Իսկ նպատակը հետևյալն ա. շա~տ շուտով ես պատրաստվում եմ առանձին կայք բացեմ մանկական ուղղվածության` հեքիաթներ, կոմիքսներ ու տենց բաներ: հետևաբար բոլոր գրածներս ու նկարածներս շուտով կգտնեք այնտեղ: Նենց որ... :P
Tuesday, June 26, 2012
մտքերի ֆռեշ
Իսկ նպատակը հետևյալն ա. շա~տ շուտով ես պատրաստվում եմ առանձին կայք բացեմ մանկական ուղղվածության` հեքիաթներ, կոմիքսներ ու տենց բաներ: հետևաբար բոլոր գրածներս ու նկարածներս շուտով կգտնեք այնտեղ: Նենց որ... :P
Tuesday, April 17, 2012
Պրոբլեմ

Մի օր արթնացավ ու տեղաշորի կողքը ինչ-որ մեծ բան գտավ: Չհասկացավ ինչ էր: Առաջին անգամ էր տեսնում նման զանգված: Շատ ծանոթ էր, բայց չէր հիշում: Վեր կացավ տեղաշորից, ուզեց գնալ խոհանոց, այդ զանգվածն էլ հետևից եկավ: Ախր ինչ է սա?
«Պրոբլեմ» կարդաց նա զանգվածի ներքևի աջ մասում: «Պրոբլեմ»? մտածեց նա, «փաստորեն ես պրոբլեմ ունեմ. ինչ էլ մեծ է ու անհասկանալի»: Լավ, ինչ արած, պետք է տանել այդ պրոբլեմը:
Տնից դուրս էկավ, պրոբլեմն էլ հետևից: Գնաց աշխատանքի, պրոբլեմն էլ կողքը: Երեկոյան, երբ գործն ավարտվեց, որոշեց մի քիչ զբոսնել: Իհարկե այդքան էլ հաճելի չէր այդ անհասկանալի զանգվածի հետ զբոսնել, բայց ինչ արած:
Ինչ արած? Նստեց նստարանին ու սկսեց զանգվածը շրջել ձեռքերի մեջ: Այդպես անկապ շրջում էր, մեկ էլ կողմերից մեկի վրա կարդաց «ապա սեղմիր ինձ”: Նա զարմացած սեղմեց և պարզվեց, որ “պրոբլեմը” պլաստիրինի նման ձևափոխվում է: “Հիմա հասկացար?” կրկին կարդաց նա:
Իհարկե հասկացավ, ինչպես չէ: Այսպես, այ-այսպե~ս, մի քիչ էլ այս կողմից, ահա~: “Պրոբլեմը” վերափոխվեց մի մեծ ու հրաշք ծառի: Ճիշտ է, նա քանդակագործ չէր ու իդեալական չէր ստացվել: Բայց այդ ծառից միայն նա ուներ, ու այնքան հաճելի էր նրան նայել: Նա մտածեց տուն տանի: “Չէ, լավ չհասկացար”, կարդաց արդեն ծառի բնի մոտ:
Նա տնկեց ծառը մոտակա այգում և հանգիստ գնաց տուն:
Sunday, April 8, 2012
Ծարավ Կոկորդիլոսը

Կլոր-կլոր աշխարհում ապրում էր բարի Կոկորդիլոսը: Նա այն կոկորդիլոսներից չէր, որ ձեռքերը կարճ են և չեն կարողանում ատամները մաքրել, ոչ: Նա երկար ձեռքեր ուներ, համ ատամներն էր ամեն առավոտ մաքրում, համ էլ հորանջելուց բերանն էր կարողանում փակել:
Բայց Կոկորդիլոսը միշտ ծարավ էր ու ուզում էր ջուր խմել: Իսկ լիճը նրա տնից հեռու էր. ամեն անգամ պետք է երկար քայլեր: Ու որպեսզի ճանապարհը շատ երկար չթվար, նա հաշվում էր ճամփեզրի քարերը «մեկ, երկու, երեք, ..., վաթսունմեկ, ..., հարյուր տասնհինգ և այլն: Ու ամեն անգամ մոռանում էր, թե երեկ ինչ թիվ էր ստացել:
Ու նա որոշեց գրառումներ անել: Ամեն օր հաշված քարերի քանակը գրում էր թղթի վրա: Իսկ շաբաթվա վերջում համեմատում էր, թե քանի անգամ է նույն թիվը ստացել: Կոկորդիլոսն այնքան էր տարվել իր հաշվարկներով, որ արդեն հաճույքով էր գնում այդ երկար-երկար ճանապարհը` ջուր խմելու:
Ու մի օր նա ցերեկը կրկին ծարավեց: Ախր այդպես չի լինում: Սովորաբար, երբ առավոտյան ջուր է խմում, մեկ էլ երեկոյան է ծարավում: Ու միայն երեկոյան ջրի գնալուց նոր հիշեց, որ առավոտյան այնքան է տարված եղել քար հաշվելով, որ մոռացել է ջուր խմել և ծարավ հետ է վերադարձել:
Բա~, այդքան ուժեղ էր տարվել Կոկորդիլոսը:
Saturday, March 24, 2012
Բաբանաներով գիրքը

Երբ քայլում էր երկար փողոցով, միշտ հիշում էր 15/1 շենքի 3-րդ հարկի կապույտ վարագույրներով պատուհանի տղային: Նա էլ էր երկար փողոցի վրա ապրում. դե պատկերացրեք այդ փողոցում 17 հատ շենք կար, այ այդքան երկար էր: Այդ շենքի բոլոր պատուհանների վարագույրները սպիտակ էին, միայն նրանց տան վարագույրն էր կապույտ: Այ քեզ տարօրինակ բան, ով է տեսել կապույտ վարագույր:
Ինչևէ, այդ տարօրինակ տան մեջ ապրում էր մի տարօրինակ տղա: Նա միշտ կարճ տաբատով էր ու գծավոր գլխարկով: Բոլոր երեխաները գնդակ էին խաղում, իսկ նա միշտ մի մեծ գիրք գրկած էր իջնում բակ: Դա մի նկարազարդ գիրք էր բաբանաների մասին: Թե ովքեր էին բաբանաները, միայն նա գիտեր ու ոչ մեկին չէր ասում: Բայց բոլորը բակում գիտեին, որ նա հիմա բաբանաների նկարներ է նայում իր մեծ գրքում:
