Wednesday, July 20, 2011

Աննետ Նուար կամ Լուսնոտների 20/3


Մաս 4
Տարօրինակների և ծառաձկների մասին

Полностью выровнять-Դե ասում էմ չէ, էլի,- արդեն նյարդայնանում էր Ժորժը:-Խնդրում եմ, Ժորժ, խնդրու~մ եմ,- արդեն լացակումած խնդրում էր Ռեբեկան:-Լսիր, ինչ ես ուզում ինձնից, թող գնամ տուն, ես լիքը դաս ունեմ անելու` վաղը ստուգողական աշխատանք ունենք,- ասաց Ժորժը:-Չես գալիս, ես մենակս կգնամ տանիք: Ինձ թվում է ես ու Աննետն ընկերացանք,- որոշեց Ռեբեկան:-Ընկերացաք?- քմծիծաղ տվեց Ժորժը: Անկեղծ ասած, նա մի քիչ խանդեց:-Այո, ընկերացանք... ու... ու... ու կարող ես չգալ, ես մենակս էլ կգնամ:Այ քեզ Ռեբեկա: Կրակն ընկանք ծանոթացրեցինք Աննետի հետ: Ժորժ? Միթե դու թույլ կտաս, որ Աննետին ու գիշերը գողանան քեզանից?Էհ, ևս մեկ անքուն գիշեր...Ժորժը կես ժամ շուտ էր բարձրացել տանիք և նստել էր դեռևս քնած Աննետի կողքին। չէ որ նա լավ ընկեր էր: Իսկ Ռեբեկան ուշ եկավ:-Ժորժ? Արթնացիր, եկել ես, որ քնես? Բարձրացի ձեր տանը քնիր,- ասաց Աննետը:-Հը? Ինչ? - վեր թռավ քնից Ժորժը,- հա~, ծառաձուկը...է~, ինչ էի ասում... Ռեբեկան եկել է?-Ինչ Ռեբեկա? Ես Ռեբեկա-մեբեկա չգիտեմ... աստղերն ինձ են սպասում,- ասաց Աննետը:-Ժո~րժ,- սա Ռեբեկայի շնչակտուր ձայնն էր:-Ահա և Ռեբեկան, բայց առանց Մեբեկայի: Անկեղծ ասած այդ վերջինին չեմ ճանաչում,- լուրջ դեմքով ասաց Ժորժը:-Ա~, երեկվա երկձեռանի աղջիկն է? Ռեբեկա, գիտես ասացվածքը` "Քանի ձեռք ունես, այդքան շուտ աստղերը կմաքրես կվերջացնես": Ճիշտ է, դու միայն երկու ձեռք ունես, բայց կմիացնենք Ժորժին ու կդառնաք չորսձեռանի: Լավ, վերցրեք սպունգներրը, անցանք գործի,- Աննետը տարերքի մեջ էր:-Իսկ դու հետո կծանոթացնես ծառաձկան հետ?-հարցրեց Ռեբեկան:-Հը? Ծառաձուն? Դուք որտեղից գիտեք նրա մասին,- կասկածանքով հարցրեց Աննետը:Ռեբեկան ու Ժորժը հիշեցրեցին, որ նա ինքն է պատմել նրա մասին և անգամ խոսք է տվել ծանոթացնել:-Լավ, լա~վ, կծանոթացնեմ, միայն արագ, այսօր Լուսինը շուտ է գնալու, գործեր ունի,- ասաց Աննետը:Դե, արդեն սովորականի նման արագ-արագ մաքրեցին աստղերը:-Հեյ, լավ մաքրիր, այդպես գործ չեն անում,- նախատեց Աննետը Ռեբեկային:Վերջինս այնքան էր ուզում շուտ տեսնել այդ պարոն Ծառաձկանը, որ կիսատ-պռատ էր մաքրում, միայն թե արագ ավարտի:Հաց ու ջե~մ... չէ, սա պետք է դանդազ ուտել ու որքան հնարավոր է հաճույք ստանալ դրանից: Վերջ, դե գնացինք Տարօրինակների առաջին բյուրո:-Ինչի երկրորդն էլ կա?- հարցրեց Ռեբեկան:-Տարօրինակների բյուրոներ շատ կան, 1000-ն անցնում են ... մմմ ... կարծես 1315 հատ: Ու բոլորը տարբեր են: Սա ձեր պատկերացրած տարօրինակները չեն:Այսինքն... Այդքան հարց տալու փոխարեն, ավելի լավ է Աննետի բառարանի մեջ նայել: Ժորժը անմիջապես վերցրեց բառարանը և լուրջ դեմքով սկսեց փնտրել "Ս" տառը, դե "Ս"-ից հետո միշտ "Տ"-ն է գալիս: "Տարբեր", "Տարեմուտ", "Տարօրինակ", ահա."Տարօրինակ բառը կազմված է "տար"` տարբեր և "օրինակ" բառերից, այսինքն` տարբեր օրինակներ, իսկ դա նշանակում է, որ տաօրինակները տարբեր են և շատ, անցնում են անգամ 1000-ը " :-Բայց ինչի օրինակներ են?- հարցրեց Ժորժը:-Ժորժ, դու երբեք ոչինչ չես հասկանում: Ինչ կլինի` հերցեր մի տուր ու ուղղակի արի,- նյարդայնացավ Աննետը:-Հա էլի,- ավելացրեց Ռեբեկան:

