Thursday, February 17, 2011

Օլին ու Քոլին

Հիմա կասեք, էլի սկսեց էս աղջիկը: Ախր ոնց չսկսեմ... Եթե ձեր աչքի մեջ էլ փղեր ապրեին , դուք չէիք սկսի??? Ըհը~, կարծես հետաքրքրեց, հըն? Լա~վ, լավ, կպատմեմ նրանց մասին:
Ուրեմն մի օր ես հայտնաբերեցի, որ իմ աչքերի մեջ ինչ-որ կենդանիներ կան: Ես շատ պատահական դա հայտնաբերեցի: Ուղղակի մի օր զգացի, որ աչքիս մեջ ինչ-որ բան է մտել ու ինչքան փորձեցի հանել, դուրս չեկավ, ավելի ճիշտ, ինձ թվաց, թե դուրս եկավ, որովհետև այլևս չէր ծակում: Սակայն այդպես չէր, որովհետև հաջորդ օրը կրկին սկսեց ծակել: Այ քեզ բա~ն, այն էլ մի աչքը չի, այլ երկուսը, ճիշտ է, հերթականությամբ` մի օր մեկը, հետո մյուսը: Ես էլ դրած տրորում էի աչքերս, որ դուրս գան:
Մեկ էլ մի օր էս ձախ աչքս սկսեց շատ ծակել: Տրորեցի, տրորեցի, չանցավ, էլի տրորեցի, էլի չանցավ: Ջղայնացա ու հայելի բերեցի, որ տեսնեմ` ինչ է ընկել աչքիս մեջ, որ դուրս չի գալիս: Այդպես ես ծանոթացա Օլիի հետ: Օլին միժանիքանի փիղ էր, միայն ձախ ժանիքն էր, դրա համար էլ երևի ձախ աչքումս էր: Հա, մի զարմացեք, Օլին իմ ձախ աչքում էր ապրում ու երբ տան մեջ (դե ձախ աչքիս մեջ էլի) ման էր գալիս, քայլում էր, ասենք, գնում էր զուգարան, նա իր ժանիքով ծակում էր աչքս: Չէ, նա դիտմամբ չէր անում, այլ այդպես ստացվում էր: Օլին այն փղերից էր, որ լուրջ են լինում, մի մե~ծ գրադարան ուներ աչքիս մեջ ու ամեն օր գրքեր էր կարդում, աշխատություններ էր գրում, մի խոսքով` պրոֆեսոր փիղ էր: Սա էլ Օլին.
Իսկ հետո, երբ Օլին տեսավ, որ ես իրեն շատ լավ եմ վերաբերվում, բարի էմ և այլն, նա ծոնոթացրեց իր փոքր եղբոր` Քոլիի հետ: Նա նույնպես միժանիքանի փիղ էր և ապրում էր իմ աջ աչքում, որովհետև նրա մոտ էլ միայն աջ ժանիքը կար: Քոլին Օլիի նման չէր: Նա գրքեր չէր սիրում, այլ սիրում էր թղթից նավակներ պատրաստել ու արցունքերիս վրա քշել այդ նավակները: Քոլին շատ բարի էր ու մեծ սիրտ ուներ, հա~, այնքան մեծ, որ հազիվ էր տեղավորվել կրծքի մեջ: Մի խոսով, սա էլ Քոլին.
Ես մի օր հարցրեցի Քոլիին, թե որտեղից են նրանք եկել և ինչու են հենց իմ աչքերի մեջ ապրում: Եվ Քոլին պատմեց, որ իրենց ցեղի փղերը, երբ մի տարին լրանում է, բնակվում են մարդկանց աչքերի մեջ: Այդպես ինքը և Օլին էլ պիտի ինչ-որ մեկի աչքերում տեղավորվեին: Իսկ քանի որ Օլին մեծ մարմին ուներ և ամեն մեկի աչքի մեջ չէր տեղավորվի, նրանք եկան իմ աչքերի մեջ, որովհետև ես կարճատես եմ, և իմ աչքերում լիքը տեղ կա (չգիտեմ դա ինչ կապ ուներ):
Ես այնքան ընկերացա ու սիրեցի նրանց, որ ամեն անգամ, երբ աչքս ծակում է, չեմ տրորում: Բա հո չեմ ճզմելու Օլիին կամ Քոլիին, այլ սպասում եմ, երբ նրանք կավարտեն իրենց գործերը և հանգիստ կնստեն: Իսկ եթե երկար են ծակում, ասենք, Քոլին որոշել է պարել այդ օրը, ես ուղղակի նրանց խնդրում եմ փոքր-ինչ արագացնել: Չէ որ ամեն դեպքում դրանք իմ աչքերն են, և ես իրավունք ունեմ նրանցին օգտվելու նույնքան, որքան և իրենք:
Բա~, զգույշ տրորեք ձեր աչքերը, գուցե դուք էլ ուրիշ փղերի եք տրորում:

2 comments:

  1. Մանանա, դու դեմք ես, ամենադեմքը բոլոր տեսակի ամենադեմքերից :)

    ReplyDelete
  2. Մու~~~~շ, մերսի, յա ստառալաս' :DDDDDDDDD

    ReplyDelete