Մի օր բակի տղաները որոշեցին խլել նրանից գիրքը, որ տեսնեն, թե ովքեր են բաբանաները: Նրանք մոտեցան տղային, և տղաներից ամենաուժեղը ուղղակի վերցրեց նա ձեռքից այդ գիրքը: Բայց խլելու պահին, գիրքը կտոր-կտոր եղավ, բաժանվեց թերթերի: Այդ պահին ուժեղ քամի բարձրացավ և քշեց գրքի թերթերը, և բակի տղաներն այդպես էլ չիմացան, թե ովքեր են բաբանաները:
Իսկ տղան այլևս բակ չէր իջնում. չէ որ նա հատուկ իջնում էր, որ բաբանաներով լի գիրքը նայելու, իսկ հիմա գիրքը չկա: Հետո տղայի ընտանիքը տեղափոխվեց այդ շենքից, իսկ վարագույրները փոխվեցին սպիտակներով. բա ով է տեսել` վարագույրը կապույտ լինի:
Wednesday, February 15, 2012
Շարֆով կանաչ մարդուկ

Saturday, August 6, 2011
Աննետ Նուար կամ Լուսնոտների 20/3

Wednesday, July 20, 2011
Աննետ Նուար կամ Լուսնոտների 20/3
Տարօրինակների և ծառաձկների մասին
-Դե ասում էմ չէ, էլի,- արդեն նյարդայնանում էր Ժորժը:-Խնդրում եմ, Ժորժ, խնդրու~մ եմ,- արդեն լացակումած խնդրում էր Ռեբեկան:-Լսիր, ինչ ես ուզում ինձնից, թող գնամ տուն, ես լիքը դաս ունեմ անելու` վաղը ստուգողական աշխատանք ունենք,- ասաց Ժորժը:-Չես գալիս, ես մենակս կգնամ տանիք: Ինձ թվում է ես ու Աննետն ընկերացանք,- որոշեց Ռեբեկան:-Ընկերացաք?- քմծիծաղ տվեց Ժորժը: Անկեղծ ասած, նա մի քիչ խանդեց:-Այո, ընկերացանք... ու... ու... ու կարող ես չգալ, ես մենակս էլ կգնամ:Այ քեզ Ռեբեկա: Կրակն ընկանք ծանոթացրեցինք Աննետի հետ: Ժորժ? Միթե դու թույլ կտաս, որ Աննետին ու գիշերը գողանան քեզանից?Էհ, ևս մեկ անքուն գիշեր...Ժորժը կես ժամ շուտ էր բարձրացել տանիք և նստել էր դեռևս քնած Աննետի կողքին। չէ որ նա լավ ընկեր էր: Իսկ Ռեբեկան ուշ եկավ:-Ժորժ? Արթնացիր, եկել ես, որ քնես? Բարձրացի ձեր տանը քնիր,- ասաց Աննետը:-Հը? Ինչ? - վեր թռավ քնից Ժորժը,- հա~, ծառաձուկը...է~, ինչ էի ասում... Ռեբեկան եկել է?-Ինչ Ռեբեկա? Ես Ռեբեկա-մեբեկա չգիտեմ... աստղերն ինձ են սպասում,- ասաց Աննետը:-Ժո~րժ,- սա Ռեբեկայի շնչակտուր ձայնն էր:-Ահա և Ռեբեկան, բայց առանց Մեբեկայի: Անկեղծ ասած այդ վերջինին չեմ ճանաչում,- լուրջ դեմքով ասաց Ժորժը:-Ա~, երեկվա երկձեռանի աղջիկն է? Ռեբեկա, գիտես ասացվածքը` "Քանի ձեռք ունես, այդքան շուտ աստղերը կմաքրես կվերջացնես": Ճիշտ է, դու միայն երկու ձեռք ունես, բայց կմիացնենք Ժորժին ու կդառնաք չորսձեռանի: Լավ, վերցրեք սպունգներրը, անցանք գործի,- Աննետը տարերքի մեջ էր:-Իսկ դու հետո կծանոթացնես ծառաձկան հետ?-հարցրեց Ռեբեկան:-Հը? Ծառաձուն? Դուք որտեղից գիտեք նրա մասին,- կասկածանքով հարցրեց Աննետը:Ռեբեկան ու Ժորժը հիշեցրեցին, որ նա ինքն է պատմել նրա մասին և անգամ խոսք է տվել ծանոթացնել:-Լավ, լա~վ, կծանոթացնեմ, միայն արագ, այսօր Լուսինը շուտ է գնալու, գործեր ունի,- ասաց Աննետը:Դե, արդեն սովորականի նման արագ-արագ մաքրեցին աստղերը:-Հեյ, լավ մաքրիր, այդպես գործ չեն անում,- նախատեց Աննետը Ռեբեկային:Վերջինս այնքան էր ուզում շուտ տեսնել այդ պարոն Ծառաձկանը, որ կիսատ-պռատ էր մաքրում, միայն թե արագ ավարտի:Հաց ու ջե~մ... չէ, սա պետք է դանդազ ուտել ու որքան հնարավոր է հաճույք ստանալ դրանից: Վերջ, դե գնացինք Տարօրինակների առաջին բյուրո:-Ինչի երկրորդն էլ կա?- հարցրեց Ռեբեկան:-Տարօրինակների բյուրոներ շատ կան, 1000-ն անցնում են ... մմմ ... կարծես 1315 հատ: Ու բոլորը տարբեր են: Սա ձեր պատկերացրած տարօրինակները չեն:Այսինքն... Այդքան հարց տալու փոխարեն, ավելի լավ է Աննետի բառարանի մեջ նայել: Ժորժը անմիջապես վերցրեց բառարանը և լուրջ դեմքով սկսեց փնտրել "Ս" տառը, դե "Ս"-ից հետո միշտ "Տ"-ն է գալիս: "Տարբեր", "Տարեմուտ", "Տարօրինակ", ահա."Տարօրինակ բառը կազմված է "տար"` տարբեր և "օրինակ" բառերից, այսինքն` տարբեր օրինակներ, իսկ դա նշանակում է, որ տաօրինակները տարբեր են և շատ, անցնում են անգամ 1000-ը " :-Բայց ինչի օրինակներ են?- հարցրեց Ժորժը:-Ժորժ, դու երբեք ոչինչ չես հասկանում: Ինչ կլինի` հերցեր մի տուր ու ուղղակի արի,- նյարդայնացավ Աննետը:-Հա էլի,- ավելացրեց Ռեբեկան:
-Պարոն Ծառաձու~կ,- շշուկով կանչեց Աննետը,- պարոն Ծառաձու~կ:-Հը? Ով? Այստեղ չէ,- լսվեց ինչ-որ ծերունու ձայն:-Պարոն Ծառաձուկ, այդ ես եմ` Աննետը:-Ա~, աղջիկս, այդ դու ես? Ես էլ մտածեցի` երկրորդ բյուրոյի տեղակալն է: Ախր շատ տաօրինակն է, չեմ դիմանում: Ինչպես ես?-Լավ եմ, պարոն Ծառաձուկ, ձեզ մոտ հյուրեր եմ բերել:-Ինչ հյուրեր? Ովքեր եք դուք? Մարդիկ? Հա, մեր բյուրոներից մեկում էլ մարդիկ կան, բայց սևամորթ են, որ գիշերը հանկարծ չերևան: Հապա... չէ, դուք մի տեսակ սպիտակ եք:Պարոն Ծառաձուկը մի քիչ ծեր էր և շատ դժվար էր մարդկանց գույները տարբերում, բայց այս անգամ հեշտ ստացվեց. երևի առավոտյան ծիածանի հյութ էր խմել:-Իսկ դուք կենդանիների որ ցեղատեսակին եք պատկանում, պարոն Ծառաձուկ?- խելացի դեմքվ հարցրեց Ժորժը:-Ես? Ծառաձկների: Մենք ծառերի մեջ ենք ապրում, և որպեսզի անտեսանելի լինենք մյուս տարօրինակների համար, մեր մաշկն էլ ծառի կեղևի նման է, որ չտարբերվենք ծառերից:-Բա ոնց եք ջրից դուրս ապրում?-հարցրեց Ռեբեկան:-Դե, դրա համար էլ Տարօրինակների առաջին բյուրոն ենք. հերիք չի միաժամանակ ծառ ենք և ձուկ, մի հատ էլ ջրից դուրս ենք ապրում:Բայց հիմա շատ քիչ ենք մնացել` 5 հոգի: Եկեք մնացածի հետ էլ ծանոթանանք:Նրանք անցան երկար միջանցքով և կլոր դռնով դուրս եկան ծառաձկների անտառ: Իրականում դա մի փոքրիկ անտառ էր, որտեղ շա~տ հաստ բնով և սաղարթախիտ ծառեր էին աճում, և բնականաբար, երկնքից էին աճում, դե գիշերն ամեն ինչ թարս է, հիշում եք: Նրանք այդ ծառերին բաբոաբ էին ասում: Միայն երբ մեծացավ, Ժորժը նոր հասկացավ, որ դա նույն բաոբան է, երբ հետևից առաջ ես կարդում: Բաբոաբների վրա մեծ փչակներ կային, որոնց մեջ էլ ծառաձկներն էին ապրում: Անտառում 13 բաբոաբ կար, բայց ծառաձկները 5-ն էին: 2 ծառաձուկ միասին էին ապրում, իսկ մնացծ 3-ը առանձին-առանձին: "Այսինքն` ընդամենը 4 հատ ծառ է զբաղված", միանգամից մտքում հաշվեց Ժորժը:-Պարոն Ծառաձուկ, բա մնացած 9 ծառերն ինչի համար են?- հարցրեց նա բարձրաձայն:-Որ մնացած տաօրինակները կարծեն, թե մենք շատ ենք, վախենան մեզանից ու չվնասեն,- պատասխանեց պարոն Ծառաձուկը:-Ինչի ձեզ վնասում են?-Ցավոք, այո: 276-րդ բյուրոյի տարօրինակները շատ չար են, և իրենց գործը կայանում է նրանում, որ վատ բաներ անեն ու վնասեն: Մենք սկզբում 20 հոգի էինք, հետո նրանց պատճառով մնացինք 5-ը,- ասաց պարոն Ծառաձուկը:Ժորժը տխրեց: Պետք է մի բան անել, թե չէ ծառաձկները կվերանան: Ռեբեկան արդեն ծանոթացել էր մեկ այլ ծառաձկան` Նիլի հետ, և նրա հետ ինչ-որ ծառաձկային խաղեր էր խաղում: Է~, դուք էլ խաղալու ժամանակ եք գտել:-Գիտեք ինչ? Ես կստեղծեմ "Ծառաձկների պահպանության կենտրոն" և թույլ չեմ տա, որ ձեզ վերացնեն,- որոշեց Ժորժը:-Է~հ, որդիս, վախենամ, որ դա չօգնի:-Կօգնի, դե կտեսնեք,-ասաց Ժորժը:Աննետը կրկին քմծիծաղով նայում էր Ժորժին: Մի մարդ, որ բան չի հասկանում, ինչ կարող է անել?Վա~յ, արդեն առավոտյան 5-ն է, շուտով կլուսանա, պետք է գնալ քնելու:-Ժո~րժ, Ռեբեկա~, գնացինք, ես պետք է քնեմ, թե չէ վաղը երկնքում աստղեր չեն երևա: Արագ, արագ,- շտապացրեց Աննետը:-Դե, պարոն Ծառաձուկ, շատ հաճելի էր, ես կզբաղվեմ կենտրոնի հարցերով,- լուրջ դեմքով ասաց Ժորժը: Է~հ, Ժորժ, Ժարժ, դու անուղղելի ես:-Ռեբեկա~, գնացինք:-Լսիր, Ժորժ, կհիշացնես` վաղը հետս գնդակ վերցնեմ,- ասաց Ռեբեկան:-Ինչի համար?-Դե, Նիլին խոսք եմ տվել մեր խաղերից սովորեցնեմ:-Ռեբեկա, մենք վաղը այստեղ չենք գալու, ու ոչ մի գնդակ էլ չես վերցնի,- ջղայնացավ Ժորժը:-Լավ, ես մենակս կգամ,- հանգիստ պատասխանեց Ռեբեկան:Ժորժը բան չասեց: Թեքվեց ու գնաց, երևի նեղացավ: Անգամ Աննետին բարի գիշեր չասեց:Չնայած` Աննետն արդեն մուշ-մուշ քնել էր...Sunday, July 10, 2011
Աննետ Նուար կամ Լուսնոտների 20/3
Խելացի բժիշկների, Ռեբեկայի ու Աննետի ծանոթության մասին
Ցերեկաին երեքժամյա քնից հետո միշտ ուզում ես գոռալով երգել: Սակայ Ժորժը չհամարձակվեց դա անել: Երբ փոքր էր, մի անգամ փորձեց երգել հյուրերի առաջ: Նրա մայրիկը կարծում էր, որ նա տաղանդավոր է և կարող է լավ երգել: Սակայն այդ օրվանից հետո մայրիկը որոշեց, որ ավելի լավ է Ժորժը խելացի լինի, քան տաղանդավոր: Դրա համար է նա այդքան խելացի հիմա: Բա եթե չերգի, ինչ անի?