-Պարոն Ծառաձու~կ,- շշուկով կանչեց Աննետը,- պարոն Ծառաձու~կ:-Հը? Ով? Այստեղ չէ,- լսվեց ինչ-որ ծերունու ձայն:-Պարոն Ծառաձուկ, այդ ես եմ` Աննետը:-Ա~, աղջիկս, այդ դու ես? Ես էլ մտածեցի` երկրորդ բյուրոյի տեղակալն է: Ախր շատ տաօրինակն է, չեմ դիմանում: Ինչպես ես?-Լավ եմ, պարոն Ծառաձուկ, ձեզ մոտ հյուրեր եմ բերել:-Ինչ հյուրեր? Ովքեր եք դուք? Մարդիկ? Հա, մեր բյուրոներից մեկում էլ մարդիկ կան, բայց սևամորթ են, որ գիշերը հանկարծ չերևան: Հապա... չէ, դուք մի տեսակ սպիտակ եք:Պարոն Ծառաձուկը մի քիչ ծեր էր և շատ դժվար էր մարդկանց գույները տարբերում, բայց այս անգամ հեշտ ստացվեց. երևի առավոտյան ծիածանի հյութ էր խմել:-Իսկ դուք կենդանիների որ ցեղատեսակին եք պատկանում, պարոն Ծառաձուկ?- խելացի դեմքվ հարցրեց Ժորժը:-Ես? Ծառաձկների: Մենք ծառերի մեջ ենք ապրում, և որպեսզի անտեսանելի լինենք մյուս տարօրինակների համար, մեր մաշկն էլ ծառի կեղևի նման է, որ չտարբերվենք ծառերից:-Բա ոնց եք ջրից դուրս ապրում?-հարցրեց Ռեբեկան:-Դե, դրա համար էլ Տարօրինակների առաջին բյուրոն ենք. հերիք չի միաժամանակ ծառ ենք և ձուկ, մի հատ էլ ջրից դուրս ենք ապրում:Բայց հիմա շատ քիչ ենք մնացել` 5 հոգի: Եկեք մնացածի հետ էլ ծանոթանանք:Նրանք անցան երկար միջանցքով և կլոր դռնով դուրս եկան ծառաձկների անտառ: Իրականում դա մի փոքրիկ անտառ էր, որտեղ շա~տ հաստ բնով և սաղարթախիտ ծառեր էին աճում, և բնականաբար, երկնքից էին աճում, դե գիշերն ամեն ինչ թարս է, հիշում եք: Նրանք այդ ծառերին բաբոաբ էին ասում: Միայն երբ մեծացավ, Ժորժը նոր հասկացավ, որ դա նույն բաոբան է, երբ հետևից առաջ ես կարդում: Բաբոաբների վրա մեծ փչակներ կային, որոնց մեջ էլ ծառաձկներն էին ապրում: Անտառում 13 բաբոաբ կար, բայց ծառաձկները 5-ն էին: 2 ծառաձուկ միասին էին ապրում, իսկ մնացծ 3-ը առանձին-առանձին: "Այսինքն` ընդամենը 4 հատ ծառ է զբաղված", միանգամից մտքում հաշվեց Ժորժը:-Պարոն Ծառաձուկ, բա մնացած 9 ծառերն ինչի համար են?- հարցրեց նա բարձրաձայն:-Որ մնացած տաօրինակները կարծեն, թե մենք շատ ենք, վախենան մեզանից ու չվնասեն,- պատասխանեց պարոն Ծառաձուկը:-Ինչի ձեզ վնասում են?-Ցավոք, այո: 276-րդ բյուրոյի տարօրինակները շատ չար են, և իրենց գործը կայանում է նրանում, որ վատ բաներ անեն ու վնասեն: Մենք սկզբում 20 հոգի էինք, հետո նրանց պատճառով մնացինք 5-ը,- ասաց պարոն Ծառաձուկը:Ժորժը տխրեց: Պետք է մի բան անել, թե չէ ծառաձկները կվերանան: Ռեբեկան արդեն ծանոթացել էր մեկ այլ ծառաձկան` Նիլի հետ, և նրա հետ ինչ-որ ծառաձկային խաղեր էր խաղում: Է~, դուք էլ խաղալու ժամանակ եք գտել:-Գիտեք ինչ? Ես կստեղծեմ "Ծառաձկների պահպանության կենտրոն" և թույլ չեմ տա, որ ձեզ վերացնեն,- որոշեց Ժորժը:-Է~հ, որդիս, վախենամ, որ դա չօգնի:-Կօգնի, դե կտեսնեք,-ասաց Ժորժը:Աննետը կրկին քմծիծաղով նայում էր Ժորժին: Մի մարդ, որ բան չի հասկանում, ինչ կարող է անել?Վա~յ, արդեն առավոտյան 5-ն է, շուտով կլուսանա, պետք է գնալ քնելու:-Ժո~րժ, Ռեբեկա~, գնացինք, ես պետք է քնեմ, թե չէ վաղը երկնքում աստղեր չեն երևա: Արագ, արագ,- շտապացրեց Աննետը:-Դե, պարոն Ծառաձուկ, շատ հաճելի էր, ես կզբաղվեմ կենտրոնի հարցերով,- լուրջ դեմքով ասաց Ժորժը: Է~հ, Ժորժ, Ժարժ, դու անուղղելի ես:-Ռեբեկա~, գնացինք:-Լսիր, Ժորժ, կհիշացնես` վաղը հետս գնդակ վերցնեմ,- ասաց Ռեբեկան:-Ինչի համար?-Դե, Նիլին խոսք եմ տվել մեր խաղերից սովորեցնեմ:-Ռեբեկա, մենք վաղը այստեղ չենք գալու, ու ոչ մի գնդակ էլ չես վերցնի,- ջղայնացավ Ժորժը:-Լավ, ես մենակս կգամ,- հանգիստ պատասխանեց Ռեբեկան:Ժորժը բան չասեց: Թեքվեց ու գնաց, երևի նեղացավ: Անգամ Աննետին բարի գիշեր չասեց:Չնայած` Աննետն արդեն մուշ-մուշ քնել էր...

