Tuesday, September 20, 2011

Տիգրան Համասյանի ազդեցության տակ

Էսօր Տիգրան Համասյանի համերգին էի գնացել: Ուղղակի ուզում էի կիսվել տպավորություններով: Ով ինձ ճանաչում ա, գիտի, որ ես լացելու հետ խնդիր ունեմ, չեմ կարողանում լացել, տակ վոտ, ես էսօր լացեցի :))))
Leaving Paris-ից առաջ մի հատ իմպրովիզ գնաց, ու ես մտածեցի, որ երևի ինքն էլ ա գիշերները Աննետին տեսնում իմ նման, ու իրա համար ա էտ երաժշտությունը գրել :)) Հանճարեղ երեկո էր. նայում եմ իրան ու ինձ թվումա , թե մուսաս դրանից հետո գոնե մի տարի ինձ չի լքի, էներգիայի աղբյուր էր ինքը ու առհասարակ տրիոն:
Տիգրան ջան, շնորհակալություն քեզ, որ կաս, ավել բան լեզուս չի ֆռում ասեմ:
Մեռնեմ ջանիդ, քու լենինագանցի ջանիդ :)))))

4 comments:

  1. Հրաշք համերգ էր։ Ես էլ մինչև հիմա տպավորության տակ եմ։

    ReplyDelete
  2. հա, Կարեն, ես էլ , առավոտյան leaving paris-ը երևի մի 10 անգամ լսել եմ նոր դուրս էկել տնից :)))))

    ReplyDelete
  3. հա, լացացրեց...քանի օր ա անցել համերգից, ես մինչև հիմա leaving paris եմ լսում ու լացում :))))))

    ReplyDelete