Showing posts with label կատուներ. Show all posts
Showing posts with label կատուներ. Show all posts

Sunday, August 5, 2012

Բաժակակատվային


Վաղուց բլոգումս փոսթ չէի արել: Հին զռվռիկներիս մեջ բաժակ գտա նկարած: Իմ ընկերներից մեկի համար էի սարքել, ու հասցրել էի ֆոտո անել տալուց առաջ: Տենց, հին ու բարի Մանանայական կատուներ)))

Saturday, February 12, 2011

Բաժականկարչություն Nօ. 2





էս էլ հերթական բաժակը: Հավատացեք, ես բաժակ նկարելու մտադրություն չունեի, ուղղակի էն աֆրիկցի արև չորացնողը շատերի դուրն էր եկել, ու տենց публика просит էլի :))))))
Էս մենը հատուկ Կիտայի համար ա, դրա համար էլ (ու ոչ միայն դրա համար;)))) իրա վրա կատուներ են, տունիկներ ու տենց...շատ խոսացի, չաո ;)

Saturday, January 29, 2011

Տունիկ-մունիկ ու տենց էլի :)))

Էլի հիշել եմ տունիկներս, գիշերն ու Լուսինը: Հա, գիտեմ, կարող ա ձեզ մանկական թվա, բայց էս ես եմ, գալիս եմ ձեր դուրը , թե չէ... ես եմ... :))))

Tuesday, December 28, 2010

Իմ կատուների աշխարհը

Ուզում էի մի քիչ իմ կատուներից խոսայի...իմ կատուները էն կատուներից չեն, որ որտեղ տաք ա, էնտեղ են հավաքվում, ոչ էլ էն կատուներից են, որ գայթակղում են իրանց կատվային ճանապարհներով, հետո ինչ ուզում, անում են:
Իմ կատուները "Նոկտյուրնա" մուլտֆիլմի կատուներից են, դե, նրանք, որ գիշերը պահպանում էին մանկատանն երեխաներին, էն, որ շատ բարի են ու շատ փափուկ...
բաաա :))))))))))մռռռ....

Sunday, October 17, 2010

Կրեատիվ ականջօղիկներ




Ըհըըը, էս էլ իմ ականջողիկները: Սենց մի տեսակ մտածեցի էլ ինչ անեմ ու էս ականջօղերի միտքն եկավ: Աշխատանքները բացառապես տեքստիլից են, նկարված են հատուկ ներկերով: Հուսով եմ, ձեզ դուր կգա...
Հա, ի դեպ, արդեն Manana hand made-ը կարող եք պաշտոնապես համարել բացված, որովհետև արդեն facebook-ում կա խումբը (եթե դեռ չկաք էնտեղ, շուտով կհայտնվեք))))))

Friday, August 27, 2010

էլ բան չեմ ասում)))


չեմ խոսում, չեմ ասում, լռում եմ)))
գիտեմ, արդեն մեղմ ասած հոգնել եք իմ կատուներից, բայց ինչ արած, натура такая:))))))

Tuesday, July 20, 2010

Շորերով լուսամփոփ :)


Добавить изображение



Առավոտ քույրիկիս 11 տարեկան աղջկան ներկերս էի ցույց տալիս, բացատրում էի` պարագաներից որն ինչի համար է, ու երբ հասա տեքստիլի ներկին, չգիտես ինչի մի միտք ծագեց: Լուսամփոփի համար մի բան նկարել, որ գիշերը այդ նկարով լույս տա:
Դե արդեն չեմ զարմացնի, եթե ասեմ, որ նորից կատուներ եմ նկարել :))))))
Գիշերային նկարներն այդքան էլ լավ չեն ստացվել, ճիշտա, ուղղակի հեռախոսիս հնարավորություններն այսքան էին, բայց կարծում եմ ինչ-որ բան կհասկանաք:))))

Monday, July 19, 2010

մի կատվի կյանք...


Մի հեռավոր աշխարհում ապրում էր մի կատու: Նա շատ հետաքրքիր կատու էր ու ապրում էր իր յուրահատուկ աշխարհում: Բայց մի օր նրա ձեռքից խլեցին իր աշխարհը: Եվ նա մնաց մենակ այլ կատուների աշխարհում: Մնացած կատուները նրան հանգիստ չէին թողնում, անըդհատ ինչ-որ հարցեր էին տալիս, պահանջներ էին ներկայացնում, մի խոսքով` հանգիստ չէին տալիս:
Մեր կատուն այլ ճանապարհ չուներ, քան փախչելը: Նա անընդհատ փախչում էր, չնայած, որ նա ուժեղ կատու էր, և նրան ուղղակի չէր սազում փախուստը: Բայց ինչ արած ...
Մի օր նա որոշեց գնալ հեռու~ հեռու մի քարանձավ, որը անտառի մեջտեղու էր, և ապրել այնտեղ: Նա շատ երջանիկ էր, քանի որ այդ կուսական անտառներ դեռ ոչ-ոք ոտք չէր դրել: Սակայն մի օր մի խումբ կատուներ էին եկել այդտեղ հանգստանալու: Նրանց տեսննելով` նա շատ նյարդայնացավ, հուսահատվեց և հասկացավ, որ նա ոչ մի տեղ էլ չի կարող փախչել այլ կատուներից. միակ ապահով տեղն իր աշխարհն էր, որը խլել էին իրենից և որոշեց, որ կյանքն այլևս անիմաստ է, երբ այլևս չունես քո ախարհը և գնաց մի շա~տ բարձր տեղ ու...

Tuesday, June 22, 2010

էս էլ վիտրաժով...կատու :)







Էսօր առաջին անգամ փորձեցի նկարել ապակու վրա` վիտրաժային ներկերով: Նե~նց հետաքրքիր զգացում ունեմ :) Հա, չծիծաղեք, նորից կատուներ եմ նկարել :))))
Հա, գիտեմ, մի քիչ էլի շատ մանկական ա ստացվել, բայց գիտեք, ինձ թվումա, ես դեռ շատ սենց բաներ կնկարեմ...դուրս եկավ պրոցեսը :) հա, ինչու չէ, մոմակալների վարպետ կդառնամ...երևի:)))

Thursday, June 17, 2010

կատուների աշխարհում...

а мне летать...
Մայրամուտ
Գիշերային քաղաք
Արևածագ

Շատերն են զարմանում, թե ինչու եմ ես այդքան շատ կատու սիրում??? աաաա, երևի ես կատվի նման 9 կյանք ունեմ :)
Իրականում, ես մի օր մի հեքիաթ կարդացի` Ռեդյարդ Քիփլինգի (ռուսերեն գրեմ էլի))) "Кот, который гулял сам по себе"...եթե չեք կարդացել, անպայման կարդացեք, թե չէ չեք հասկանա ինձ((((( ու շատ վատ բան կլինի աշխարհում` ես կտխրեմ...
հա, մի հատ էլ մուլտֆիլմ կա, կոչվում է " Նոկտյուրնա", էտ մուլտֆիլմն էլ նայեք, ԱՆՊԱՅՄԱՆ...
Այս նկարները իմ վերջին ամիսների աշխատանքներից են...
Տենց...