

Հա, արդեն ասել էի չէ, որ երեկ քուրիկիս ծնունդն էր???? էս էլ իմ նվերն ա իրան, ինքը դերասանուհի ա, դրա համար սենց թեմայի մեջ եմ էլի :))տենց :PP
Իսկ հետո, երբ Օլին տեսավ, որ ես իրեն շատ լավ եմ վերաբերվում, բարի էմ և այլն, նա ծոնոթացրեց իր փոքր եղբոր` Քոլիի հետ: Նա նույնպես միժանիքանի փիղ էր և ապրում էր իմ աջ աչքում, որովհետև նրա մոտ էլ միայն աջ ժանիքը կար: Քոլին Օլիի նման չէր: Նա գրքեր չէր սիրում, այլ սիրում էր թղթից նավակներ պատրաստել ու արցունքերիս վրա քշել այդ նավակները: Քոլին շատ բարի էր ու մեծ սիրտ ուներ, հա~, այնքան մեծ, որ հազիվ էր տեղավորվել կրծքի մեջ: Մի խոսով, սա էլ Քոլին.
Ես մի օր հարցրեցի Քոլիին, թե որտեղից են նրանք եկել և ինչու են հենց իմ աչքերի մեջ ապրում: Եվ Քոլին պատմեց, որ իրենց ցեղի փղերը, երբ մի տարին լրանում է, բնակվում են մարդկանց աչքերի մեջ: Այդպես ինքը և Օլին էլ պիտի ինչ-որ մեկի աչքերում տեղավորվեին: Իսկ քանի որ Օլին մեծ մարմին ուներ և ամեն մեկի աչքի մեջ չէր տեղավորվի, նրանք եկան իմ աչքերի մեջ, որովհետև ես կարճատես եմ, և իմ աչքերում լիքը տեղ կա (չգիտեմ դա ինչ կապ ուներ):
Есть один художник, который нарисовал меня. И теперь я живу. Нарисованный.