Sunday, December 15, 2013
Քնել...
Wednesday, November 27, 2013
Մաքրողը
Wednesday, September 18, 2013
Friday, September 6, 2013
Sunday, August 25, 2013
Բողոքի գիրք. մամայական բաներ N 2
Փաստորեն հայ ազգը ոչ միայն սոսկան տալիս ա, որորվեհտև մեկ-մեկ կարիքը զգում ա, այլ անգամ եթե կարիքը չի զգում, կոմպլեքսավորվում ա, որ իրա էրեխեն սոսկա չի վերցնում: Ո՞վ ա ասել, որ սոսկան պարտադիր ատրիբուտ ա:
Ինչի՞ եմ ես սոսկային դեմ: Ասեմ՝ սոսկան տալիս են էն ժամանակ, երբ երեխան "անիմաստ լացում ա", սոսկան իրանց հանգստացնում ա: Իմ կարծիքով երեխան ԵՐԲԵՔ անիմաստ չի լացում՝ փորիկն ա ցավում, սոված ա, քունն ա տանում, կապրիզ ա, բայց անիմաստ երբեք չի լացում: Ու էտ մոտեցումը՝ "էրեխու ձենը կտրենք", մեղմ ասած անընդունելի էգոիստական ա: Չասեմ որտեղ ֆբ-յան քննարկում էր գնում ու մի մամա ասեց, որ ինքը սոսկա տալիս ա, որ եթե էրեխեն դրոսում լացի, ինքը խայտառակ չլինի: Ես սրտանց ցավում եմ էտ մամայի էրեխու համար, անկեղծ, սրտանց:
Էլ չասեմ, որ հետո էտ նույն սոսկայից կտրելը ինչքան դժվար ա ու ինչ տրավմա են հասցնում էտ խեղճ էրեխեքին: Նույն քննարկման մեջ մի մամա գրել էր, որ ութ ամսեկանում հազիվ սովորեցրել ա սոսկայի ու հետո շատ դժվարությամբ կտրել: Երկաթից էլ չէ, պողպոատից ա էտ տրամաբանությունը, ութ ամիս տանջվել ա, որ էրեխեն եսիմնինչի սոսկա ուտի, հետո էլ տանջվել ա, որ հետ սովորացնի: Ով կասի էտ գործողության տրամաբանությունը, թագավորությանս կեսն իրան:
Հ.Գ. ամենահանճարեղ մտքերից էսօրվա լսածս՝ եթե սոսկա չտաս, էրեխեն հոգեբանական խնդիրներ հետագայում կունենա, հարցին, թե ինչ խնդիրներ, ասեց՝ դե ծխող կդառնա: Գոնե հակառակն ասեր, ֆֆֆ...
Հ.Հ.Գ. թող չվիրավորվեն էն մամաները, ովքեր իրանց էս փոսթում գտան, սա իմ անձնական կարծիքն ա ընդամենը
Friday, August 23, 2013
Մենակություն
Իրանք կան, բայց ոնց որ չլինեն,
Ո՞վ ա մեղավոր ու մեղավոր ա՞ արդյոք:
Thursday, August 22, 2013
Բողոքի գիրք. մամայական բաներ
Sunday, August 18, 2013
Thursday, August 15, 2013
Wednesday, April 3, 2013
Ոզնու մասին
Ի՜նչ ուրախ ես այսօր, Արմե՛ն,
-Իմ գրպանում ոզնիներ են:
Ոզնու ետևից անտառ գնացի,
Եվ գրպանս նրան դրեցի:
-Ի՞նչ ես անընդհատ երգում,
-Ոզնի կա իմ գրպանում:
Թե իմ նման ոզնի գտնես,
Դու էլ ուրախ-ուրախ կերգես:
-Դու խաբում ես միշտ այդպես,
Ու՞ր է ոզնիդ, ցու՛յց տուր մեզ:
-Ես ազնիվ եմ, շատ ազնիվ,
Դե նայե՛ք, ահա՛ ոզնին:
Դանիիլ Հարմս, 1928
Saturday, March 30, 2013
Sunday, September 2, 2012
Sunday, August 5, 2012
Tuesday, June 26, 2012
մտքերի ֆռեշ
Իսկ նպատակը հետևյալն ա. շա~տ շուտով ես պատրաստվում եմ առանձին կայք բացեմ մանկական ուղղվածության` հեքիաթներ, կոմիքսներ ու տենց բաներ: հետևաբար բոլոր գրածներս ու նկարածներս շուտով կգտնեք այնտեղ: Նենց որ... :P
Wednesday, May 16, 2012
Monday, May 14, 2012
Saturday, May 5, 2012
Книга
Tuesday, April 17, 2012
Պրոբլեմ

Մի օր արթնացավ ու տեղաշորի կողքը ինչ-որ մեծ բան գտավ: Չհասկացավ ինչ էր: Առաջին անգամ էր տեսնում նման զանգված: Շատ ծանոթ էր, բայց չէր հիշում: Վեր կացավ տեղաշորից, ուզեց գնալ խոհանոց, այդ զանգվածն էլ հետևից եկավ: Ախր ինչ է սա?