Մի բանով պետք է զբաղվել, չէ? Ահա, հասկացավ, կարող է Ռեբեկայի հետ իջնել բակ խաղալու: Ռեբեկան Ժորժի դասարանցին էր, Հարիի կողքն էր նստում` երրորդ շարքի առաջին նստարանին: Գնդակ խաղացին, վազեցին, ծառերից տերևներ պոկեցին ու ցեխից աղցան պատրաստեցին: Հմմ... բա հիմա ինչ անեն: Հա, հասկացա, կարելի է նստարանի տակ մտնել ու սպասել այլմոլորակայիններին: Է~, Ռեբեկա, ինչ վախկոտ ես, կատակ էի անում: Լավ, բա ինչ անենք?
Հա, կարելի է մայրամուտին նայել. այսինքն` թե ինչպես են Արևի շողերը լքում դիմացի 16-հարկանի շենքի պատերը: Լուսնոտների փողոցում դա մայրամուտին հետևելու միակ ձևն է: Չնայած մի ձև էլ կա` բարձրանալ տանիք և այնտեղից հետևել: Կրկին տանիք? Օ~, ոչ, Ժորժն այլևս չի դիմանա: Խնդրում եմ, Ժորժ, խնդրու~մ եմ: Դե Ժորժն, իհարկե չմերժեց Ռեբեկային. նա խելացի լինելուց բացի, նաև ջենտլմեն էր:
Երբ հասան տանիք, Արևն արդեն մայր էր մտել: Միայն վերջին շողն էր մնացել, այն էլ գիտեր, որ Ժորժն ու Ռեբեկան են բարձրանում, դրա համար էր մնացել: Մի քիչ էլ ու Արևն այլևս երկրագնդի հակառակ կողմում է: Դա էլ Ժորժն աշխարհագրության ժամին էր սովորել, մինչ այդ նա մտածում էր, որ Արևն անցնում է դիմացի 14-հարկանիի հետևը, դրա համար միշտ կռվում էր այդ շենքի տղաների հետ, որ վերադարձնեն Արևը: Կամաց-կամաց մթնում է: Շուտով աստղերև դուրս կգան ու Աննետը կարթնանա: Պետք է իջնել տանիքից: Ռեբեկա~, ինչ աստղերին նայել, իջնել է պետք ախր: Ժորժը քնել է ուզում: Ու իհարկե կրկին չմերժեց Ռեբեկային. էհ, ջենտլմեն լինելն էլ մի բան չի: Ռեբեկան անհամբեր նայում էր վերև, թե երբ են աստղերն երևալու: Դե արի ու բացատրի, որ գիշերն ամեն ինչ թարս է, ու աստղերը ներքևում են: Ահա և առաջին աստղը, երկրորդը...ու~խ...
-Ահ, դու հերիք չէիր, հիմա էլ ընկերուհուդ ես բերել,- փնթփնթաց Աննետը,- չնայած, ինչքան շատ ձեռք, այդքան շատ աստղ կմաքրենք: Հապա մի տեսնեմ քանի ձեռք ունես: Ընդամենը երկուսը...լավ, դա էլ է հերիք:
Ռեբեկան քարացել էր: Բա հո ամեն օր չես տեսնի մազերը վեր ցցված աղջիկ: Ժորժը փորձեց բացատրել, թե ինչը ինչումն է: Աննետն էլ կողքից քմծիծաղով նայում էր. Ժորժը շատ է հասկանում, մի հատ էլ ընկերուհուն է բացատրում: Սակայն Ռեբեկան ոչինչ չէր հասկանում: Մմմմ, հայելի, այդպես հաստատ կհասկանա: Ժորժը Ռեբեկային տարավ մոտակա պատուհանի մոտ, որ նա տեսնի իր վեր ձգված մազերը:
-Ա~հ, իմ գեղեցիկ մազերը, իմ հրաշալի, հարդարված ու գեղեցիկ մազերը,- սարսափած բացականչեց Ռեբեկան:
Ժորժն արդեն ուզում էր ասել, որ վեր ձգված մազերը Ռեբեկային շատ են սազում, բայց վերջինիս վախեցած հայա
ցքից մի տեսակ փոշմանեց: Ժորժը կողքից անընդհատ բացատրում էր, թե ինչը ինչոց է, որ գիշերն ամեն ինչ թարս է, Աննետն էլ Աստղերի մաքրության բյուրոից է: Մի րոպե: Իսկապես? Աննետը Աստղերի մաքրության բյուրոից է? -Ուրեմն ես կարող եմ հենց այնպես աստղի ձեռք տալ?- հիացած բացականչեց Ռեբեկան: -Ես կասեմ ավելին, դու կարող ես վերցնել սպունգը և մաքրել դրանք,- ասաց Աննետը: Ռեբեկան նայեց Ժորժին, նա գլխով արեց:Եվ երկուսով մի-մի հատ սպունք վերցրեցին ու գնացին աստղ մաքրելու: Բնականաբար, նրանք շուտ ավարտեցին աշխատանքը, դե արդեն շատով էին աշխատում ու արագ էր ստացվում: Իսկ ինչ են անում բոլոր նորմալ մարդիկ աստղ մաքրելուց հետո? Իհարկե, հաց ու ջեմ են ուտում: Մմմմմ, հաց ու ջեմ, դրանից էլ համեղ բա~ն: Բնականաբար, Ռեբեկան շիրայոտեց ձեռքերը. նա չգիտեր, որ ջեմը տակից է քսված:-Ռեբեկա... գնանք քնելու?- հորանջելով հարցրեց Ժորժը:
-Արդեն?- զարմացավ Աննետը,- իսկ ես այսօր ուզում էի ծանոթացնել Տարօրինակների առաջին բյուրոյի նախագահ պարոն Ծառաձկան հետ: Չնայած դժվար թե ձեզ ծառաձկները հետաքրքրեն, այնպես որ կարող եք գնալ:
-Հը~~~ն? Պարոն Ծառաձուկ?- հետաքրքրվեց Ռեբեկան:
-Խնդրում եմ, ծառաձկների մասին վաղը,- ասաց ժորժը,- Ռեբեկա, արի գնանք քնելու, վաղը նորից կգանք, լավ?
Ահ, փափուկ բարձ ու տաք վերմակ, կարոտել էի ձեզ...
