է քսված: -Ռեբեկա... գնանք քնելու?- հորանջելով հարցրեց Ժորժը: -Արդեն?- զարմացավ Աննետը,- իսկ ես այսօր ուզում էի ծանոթացնել Տարօրինակների առաջին բյուրոյի նախագահ պարոն Ծառաձկան հետ: Չնայած դժվար թե ձեզ ծառաձկները հետաքրքրեն, այնպես որ կարող եք գնալ: -Հը~~~ն? Պարոն Ծառաձուկ?- հետաքրքրվեց Ռեբեկան: -Խնդրում եմ, ծառաձկների մասին վաղը,- ասաց ժորժը,- Ռեբեկա, արի գնանք քնելու, վաղը նորից կգանք, լավ? Ահ, փափուկ բարձ ու տաք վերմակ, կարոտել էի ձեզ...