«Պրոբլեմ» կարդաց նա զանգվածի ներքևի աջ մասում: «Պրոբլեմ»? մտածեց նա, «փաստորեն ես պրոբլեմ ունեմ. ինչ էլ մեծ է ու անհասկանալի»: Լավ, ինչ արած, պետք է տանել այդ պրոբլեմը:
Տնից դուրս էկավ, պրոբլեմն էլ հետևից: Գնաց աշխատանքի, պրոբլեմն էլ կողքը: Երեկոյան, երբ գործն ավարտվեց, որոշեց մի քիչ զբոսնել: Իհարկե այդքան էլ հաճելի չէր այդ անհասկանալի զանգվածի հետ զբոսնել, բայց ինչ արած:
Ինչ արած? Նստեց նստարանին ու սկսեց զանգվածը շրջել ձեռքերի մեջ: Այդպես անկապ շրջում էր, մեկ էլ կողմերից մեկի վրա կարդաց «ապա սեղմիր ինձ”: Նա զարմացած սեղմեց և պարզվեց, որ “պրոբլեմը” պլաստիրինի նման ձևափոխվում է: “Հիմա հասկացար?” կրկին կարդաց նա:
Իհարկե հասկացավ, ինչպես չէ: Այսպես, այ-այսպե~ս, մի քիչ էլ այս կողմից, ահա~: “Պրոբլեմը” վերափոխվեց մի մեծ ու հրաշք ծառի: Ճիշտ է, նա քանդակագործ չէր ու իդեալական չէր ստացվել: Բայց այդ ծառից միայն նա ուներ, ու այնքան հաճելի էր նրան նայել: Նա մտածեց տուն տանի: “Չէ, լավ չհասկացար”, կարդաց արդեն ծառի բնի մոտ:
Նա տնկեց ծառը մոտակա այգում և հանգիստ գնաց տուն:
Sunday, April 8, 2012
Ծարավ Կոկորդիլոսը

Կլոր-կլոր աշխարհում ապրում էր բարի Կոկորդիլոսը: Նա այն կոկորդիլոսներից չէր, որ ձեռքերը կարճ են և չեն կարողանում ատամները մաքրել, ոչ: Նա երկար ձեռքեր ուներ, համ ատամներն էր ամեն առավոտ մաքրում, համ էլ հորանջելուց բերանն էր կարողանում փակել:
Բայց Կոկորդիլոսը միշտ ծարավ էր ու ուզում էր ջուր խմել: Իսկ լիճը նրա տնից հեռու էր. ամեն անգամ պետք է երկար քայլեր: Ու որպեսզի ճանապարհը շատ երկար չթվար, նա հաշվում էր ճամփեզրի քարերը «մեկ, երկու, երեք, ..., վաթսունմեկ, ..., հարյուր տասնհինգ և այլն: Ու ամեն անգամ մոռանում էր, թե երեկ ինչ թիվ էր ստացել:
Ու նա որոշեց գրառումներ անել: Ամեն օր հաշված քարերի քանակը գրում էր թղթի վրա: Իսկ շաբաթվա վերջում համեմատում էր, թե քանի անգամ է նույն թիվը ստացել: Կոկորդիլոսն այնքան էր տարվել իր հաշվարկներով, որ արդեն հաճույքով էր գնում այդ երկար-երկար ճանապարհը` ջուր խմելու:
Ու մի օր նա ցերեկը կրկին ծարավեց: Ախր այդպես չի լինում: Սովորաբար, երբ առավոտյան ջուր է խմում, մեկ էլ երեկոյան է ծարավում: Ու միայն երեկոյան ջրի գնալուց նոր հիշեց, որ առավոտյան այնքան է տարված եղել քար հաշվելով, որ մոռացել է ջուր խմել և ծարավ հետ է վերադարձել:
Բա~, այդքան ուժեղ էր տարվել Կոկորդիլոսը:












