Մաս 2
Թե ինչպես Բիլն ու Մարտան ծանոթացան
Հա, ու տենց մեր ճնճղուկ Բիլը հանդիպեց մի օր ճնճղուկուհուն, անունն էլ Մարտա: Չէ, մարտ ամսվա հետ ոչ մի կապ չուներ, չնայած երևի մի քիչ գիժ էր մարտի նման: Հա, պատմեմ, թե ոնց հանդիպեցին Մարտան ու Բիլը: Մի օր Մարտան փողոցով քայլում էր ու հաշվում էր փողոցում ընկած կոնֆետի թղթերը:
Հետո պարզվեց, որ Մարտան նկարում է, հա, ամենաուղիղ իմաստով, վերցնում է կավիճն ու նկարում է: Ու ինչ ասես, որ չէր նկարում` տերևներ, փղեր (թե ասա դու ինչ գիտես` փիղն ինչ է), ու, իհարկե, գետնին ընկած կոնֆետի թղթերը:
Բայց ճնճղուկ երբեք չէր նկարել: Վայ, բայց մի հատ Բիլի աչքերին նայեք, ինչպես կարելի է նրան չնկարել: "Չէ, մի օր կնկարեմ",- մտածեց Մարտան ու այդպես էլ արեց: Մի օր նա նկարեց Բիլին ու նկարը նվիրեց նրան: Բիլը զարմացել էր` ախր իրեն երբեք ոչինչ չէին նվիրել, մեկ էլ այսպիսի նվե~ր: Մանավանդ, Բիլը գիտեր, որ Մարտան առաջին անգամ էր ճնճղուկ նկարում: Մի խոսքով, Բիլին դուր եկավ նվերը, և Մարտան երջանիկ էր: Նրանք դարձան լավ ընկերներ` Մարտան ու Բիլը, ու լիքը արկածներ ունեցան, իսկ թե ինչ արկածներ, հետո կպատմեմ, իսկ հիմա գնացի քնեմ, բարի գիշեր :)))))
No comments:
Post a Comment