Էսօր առաջին անգամ փորձեցի նկարել ապակու վրա` վիտրաժային ներկերով: Նե~նց հետաքրքիր զգացում ունեմ :) Հա, չծիծաղեք, նորից կատուներ եմ նկարել :)))) Հա, գիտեմ, մի քիչ էլի շատ մանկական ա ստացվել, բայց գիտեք, ինձ թվումա, ես դեռ շատ սենց բաներ կնկարեմ...դուրս եկավ պրոցեսը :) հա, ինչու չէ, մոմակալների վարպետ կդառնամ...երևի:)))
Շատերն են զարմանում, թե ինչու եմ ես այդքան շատ կատու սիրում??? աաաա, երևի ես կատվի նման 9 կյանք ունեմ :) Իրականում, ես մի օր մի հեքիաթ կարդացի` Ռեդյարդ Քիփլինգի (ռուսերեն գրեմ էլի))) "Кот, который гулял сам по себе"...եթե չեք կարդացել, անպայման կարդացեք, թե չէ չեք հասկանա ինձ((((( ու շատ վատ բան կլինի աշխարհում` ես կտխրեմ... հա, մի հատ էլ մուլտֆիլմ կա, կոչվում է " Նոկտյուրնա", էտ մուլտֆիլմն էլ նայեք, ԱՆՊԱՅՄԱՆ... Այս նկարները իմ վերջին ամիսների աշխատանքներից են... Տենց...
Ողջույն, երկար էի սպասում այս պահին: Ճիշտ է քննություններս դեռ չեմ ավարտել, ամեն դեպքում, չդիմացա, որոշեցի բացեմ այս բլոգը վերջապես: Մմմմմ, մտածում եք, թե ինչ է Ձեզ սպասելու աստեղ? Ասեմ, ես ձեզ կծանոթացնեմ իմ աշխարհի հետ... պարզ էր? ոչ? հմմ, էլ ոնց բացատրեմ????? Լավ, ասեմ այսպես, քանի որ ես ստեղծագործում եմ (այո, այո, մի զարմացեք)))), ես այստեղ կտեղադրեմ իմ և ոչ միայն իմ ստեղծագործությունները: Դե ինչ, մաղթեք ինձ հաջողություն (եթե ուզում եք իհարկե)))))... Հ.Գ. վայ, նենց ուրախ եմ, մի հատ գոռամ էլի- աաաաաաաաաաաաաա)))))))ըհը, հանգստացա ;)))))) սիրով` Մանանա