Wednesday, December 29, 2010

Ճնճղուկ Բիլը

Մաս 1
Բիլն ու Ֆիլը
Լինում է, չի լինում մի ճնճղուկ, անունը` Բիլ (այն ժամանակ բոլոր ճնճղուկներին անվանում էին Բոբ կամ Սեմ, բայց ինքը Բիլ էր) : Այնպես չէ, որ մեր Բիլը փոքրիկ էր, բայց... շատ քացր դեմք ուներ ու գզգզված մազեր, հա, ու մե~ծ ու բարի աչքեր: Բիլը շատ էր սիրում պարել, ու ամեն տեղ պարում էր. կապ չունի` նա ծառի վրա էր, ինչ-որ մեկի պատուհանի տակ, թե փողոցում, անվերջ պարում էր: Դրա համար տարբեր տեսակի Բոբեր ու Սեմեր նրան այ այսպիսի հայացքով էին նայում.

Բայց դա նրան առանձնապես չէր հուզում: Չէ, չմտածեք, թե նա անտարբեր էր, ուղղակի եթե աշխարհում կա 5000 Բոբ անունով ճնճղուկ, ուրեմն պետք չէ նեղվել նրանցից մեկի տարօրինակ հայացքից. չէ որ մյուս Բոբը երևի այդպես չի նայի, իսկ ինչ տարբերություն, թե դա որ Բոբը կլինի, միևնույն է` էլի Բոբ է:
Բիլը մի մոտիկ ընկեր ուներ, անունը` Ֆիլ (տես էէ, էլի Բոբ ու Սեմ չէ): Բիլն ու Ֆիլը շաաատ մոտ ընկերներ էին և ինչ-որ տեղ նաև նման էին, որովհետև երկուսն էլ պարում են փողոցում: Ֆիլի մասին շատ չեմ պատմի, որ չշեղվեք. մեր հերոսը Բիլն է:
Այսպես Բիլն ու Ֆիլը պարում էին ամենուրեք: Մանացած ճնճղուկները այնքան էլ չէին ընդունում նրանց: Չէ մի, բան ու գործ թողնեն ու պարեն: Բա հոգսերն ում ուսերին մնան? Չնայած նրանց մեջ էլ կային ճնճղուկներ, որոնք սիրում էին պարը, սակայն չէին պարում, ուղղակի դիտում էին, ինչ արած, այդքան էլ տաղանդավոր չէին:
Դե պատկերացրեք` ինչքան բարդ էր մեր ճնճղուկների կյանքը: Դուք կասեք, ինչու էր բարդ। չէ որ նրանք անում էին այն, ինչ ուզում էին` պարում էին: Սակայն նրանք ինչքան էլ հետքրքիր բան չմտածեին, Բոբերի ու Սեմերի պետքն էլ չէր। նրանք առօրյա հոգսերի մեջ էին` ցորեն էին հավաքում: Ու մի օր Բիլը որոշեց. " Չէ, որոշել եմ, գնում էմ կողքի բակ, այնտեղի ճնճղուկները մեզ կհասկանան, այնտեղ արդեն Բոբեր ու Սեմեր չեն, այլ Մայքլներ ու Յուջիններ" :
Ու Բիլն ու Ֆիլը գնում էն ուրիշ բակ: Առաջին անգամ էր, որ պետք է ուրիշների մոտ ելույթ ունենային, և այնպես էին վախենում: Սակայն առաջին պարից հետո թնդացին ճնճղուկների ծափերը: Բիլը չէր հավատում իր ականջներին: Նա այնքան երջանիկ էր, այնքան երջանիկ, որ գզգզված մազերն էլ ավելի էին գզգզվում:
Այդպես Բիլն ու իր ընկեր Ֆիլը մնացին այդ բակում, և իրենց շատ լավ էին զգում: Սակայն Բիլը շուտ-շուտ էր հիշում նախկին բակը: Մանավանդ, որ վերջերս այդ բակից մի ճնճղուկ էր թռել եկել այդ բակ, որ դիտեր իրենց պարերը: Այդ ճնճղուկը վերջում մոտեցավ ու ասեց, որ այնտեղ մի խումբ ճնճղուկներ կային, որոնք սիրում էին իրենց պարերը և առանց պարերի դառնում են այդ Բոբերի ու Սեմերի նման...էէէէհ...
Ու Բիլը մտածեց। " Ախր ինչու այնպես չանենք, որ երկու բակերի ճնճղուկներն էլ հավաքվեն մեկ տեղ ու դիտեն պարերը: Չի կարելի առանց պար թողնել նրանց, ով ունի դրա կարիքը: Հմմմ..." Բիլն իր մտահոգությամբ կիսվեց Ֆիլի հետ, ով նրա հետ համամիտ էր ու առաջարկեց կանգնել այդ երկու բակերի մեջտեղում ու այնտեղ պարել, այդպես` ով կուզի, կկարողանա տեսնել իրենց:
Նրանք այդպես էլ արեցին, կանգնեցին բակերի մեջտեղում ու սկսեցին պարել: Ճնճղուկներն ապշած էին, երկու բակերից էլ անըդհատ գալիս ու գալիս էին, ու այնքան լավ էր: Բիլն ինքնամոռաց պարում էր` տրամ-պամ-պամ-պա: Իսկ ճնճղուկներն անըդհատ գալիս էին, անգամ կողքի բակերից էին գալիս, ու~խ...Այս ինչ կատարվեց??? Ճնճղուկները սկսեցին հասկանալ իրենց? Երևի արվեստի ուժն ու Բիլի գզգզված մազերն իրենցն հրաշքը գործեցին: Այո, այո, այդպես է, որ կա...
Այդպես այդ օրվանից Բիլն ապրում էր երջանիկ ու անըդհատ ստեղծագործում էր, ամեն տեղ` փողոցում, խանութում, պատուհանների տակ, ու այլևս ոչ մեկ տարօրինակ հայացքով չէր նայում: Բիլն ու իր գզգզված մազերը...
Հա, մի օր էլ Բիլը մի ճնճղուկուհու տեսավ (էլի գզգզված մազերով), բայց դա ուրիշ պատմություն է, հետո կպատմեմ ;)))))