6 comments:

  1. երևի առավոտյան ծիածանի հյութ էր խմել: :Դ Մանանա, մի օր ես չեմ դիմանալու, գալու եմ ֆանատդ դառնամ խայտառակ լինեմ :ԴԴ Ապրես, հրաշալի էր, ես պիտի էս գիրքն իմ երեխաների համար անպայման առնեմ, շտապիր, մի երեք - չորս տարի բան ա մնացել :ՃՃ

    ReplyDelete
  2. Մու~~շ :DDDD հա, ես քեզ էտ գիրքը կնվիրեմ ;)))))

    ReplyDelete
  3. -Որ մնացած տաօրինակները կարծեն, թե մենք շատ ենք, վախենան մեզանից ու չվնասեն,- պատասխանեց պարոն Ծառաձուկը:
    -"Ծառաձկների պահպանության կենտրոն"
    Մարիան հրաշք մտքեր են...իսկը մեր և ապագա սերունդի համար...շարունակիր~~...."Ծառաձկների պահպանության կենտրոն"-ը պիտի բացվի, ու նրանք բոլորը պիտի սովորեն մեր` տարօրինակներիս, խաղերը...

    ReplyDelete
  4. Սուս, տարօրինակները յուրահատուկ են, տարօրինակներ կան, որ ՊԻՏԻ վնասեն, որ բացվեն պահպանության կենտրոններ...դրա համար բոլորս տարբեր ենք ու տարօրինակ....1315-ն էլ անցնում ենք ;))))

    ReplyDelete
  5. հրաաաշք, իրոոք, որ կարդում եմ , մի պահ լրիիիվ ընտեղ եմ իրանց հետ, ու ամեն ինչ օկ ա))))))))))))))))))))

    ReplyDelete
  6. երանի իրոք իրանց հետ լինեինք :))))))

    ReplyDelete