Մաս 3
Խելացի բժիշկների, Ռեբեկայի ու Աննետի ծանոթության մասին

Ծլը~նգ, ծլը~նգ: Զարթուցիչ, ով է քեզ հորինել? Չէ, չեմ ուզում լսեմ ու չեմ լսի: Այդպես Ժորժը կյանքում առաջին անգամ դասի չգնաց և , ամենակարևորը, բաց թողեց պատմության դասը: Մայրիկն արդեն անհանգստանում է. Ժորժը վերջերս շատ դժվարությամբ էր արթնանում և ամբողջ օրը քնկոտ էր: Դե արի ու մայրիկին բացատրի, թե որտեղ է լինում Ժորժը գիշերները և ինչու է ամբողջ օրը քնկոտ:"Չէ, պետք է բժշկի գնալ". վճռեց մայրիկը: Ժորժն, իհարկե, չհակաճառեց. դե բժիշկները խելացի մարդիկ են և մի լավ բան կասեն: Խելացի են, թե ոչ, բայց Ժորժի էլ մատերը ծակեցին, ինչ ասես չքսեցին, մաքրեցին, փայտիկներ խցկեցին բերանը: Ու այդքան բանից հետո լիովին առողջ գտան նրան: Միայն ակնաբույժն ասաց. "Տարեք այս երեխային, թող մի քիչ քնի", այն բանից հետո, երբ Ժորժը աղյուսակի առաջին երկու տառից հետո սկսեց խռմփացնել:
Ցերեկաին երեքժամյա քնից հետո միշտ ուզում ես գոռալով երգել: Սակայ Ժորժը չհամարձակվեց դա անել: Երբ փոքր էր, մի անգամ փորձեց երգել հյուրերի առաջ: Նրա մայրիկը կարծում էր, որ նա տաղանդավոր է և կարող է լավ երգել: Սակայն այդ օրվանից հետո մայրիկը որոշեց, որ ավելի լավ է Ժորժը խելացի լինի, քան տաղանդավոր: Դրա համար է նա այդքան խելացի հիմա: Բա եթե չերգի, ինչ անի?
Մի բանով պետք է զբաղվել, չէ? Ահա, հասկացավ, կարող է Ռեբեկայի հետ իջնել բակ խաղալու: Ռեբեկան Ժորժի դասարանցին էր, Հարիի կողքն էր նստում` երրորդ շարքի առաջին նստարանին: Գնդակ խաղացին, վազեցին, ծառերից տերևներ պոկեցին ու ցեխից աղցան պատրաստեցին: Հմմ... բա հիմա ինչ անեն: Հա, հասկացա, կարելի է նստարանի տակ մտնել ու սպասել այլմոլորակայիններին: Է~, Ռեբեկա, ինչ վախկոտ ես, կատակ էի անում: Լավ, բա ինչ անենք?
Հա, կարելի է մայրամուտին նայել. այսինքն` թե ինչպես են Արևի շողերը լքում դիմացի 16-հարկանի շենքի պատերը: Լուսնոտների փողոցում դա մայրամուտին հետևելու միակ ձևն է: Չնայած մի ձև էլ կա` բարձրանալ տանիք և այնտեղից հետևել: Կրկին տանիք? Օ~, ոչ, Ժորժն այլևս չի դիմանա: Խնդրում եմ, Ժորժ, խնդրու~մ եմ: Դե Ժորժն, իհարկե չմերժեց Ռեբեկային. նա խելացի լինելուց բացի, նաև ջենտլմեն էր:
Երբ հասան տանիք, Արևն արդեն մայր էր մտել: Միայն վերջին շողն էր մնացել, այն էլ գիտեր, որ Ժորժն ու Ռեբեկան են բարձրանում, դրա համար էր մնացել: Մի քիչ էլ ու Արևն այլևս երկրագնդի հակառակ կողմում է: Դա էլ Ժորժն աշխարհագրության ժամին էր սովորել, մինչ այդ նա մտածում էր, որ Արևն անցնում է դիմացի 14-հարկանիի հետևը, դրա համար միշտ կռվում էր այդ շենքի տղաների հետ, որ վերադարձնեն Արևը: Կամաց-կամաց մթնում է: Շուտով աստղերև դուրս կգան ու Աննետը կարթնանա: Պետք է իջնել տանիքից: Ռեբեկա~, ինչ աստղերին նայել, իջնել է պետք ախր: Ժորժը քնել է ուզում: Ու իհարկե կրկին չմերժեց Ռեբեկային. էհ, ջենտլմեն լինելն էլ մի բան չի: Ռեբեկան անհամբեր նայում էր վերև, թե երբ են աստղերն երևալու: Դե արի ու բացատրի, որ գիշերն ամեն ինչ թարս է, ու աստղերը ներքևում են: Ահա և առաջին աստղը, երկրորդը...ու~խ...