Tuesday, December 28, 2010

Իմ կատուների աշխարհը

Ուզում էի մի քիչ իմ կատուներից խոսայի...իմ կատուները էն կատուներից չեն, որ որտեղ տաք ա, էնտեղ են հավաքվում, ոչ էլ էն կատուներից են, որ գայթակղում են իրանց կատվային ճանապարհներով, հետո ինչ ուզում, անում են:
Իմ կատուները "Նոկտյուրնա" մուլտֆիլմի կատուներից են, դե, նրանք, որ գիշերը պահպանում էին մանկատանն երեխաներին, էն, որ շատ բարի են ու շատ փափուկ...
բաաա :))))))))))մռռռ....

Thursday, December 23, 2010

Տոպրակների նոր շարք




ըհըը, էս արդեն նորություն ա: Ցույց չէի տալիս, որովհետև պատվեր էր, ասեցի տամ պատվիրատուին, նոր գցեմ, տեսնեք :)))) ի դեպ, եթե ուզեք, բնականաբար ձեզ համար էլ կարող եմ պատրաստել ;)))

Tuesday, December 21, 2010

Ու~խ, Նոր տարի, նոր նվերներ :))




Էսօր նորից Նոր տարվա հավես տվեց :)))) մտածեցի` բլոգս թարմացնեմ:
Էս տոպրակներին նայում եմ ու մտածում, որ երևի ավել ոչինչ պետք չի նվիրել, մի քանի հատ մանդարին ես դնում մեջը ու դառնում ա հավես նվեր ;))))

Thursday, December 16, 2010

Տոնածառի խաղալիք "Արև-Լուսին"



Նոր տանածառի խաղալիք :))) Էնքան երջերս համալսարանում խոսեցինք Արևի ու Լուսնի մասին, որ ա անմիջականորեն անդրադարձավ իմ աշխատանքների վրա :)))
Գինը` 500 դրամ

Tuesday, December 14, 2010

Տոնածառի խաղալիք "Անտառ"


Եվս մեկ խաղալիք "Անտառ" : Պատրաստել եմ մեեեեծ սիրով :) գինը` 500 դրամ:

Sunday, December 12, 2010

Ամանորյա վիտրաժով մոմակալ :))





Ինչ Ամանոր առանց Ամանորյա մոմոկալների :)))) Վերադարձանք վիտրաժներին:))
Գինը` 3000 դրամ

Saturday, December 11, 2010

Տոնածառի խաղալիքներ :)))


Ըհը, վերջապես, արդեն տոնածառի խաղալիքներ :)))) ասենք, մերսի Ակումբի Ռուֆուսին, որ ինձ հավեսի գցեց ;)))) տեսականին դեռ կավելանա
գինը` 500 դրամ

Friday, December 10, 2010

Շֆունտիկ նապաստակ :)))


Էս էլ շշի տոպրակների մյուս տարբերակը` նապաստակ, ես կասեի սենց շֆունտիկ նապաստակ :D չափերը նույնն են` 15-33 սմ, գինն էլ է նույնը` 1500 դրամ ;)))))

Wednesday, December 8, 2010

վերջապես!!!! Ամանորյա հավաքածուն Մանանայից ;))