Monday, April 18, 2011
Աննետ Նուար կամ Լուսնոտների 20/3
Հասկանալու ու մեծ ակնոցների մասին:
Կրկին գիշեր: Ժամը 10 է, քնել է պետք: Ախր ինչ է պետք հասկանալ, քունն էլ տանում է, ու~ֆ: "Չէ, չեմ քնելու, ես միշտ ամեն ինչ հասկանում եմ, ու սա էլ կհասկանամ" ,-մտածեց Ժորժը: Դե հիշում եք, որ նա խելոք Ժորժ էր:
Մմմ, տանի~ք, թարս շուռ տված տանի~ք: 12-անց է, Աննետն արդեն արթուն պետք է լինի: Ժորժը փնտրեց նրան տանիքում, սակայն նա այնտեղ չէր: "Երևի արդեն դուրս է գնացել",- մտածեց Ժորժն ու դուրս եկավ տանիքի անցքից:
-Ախ,- բացականչեց Ժորժը, քիչ էր մնում սայթաքեր ու ընկներ վերև,- Աննե~տ, Աննե~տ, որտեղ ես?
-Ա~, նորից դու,- կրկին ինչ-որ բանով զբաղված ասաց Աննետը,- վերցրու սպունգն ու օգնիր ինձ մաքրել:
-Բայց ես չեմ ուզում մաքրել,- ասաց ժորժը:
-Ուրեմն գնա քնիր:
- Չեմ ուզում քնել:
-Դե ուրեմն մաքրիր:
-Չե~մ ուզում մաքրել:
-Ուրեմն...էէ~~, ինչ ես ուզում?- նյարդայնացավ Աննետը:
-Ուզում եմ հասկանալ:
-Ինչը?
-Չգիտեմ:
-Ես էլ չգիտեմ, այնպես որ կամ օգնիր ինձ մաքրել, կամ էլ գնա քնիր:
-Ախր չեմ ուզում քնել, ոչ էլ մաքրել եմ ուզում, չես հասկանում?
-Նոր կարծես թե դու չէիր հասկանում,- հիշեցրեց Աննետը:
-Է~~,- Ժորժը նեղվեց ու նստեց Աննետի աստիճանների վրա:
-Լավ, լսիր, շատ մի նեղվիր, կարող ես գնալ Հասկացողների բյուրո, կարծում եմ` քեզ այնտեղ կօգնեն,- ասաց Աննետը:
-Հը? Հասկացողների բյուրո? Դու այդ բյուրոից ես? - հարցրեց Ժորժը:
-Չէ, ես Աստղերի մաքրության բյուրոից եմ: Վերցրու հասցեն ու ինձ հանգիստ թող հա?
Ժորժը վերցրեց Աննետի տված թուղթը: Վայ, այս ինչերեն է, բան չի հասկանում: Ա~, հասկացա, ախր ամեն ինչ թարս է, հայելի է պետք...մմմ, կամ էլ շենքի արտացոլող պատուհան:
Ըստ ցանկության բնակարան? Դա որն է? "Էլի բան չհասկացա",- կրկին նեղվեց Ժորժը: Բայց որոշեց գնալ, ինչ-որ բան նրան հուշում էր, որ պետք է ուղիղ գնալ: Գնաց-գնաց ու հասավ ինչ-որ տեղ: "Մմմ, ճիշտ եմ եկել?" - մտածեց Ժորժը: "Ճիշտ ես եկել", գրված էր պատի վրա, իսկ դրա տակը գրված էր` "Ինչ ես զարմացած կանգնել? Ասում եմ, ճիտ ես եկել, դուռը բաց ու ներս արի": "Ինչ գիտի այս պատը` ես ուր էի ուզում հասնել" ,- մտածեց Ժորժը: Այս ինչ էլ մութ է ներսը:
-Հե~յ, էստեղ մարդ կա?
-Մարդ? Կա,- պատասխանեց ինչ-որ ձայն:
-Բա ուր է?
-Սեղանի տակ:
-Սեղանի տակ? ,- զարմացավ Ժորժը,- ինչ եք անում սեղանի տակ?
-Հասկանում եմ,- ասաց ձայնը:
-Ինչ եք հասկանում:
-Դե որ հասկանայի, չէի մտնի սեղանի տակ,- բացատրեց ձայնը:
-Ինչ, հիմա որ ես էլ մտնեմ սեղանի տակ, կհասկանամ? ,- կասկածանքով հարցրեց Ժորժը:
-Հապա փորձիր:
Ժորժը մութ սենյակում մի կերպ շոշափեց սեղանը և մտավ դրա տակ: Ձայնը մի լուցկի վառեց: Եվ Ժորժը տեսավ, որ դա գիտնականի սպիտակ խալաթով, մեծ ու քաչալ գլխով ու մե~~ծ ակնոցներով մարդ է:

-Բայց ես դեռ բան չեմ հասկանում,- դժգոհեց Ժորժը:
-Իսկ ես հասկանում եմ,- ասաց ակնոցավորը:
-Ինչ եք հասկանում?
-Այն, որ ոչինչ էլ չեմ հասկանում,- ասաց ակնոցավորն ու դուրս եկավ սեղանի տակից:
-Այդ ուր? ,- բացականչեց Ժորժը,- չէ որ մենք փորձում էինք հասկանալ:
-Սեղանի տակ? ,- զարմացավ մարդը,- սեղանի տակ ուզում էիր բան հասկանալ? Այդպես չես կարող, սեղանները վնասակար են հասկանալու համար:
-Է~~~, ես եկել եմ այստեղ, որ հասկանամ, իսկ դուք... Լսեք, ինչ մեծ ակնոցներ ունեք բայց, դա մոտիկը տեսնելու համար է, թե հեռուն? ,- այս հարցը մայրիկից էր սովորել:
- Ոչ մեկը, ոչ էլ մյուսը, սա մանրուքները հասկանալու համար է:
-Ակնոցներով եք հասկանում? ,- զարմացավ Ժորժը:
-Բա իհարկե, ակնոցներով եմ չէ տեսնում? Եթե տեսնում եմ, ուրեմն հասկանում եմ, հասկացար?
-Ա~~, հասկացա,- ասաց Ժորժը, չնայած, որ նորից բան չհասկացավ:
-Հասկացար? Այդքան շուտ? Լավ է, լավ է, դե ուրեմն ազատ ես, կարող ես գնալ:
Ժորժն, իհարկե, ամաչեց ասել, որ ոչինչ չի հասկացել և ուզում է մնալ, ու ներսից իրեն ուտելով շրջվեց, որ գնա: "Գոնե այդ ակնոցներից ունենայի, երևի կհասկանայի այդ ժամանակ" ,- մտածեց Ժորժը: Այդ ընթացքում ակնոցավորը հանել էր ակնոցները և դրել սեղանի վրա: Ժորժը թաքուն վերցրեց դրանք սեղանի վրայից, ասաց ."ցտեսություն" և արագ դուրս եկավ, քանի դեռ չէին նկատել իրեն: Դուրս եկավ ու անհամաբերությունից միանգամից ակնոցները դրեց: ԼԸԸԸԸԸԸՂ~~~ Աշխարհը կարծես լղոզվեց, գլուխն էլ սկսեց պտտվել, վա~յ...հանեց ակնոցները: "Ես սրանով բան չեմ տեսնում, ավելի լավ է` հետ վերադարձնեմ": Նույն կերպ` թաքուն, որ մարդ չտեսնի, ակնոցները տեղը դրեց ու դուրս թռավ սենյակից:
-Աննե~տ, Աննե~տ,- բացականչեց նա:
-Ինչ ես գոռում? Մարդիկ քնած են, ի տարբերություն քեզ,- ասաց Աննետը:
-Աննետ, լսիր, սպունգը տուր, ես էլ մաքրեմ, հա?