-Ահ, դու հերիք չէիր, հիմա էլ ընկերուհուդ ես բերել,- փնթփնթաց Աննետը,- չնայած, ինչքան շատ ձեռք, այդքան շատ աստղ կմաքրենք: Հապա մի տեսնեմ քանի ձեռք ունես: Ընդամենը երկուսը...լավ, դա էլ է հերիք:
Ռեբեկան քարացել էր: Բա հո ամեն օր չես տեսնի մազերը վեր ցցված աղջիկ: Ժորժը փորձեց բացատրել, թե ինչը ինչումն է: Աննետն էլ կողքից քմծիծաղով նայում էր. Ժորժը շատ է հասկանում, մի հատ էլ ընկերուհուն է բացատրում: Սակայն Ռեբեկան ոչինչ չէր հասկանում: Մմմմ, հայելի, այդպես հաստատ կհասկանա: Ժորժը Ռեբեկային տարավ մոտակա պատուհանի մոտ, որ նա տեսնի իր վեր ձգված մազերը:
-Ա~հ, իմ գեղեցիկ մազերը, իմ հրաշալի, հարդարված ու գեղեցիկ մազերը,- սարսափած բացականչեց Ռեբեկան:
Ժորժն արդեն ուզում էր ասել, որ վեր ձգված մազերը Ռեբեկային շատ են սազում, բայց վերջինիս վախեցած հայացքից մի տեսակ փոշմանեց: Ժորժը կողքից անընդհատ բացատրում էր, թե ինչը ինչոց է, որ գիշերն ամեն ինչ թարս է, Աննետն էլ Աստղերի մաքրության բյուրոից է: Մի րոպե: Իսկապես? Աննետը Աստղերի մաքրության բյուրոից է? -Ուրեմն ես կարող եմ հենց այնպես աստղի ձեռք տալ?- հիացած բացականչեց Ռեբեկան: -Ես կասեմ ավելին, դու կարող ես վերցնել սպունգը և մաքրել դրանք,- ասաց Աննետը: Ռեբեկան նայեց Ժորժին, նա գլխով արեց:Եվ երկուսով մի-մի հատ սպունք վերցրեցին ու գնացին աստղ մաքրելու: Բնականաբար, նրանք շուտ ավարտեցին աշխատանքը, դե արդեն շատով էին աշխատում ու արագ էր ստացվում: Իսկ ինչ են անում բոլոր նորմալ մարդիկ աստղ մաքրելուց հետո? Իհարկե, հաց ու ջեմ են ուտում: Մմմմմ, հաց ու ջեմ, դրանից էլ համեղ բա~ն: Բնականաբար, Ռեբեկան շիրայոտեց ձեռքերը. նա չգիտեր, որ ջեմը տակից է քսված:
-Ռեբեկա... գնանք քնելու?- հորանջելով հարցրեց Ժորժը:
-Արդեն?- զարմացավ Աննետը,- իսկ ես այսօր ուզում էի ծանոթացնել Տարօրինակների առաջին բյուրոյի նախագահ պարոն Ծառաձկան հետ: Չնայած դժվար թե ձեզ ծառաձկները հետաքրքրեն, այնպես որ կարող եք գնալ:
-Հը~~~ն? Պարոն Ծառաձուկ?- հետաքրքրվեց Ռեբեկան:
-Խնդրում եմ, ծառաձկների մասին վաղը,- ասաց ժորժը,- Ռեբեկա, արի գնանք քնելու, վաղը նորից կգանք, լավ?
Ահ, փափուկ բարձ ու տաք վերմակ, կարոտել էի ձեզ...

No comments:
Post a Comment