Վերջապես հավաքածուն պատրաստ է!!! ու հիմա կՄանանայոտվենք, բաա :)) քանի որ հավաքածուն շատ բաներիցա բաղկացած ու կարողա շիլա շփոթ լինի, հերթով կգցեմ հավաքածուն:
Առաջինը կգցենք իմ Ձնեմարդուն: Սա շշի տոպրակ է, չափերն են 15-33 սմ: Իհարկե կարելի է օգտագործել նաև որպես նվերի տոպրակ, ըստ նախասիրության: Գինը-1500 դրամ ;))

Tuesday, December 7, 2010

Նվերների հավեսով :)

Արդեն խառն եմ :DDD մի հատ ե~րկար ցուցակ եմ կազմել նվերների, ու էս տարի որոշել եմ բոլորի նվերները ձեռքով պատրաստեմ, ու~խ, ինչ հավես ունեեմ, ջաաան :DDD

Wednesday, December 1, 2010

Mr. Freeman

Չգիտեմ, ձեզանից ովքեր են իրան ճանաչում, բայց ես էս անիմացիաների շարքը շատ եմ սիրում: Ճիշտ ա, չեմ սիրում բողոքել, բայց իրա նման մեկը հաստատ պետք ա :)
Տենց ինքը վերածվեց հեռախոսի չեխոլի, Միստր Ֆրիմըն կամ Միստր Նապալեոն Ֆրիմըն :))

Sunday, November 28, 2010

Նեղված...

Շատ նեղված էի էտ օրը, գնացի ու նկարեցի իրան: Մի տեսակ սիրում եմ իրան, որ նեղվում եմ, նայում եմ իրան ու զգում, որ ինձ ինչ-որ մեկը հասկանումա...
բա...

Friday, November 26, 2010

Քաղաք, թե անտառ?




Ռեկորդային արագություն, 2 օրում 2 վիտրաժ :) գործն արված է հատուկ պատվերով: Տենց թեմա ենք մտածել էլի` քաղաք ու անտառ: Քաղաքը գիշերով է նկարված, իսկ անտառը ցերեկով...տենց :)

Wednesday, November 24, 2010

Կապույտ...


Վերջին աշխատանքս: Չգտեմ էլ ինչ անվանեմ, ինչ-որ կապույտ աշխարհի կապույտ դիցուհի :)

Monday, November 22, 2010

Մանանի դալանը ու տենց street art էլի :))


"Ասում են, որ Մանանան էտ դալանում էր ապրում իր կատուների հետ"...
Մեջբերում Մանանի դալանը նովելից :D

Հա, զգում եմ, դալանները ինձ տանում են: Էլ չդիմացա, գնացի ու փչեցի իմ սիրելի Ենգիբարյանին իմ սիրելի կատուների մոտ:)) իրանից 2 տեղ կա, մեկը իմ կատուների դալանում ա, Փարիզյանի դիմացի մայթի դալանը, մյուսն էլ Իգիթյան կենտրոնից ներև գտվող դալանում ա


Մի խոսքով, բացումը արեցինք ;)))

Wednesday, November 17, 2010

Տներ, լվացք ու լուսին





Կարճոտ դադարից հետո կրկին հետ եկա :) էս անգամ գիշերային վիտրաժով, տունիկներ, լվացք, լուսին ու դրա նման բաներ, մի խոսքով, մենա կատուներն են պակասում :)

Thursday, October 28, 2010

Պարուհի


Այս նկարը արդեն Սամվել Սևադայի ստուդիայում եմ նկարել, առաջին ավարտուն աշխատանքս է այնտեղ...այսքանը :))))

Saturday, October 23, 2010

Էյնշտեյն?????հա, հետո ինչ???


Էյնշտեյնն էլ հայտնվեց պայուսակի վրա...հա, հետո ինչ???? Էյնշտեյնն ա էլի... :)))

Wednesday, October 20, 2010

Halloween's comming...





Ըհըըըը, պատրաստվում ենք Halooween-ին :))))) հատուկ մոմակալներ Halloween-ի համար` դժբածտ ու ջղայն մռութիկներով: Գինը ` 3000 դրամ...
to be continued.... ;))))

Sunday, October 17, 2010

Manana hand made :)

Manana hand made-ը այլևս իրականություն է :)))))) շնորհավոր բոլորիս :))

http://www.facebook.com/editgroup.php?gid=148201655224712#!/home.php?sk=group_148201655224712&ap=1

Կրեատիվ ականջօղիկներ




Ըհըըը, էս էլ իմ ականջողիկները: Սենց մի տեսակ մտածեցի էլ ինչ անեմ ու էս ականջօղերի միտքն եկավ: Աշխատանքները բացառապես տեքստիլից են, նկարված են հատուկ ներկերով: Հուսով եմ, ձեզ դուր կգա...
Հա, ի դեպ, արդեն Manana hand made-ը կարող եք պաշտոնապես համարել բացված, որովհետև արդեն facebook-ում կա խումբը (եթե դեռ չկաք էնտեղ, շուտով կհայտնվեք))))))