Saturday, March 19, 2011
Աննետ Նուար կամ Լուսնոտների 20/3
Չգիտեմ, գիշերով տանիք բարձրացել եք երբևէ, թե ոչ? Բարձրացել եք? Ավելի լավ, ուրեմն դուք կհասկանաք այն, ինչ հիմա կպատմեմ: Գիշերը ցերեկի հակառակ կողմն է` հայտնի ճշմարտություն: Դե եթե գիշերը տանիքում եղել եք, գիտեք, որ տանիքն էլ գիշերը ներքևում է: Ինչ է, չգիտեիք? Տանիքը ներքևում է, հարկերև` վերևում, շենքը թարս է չէ? Լավ, դա հեչ: Կարևորն այն է, որ Լուսնոտների 20/3 շենքի տանիքում ապրում էր նա: Նրա անունը Աննետ էր, ազգանունն էլ Նուար` Աննետ Նուար: Աննետը մի առանձնահատկություն ուներ` նա ցերեկը քնած էր, իսկ գիշերները` արթուն: Եվ նրա մոտ, գիշերվա նման, ամեն ինչ հակառակն էր: Նա երկար մազեր ուներ, որոնք փոխանակ ներքև ձգվեին, վերև էին ձգվում, բայց ոտքերն ու ձեռքերն իրենք տեղում էին: Ընդհանրապես, նա գեղեցիկ Աննետ էր: Այդ շենքի No. 54 բնակարանում ապրում էր մի տղա` Ժորժը: Նա շատ խելոք տղա էր` ամեն օր պատրաստում էր դասերը, լվանում ատամներn ու մինչև մութն ընկնելը պառկում էր քնելու: Դրա համար էլ երբեք գիշեր չէր տեսել: Անկեղծ ասած` դա շատ էր նրան տանջում. պատկերացնում եք ինչ տխուր է` երբեք գիշեր չտեսնել: Այդպես` նա մի օր որոշեց չքնել:Եվ ահա մութն ընկավ: Աստղ, մի հատ էլ աստղ, Լուսին, աստղ: Գրքերում տեսել էր, բայց իրականում... Մմմմ, բա տանիքից ինչ տեսարան է: Ախ, պետք է շտապ բարձրանալ տանիք:
Ճռռ... " Հիշեմ, առավոտյան յուղ բերեմ տանիքի դռան համար" ,- մտածեց Ժորժը: Ախ, Ժորժ, դու քո ճռռոցով արթնացրեցիր Աննետին: Չնայած արդեն ժամանակն է` ինչքան կարելի է քնել: Ժորժն Աննետին տեսավ ու տեղնուտեղը քարացավ। ամեն քայլափոխին չես տեսնի մազերը վեր ձգված աղջիկ: Իսկ Աննետի հեչ պետքն էլ չէր: "Քո մազերը",- ասաց Ժորժը: "Քոնն էլ",- պատասխանեց Աննետը: Ժորժը ձեռք տվեց մազերին ու զգաց, որ իրենն էլ է վեր ձգված: Ժորժի աչքերը մեծացել ու կլորացել էին` այստեղ ամեն ինչ թարս է ախր:
Աննետը շատ լուրջ դեմքով ասաց. "Ցտեսություն" ու տանիքի անցքից դուրս եկավ, երևի շտապ գործեր ուներ: "Հեյ, սպասիր, դու կընկնես, բարձր է ախր",- բղավեց Ժորժը ու վազեց նրա հետևից: "Վայ, այս ուր ենք մենք?" հարցրեց նա: "Տանիքի վրա",- պատասխանեց Աննետը: "Բայց ախր տանիքը վերևում է լինում",- զարմացավ Ժորժը: "Լսիր, դու Լուսնից ես իջել? Ամեն ինչ իր հակառակ կողմն ունի, դուրդ չի գալիս, գնա քնիր",- պատասխանեց Աննետը: Բայց Ժորժն, իհարկե, չգնաց, թե չէ Աննետը կմտածեր, թե նա վախենում է: Ու խելոք հետևեց նրան:
"Ա, դու դեռ այստեղ ես? Ուրեմն կօգնես ինձ",- ասաց Աննետը: Նա "Երկնքի մաքրության բյուրո"-ում էր աշխատում, ամեն գիշեր աստղերի փոշիներն էր հավաքում: Ու քանի որ բոլոր աստղերը չէր հասցնում մի գիշերում մաքրել, ամեն գիշեր տարբեր աստղեր էին փայլում երկնքում: Առաջինը Բևեռային աստղն էր մաքրում, դա մոտ էր իր տանիքին, դրա համար էլ այս աստղը ամենավառն է փայլում: "Ահա քեզ սպունգ,- ասաց նա Ժորժին,- ու արի հետևիցս, որ աստղն ասեմ, կմաքրես, տես հա~, լավ կմաքրես": Ժորժն արդեն սովորել էր , որ երկինքը ներքևում է, աստղերն էլ մոտ են: Ու Ժորժն ու Աննետը սկսեցին մաքրել աստղերը` 1, 2, 3, ... 167, 168...
Ահա և վերջ: Բոլոր աստղերը մաքրված են: Նրանք հոգնած նստեցին Աննետի տանիքի վրա: "Հաց ու ջեմ կուտես?",- հարցրեց Աննետը: Ժորժը գլխով արեց. աստղ մաքրելուց հետո սիրտդ միշտ հաց ու ջեմ է ուզում: "Զգույշ բռնիր, ջեմը հացի տակից է քսած",- ասաց Աննետը: Նա հարցրեց Ժորժին` որտեղից է նա եկել: "5-րդ հարկից: Լսիր, գիշեր ինչու է ամեն ինչ թարս?",- հարցրեց Ժորժը: "Թարս? Թարս չէ: Ինձ համար ցերեկն է թարս, իսկ գիշերն ամեն ինչ օրինաչափ է",- պատասխանեց Աննետը: "Ա~, հասկացա",- ասաց Ժորժը, բայց ոչինչ էլ չհասկացավ: "Լսիր, բա մազերդ ինչու են վերև?",- նորից հարցրեց նա: "Չէ, սա անօգուտ է,- վրդովվեց Աննետը,- արդեն 5-րդ մարդն ես, որ գիշերով բարձրացել է տանիք, ու ոչ մեկդ չեք հասկանում: Է~, ես գնացի քնելու": "Ախր, նոր է լուսանում, ինչ քնել?"- բացականչեց Ժորժը: Բայց Աննետը չպատասխանեց, ուղղակի գնաց:
"Ինչ պիտի հասկանամ, տեսնես,- մտածեց Ժորժը,- լավ, է~, գնամ քնեմ, առավոտյան կմտածեմ":
Thursday, February 17, 2011
Օլին ու Քոլին
Ուրեմն մի օր ես հայտնաբերեցի, որ իմ աչքերի մեջ ինչ-որ կենդանիներ կան: Ես շատ պատահական դա հայտնաբերեցի: Ուղղակի մի օր զգացի, որ աչքիս մեջ ինչ-որ բան է մտել ու ինչքան փորձեցի հանել, դուրս չեկավ, ավելի ճիշտ, ինձ թվաց, թե դուրս եկավ, որովհետև այլևս չէր ծակում: Սակայն այդպես չէր, որովհետև հաջորդ օրը կրկին սկսեց ծակել: Այ քեզ բա~ն, այն էլ մի աչքը չի, այլ երկուսը, ճիշտ է, հերթականությամբ` մի օր մեկը, հետո մյուսը: Ես էլ դրած տրորում էի աչքերս, որ դուրս գան:
Մեկ էլ մի օր էս ձախ աչքս սկսեց շատ ծակել: Տրորեցի, տրորեցի, չանցավ, էլի տրորեցի, էլի չանցավ: Ջղայնացա ու հայելի բերեցի, որ տեսնեմ` ինչ է ընկել աչքիս մեջ, որ դուրս չի գալիս: Այդպես ես ծանոթացա Օլիի հետ: Օլին միժանիքանի փիղ էր, միայն ձախ ժանիքն էր, դրա համար էլ երևի ձախ աչքումս էր: Հա, մի զարմացեք, Օլին իմ ձախ աչքում էր ապրում ու երբ տան մեջ (դե ձախ աչքիս մեջ էլի) ման էր գալիս, քայլում էր, ասենք, գնում էր զուգարան, նա իր ժանիքով ծակում էր աչքս: Չէ, նա դիտմամբ չէր անում, այլ այդպես ստացվում էր: Օլին այն փղերից էր, որ լուրջ են լինում, մի մե~ծ գրադարան ուներ աչքիս մեջ ու ամեն օր գրքեր էր կարդում, աշխատություններ էր գրում, մի խոսքով` պրոֆեսոր փիղ էր: Սա էլ Օլին.
Իսկ հետո, երբ Օլին տեսավ, որ ես իրեն շատ լավ եմ վերաբերվում, բարի էմ և այլն, նա ծոնոթացրեց իր փոքր եղբոր` Քոլիի հետ: Նա նույնպես միժանիքանի փիղ էր և ապրում էր իմ աջ աչքում, որովհետև նրա մոտ էլ միայն աջ ժանիքը կար: Քոլին Օլիի նման չէր: Նա գրքեր չէր սիրում, այլ սիրում էր թղթից նավակներ պատրաստել ու արցունքերիս վրա քշել այդ նավակները: Քոլին շատ բարի էր ու մեծ սիրտ ուներ, հա~, այնքան մեծ, որ հազիվ էր տեղավորվել կրծքի մեջ: Մի խոսով, սա էլ Քոլին.
Ես մի օր հարցրեցի Քոլիին, թե որտեղից են նրանք եկել և ինչու են հենց իմ աչքերի մեջ ապրում: Եվ Քոլին պատմեց, որ իրենց ցեղի փղերը, երբ մի տարին լրանում է, բնակվում են մարդկանց աչքերի մեջ: Այդպես ինքը և Օլին էլ պիտի ինչ-որ մեկի աչքերում տեղավորվեին: Իսկ քանի որ Օլին մեծ մարմին ուներ և ամեն մեկի աչքի մեջ չէր տեղավորվի, նրանք եկան իմ աչքերի մեջ, որովհետև ես կարճատես եմ, և իմ աչքերում լիքը տեղ կա (չգիտեմ դա ինչ կապ ուներ): Ես այնքան ընկերացա ու սիրեցի նրանց, որ ամեն անգամ, երբ աչքս ծակում է, չեմ տրորում: Բա հո չեմ ճզմելու Օլիին կամ Քոլիին, այլ սպասում եմ, երբ նրանք կավարտեն իրենց գործերը և հանգիստ կնստեն: Իսկ եթե երկար են ծակում, ասենք, Քոլին որոշել է պարել այդ օրը, ես ուղղակի նրանց խնդրում եմ փոքր-ինչ արագացնել: Չէ որ ամեն դեպքում դրանք իմ աչքերն են, և ես իրավունք ունեմ նրանցին օգտվելու նույնքան, որքան և իրենք:
Բա~, զգույշ տրորեք ձեր աչքերը, գուցե դուք էլ ուրիշ փղերի եք տրորում:
Saturday, January 8, 2011
Ճնճղուկ Բիլը
Մաս 2
Թե ինչպես Բիլն ու Մարտան ծանոթացան

Հետո պարզվեց, որ Մարտան նկարում է, հա, ամենաուղիղ իմաստով, վերցնում է կավիճն ու նկարում է: Ու ինչ ասես, որ չէր նկարում` տերևներ, փղեր (թե ասա դու ինչ գիտես` փիղն ինչ է), ու, իհարկե, գետնին ընկած կոնֆետի թղթերը:
Բայց ճնճղուկ երբեք չէր նկարել: Վայ, բայց մի հատ Բիլի աչքերին նայեք, ինչպես կարելի է նրան չնկարել: "Չէ, մի օր կնկարեմ",- մտածեց Մարտան ու այդպես էլ արեց: Մի օր նա նկարեց Բիլին ու նկարը նվիրեց նրան: Բիլը զարմացել էր` ախր իրեն երբեք ոչինչ չէին նվիրել, մեկ էլ այսպիսի նվե~ր: Մանավանդ, Բիլը գիտեր, որ Մարտան առաջին անգամ էր ճնճղուկ նկարում: Մի խոսքով, Բիլին դուր եկավ նվերը, և Մարտան երջանիկ էր: Նրանք դարձան լավ ընկերներ` Մարտան ու Բիլը, ու լիքը արկածներ ունեցան, իսկ թե ինչ արկածներ, հետո կպատմեմ, իսկ հիմա գնացի քնեմ, բարի գիշեր :)))))
Wednesday, December 29, 2010
Ճնճղուկ Բիլը
Բայց դա նրան առանձնապես չէր հուզում: Չէ, չմտածեք, թե նա անտարբեր էր, ուղղակի եթե աշխարհում կա 5000 Բոբ անունով ճնճղուկ, ուրեմն պետք չէ նեղվել նրանցից մեկի տարօրինակ հայացքից. չէ որ մյուս Բոբը երևի այդպես չի նայի, իսկ ինչ տարբերություն, թե դա որ Բոբը կլինի, միևնույն է` էլի Բոբ է: Բիլը մի մոտիկ ընկեր ուներ, անունը` Ֆիլ (տես էէ, էլի Բոբ ու Սեմ չէ): Բիլն ու Ֆիլը շաաատ մոտ ընկերներ էին և ինչ-որ տեղ նաև նման էին, որովհետև երկուսն էլ պարում են փողոցում: Ֆիլի մասին շատ չեմ պատմի, որ չշեղվեք. մեր հերոսը Բիլն է:
Այսպես Բիլն ու Ֆիլը պարում էին ամենուրեք: Մանացած ճնճղուկները այնքան էլ չէին ընդունում նրանց: Չէ մի, բան ու գործ թողնեն ու պարեն: Բա հոգսերն ում ուսերին մնան? Չնայած նրանց մեջ էլ կային ճնճղուկներ, որոնք սիրում էին պարը, սակայն չէին պարում, ուղղակի դիտում էին, ինչ արած, այդքան էլ տաղանդավոր չէին:
Դե պատկերացրեք` ինչքան բարդ էր մեր ճնճղուկների կյանքը: Դուք կասեք, ինչու էր բարդ। չէ որ նրանք անում էին այն, ինչ ուզում էին` պարում էին: Սակայն նրանք ինչքան էլ հետքրքիր բան չմտածեին, Բոբերի ու Սեմերի պետքն էլ չէր। նրանք առօրյա հոգսերի մեջ էին` ցորեն էին հավաքում: Ու մի օր Բիլը որոշեց. " Չէ, որոշել եմ, գնում էմ կողքի բակ, այնտեղի ճնճղուկները մեզ կհասկանան, այնտեղ արդեն Բոբեր ու Սեմեր չեն, այլ Մայքլներ ու Յուջիններ" :
Ու Բիլն ու Ֆիլը գնում էն ուրիշ բակ: Առաջին անգամ էր, որ պետք է ուրիշների մոտ ելույթ ունենային, և այնպես էին վախենում: Սակայն առաջին պարից հետո թնդացին ճնճղուկների ծափերը: Բիլը չէր հավատում իր ականջներին: Նա այնքան երջանիկ էր, այնքան երջանիկ, որ գզգզված մազերն էլ ավելի էին գզգզվում:
Այդպես Բիլն ու իր ընկեր Ֆիլը մնացին այդ բակում, և իրենց շատ լավ էին զգում: Սակայն Բիլը շուտ-շուտ էր հիշում նախկին բակը: Մանավանդ, որ վերջերս այդ բակից մի ճնճղուկ էր թռել եկել այդ բակ, որ դիտեր իրենց պարերը: Այդ ճնճղուկը վերջում մոտեցավ ու ասեց, որ այնտեղ մի խումբ ճնճղուկներ կային, որոնք սիրում էին իրենց պարերը և առանց պարերի դառնում են այդ Բոբերի ու Սեմերի նման...էէէէհ...
Ու Բիլը մտածեց। " Ախր ինչու այնպես չանենք, որ երկու բակերի ճնճղուկներն էլ հավաքվեն մեկ տեղ ու դիտեն պարերը: Չի կարելի առանց պար թողնել նրանց, ով ունի դրա կարիքը: Հմմմ..." Բիլն իր մտահոգությամբ կիսվեց Ֆիլի հետ, ով նրա հետ համամիտ էր ու առաջարկեց կանգնել այդ երկու բակերի մեջտեղում ու այնտեղ պարել, այդպես` ով կուզի, կկարողանա տեսնել իրենց:
Նրանք այդպես էլ արեցին, կանգնեցին բակերի մեջտեղում ու սկսեցին պարել: Ճնճղուկներն ապշած էին, երկու բակերից էլ անըդհատ գալիս ու գալիս էին, ու այնքան լավ էր: Բիլն ինքնամոռաց պարում էր` տրամ-պամ-պամ-պա: Իսկ ճնճղուկներն անըդհատ գալիս էին, անգամ կողքի բակերից էին գալիս, ու~խ...Այս ինչ կատարվեց??? Ճնճղուկները սկսեցին հասկանալ իրենց? Երևի արվեստի ուժն ու Բիլի գզգզված մազերն իրենցն հրաշքը գործեցին: Այո, այո, այդպես է, որ կա...
Այդպես այդ օրվանից Բիլն ապրում էր երջանիկ ու անըդհատ ստեղծագործում էր, ամեն տեղ` փողոցում, խանութում, պատուհանների տակ, ու այլևս ոչ մեկ տարօրինակ հայացքով չէր նայում: Բիլն ու իր գզգզված մազերը...
Հա, մի օր էլ Բիլը մի ճնճղուկուհու տեսավ (էլի գզգզված մազերով), բայց դա ուրիշ պատմություն է, հետո կպատմեմ ;)))))
Monday, July 19, 2010
մի կատվի կյանք...

Մեր կատուն այլ ճանապարհ չուներ, քան փախչելը: Նա անընդհատ փախչում էր, չնայած, որ նա ուժեղ կատու էր, և նրան ուղղակի չէր սազում փախուստը: Բայց ինչ արած ...
Մի օր նա որոշեց գնալ հեռու~ հեռու մի քարանձավ, որը անտառի մեջտեղու էր, և ապրել այնտեղ: Նա շատ երջանիկ էր, քանի որ այդ կուսական անտառներ դեռ ոչ-ոք ոտք չէր դրել: Սակայն մի օր մի խումբ կատուներ էին եկել այդտեղ հանգստանալու: Նրանց տեսննելով` նա շատ նյարդայնացավ, հուսահատվեց և հասկացավ, որ նա ոչ մի տեղ էլ չի կարող փախչել այլ կատուներից. միակ ապահով տեղն իր աշխարհն էր, որը խլել էին իրենից և որոշեց, որ կյանքն այլևս անիմաստ է, երբ այլևս չունես քո ախարհը և գնաց մի շա~տ բարձր տեղ ու...
