Wednesday, November 17, 2010

Տներ, լվացք ու լուսին





Կարճոտ դադարից հետո կրկին հետ եկա :) էս անգամ գիշերային վիտրաժով, տունիկներ, լվացք, լուսին ու դրա նման բաներ, մի խոսքով, մենա կատուներն են պակասում :)

Thursday, October 28, 2010

Պարուհի


Այս նկարը արդեն Սամվել Սևադայի ստուդիայում եմ նկարել, առաջին ավարտուն աշխատանքս է այնտեղ...այսքանը :))))

Saturday, October 23, 2010

Էյնշտեյն?????հա, հետո ինչ???


Էյնշտեյնն էլ հայտնվեց պայուսակի վրա...հա, հետո ինչ???? Էյնշտեյնն ա էլի... :)))

Wednesday, October 20, 2010

Halloween's comming...





Ըհըըըը, պատրաստվում ենք Halooween-ին :))))) հատուկ մոմակալներ Halloween-ի համար` դժբածտ ու ջղայն մռութիկներով: Գինը ` 3000 դրամ...
to be continued.... ;))))

Sunday, October 17, 2010

Manana hand made :)

Manana hand made-ը այլևս իրականություն է :)))))) շնորհավոր բոլորիս :))

http://www.facebook.com/editgroup.php?gid=148201655224712#!/home.php?sk=group_148201655224712&ap=1

Կրեատիվ ականջօղիկներ




Ըհըըը, էս էլ իմ ականջողիկները: Սենց մի տեսակ մտածեցի էլ ինչ անեմ ու էս ականջօղերի միտքն եկավ: Աշխատանքները բացառապես տեքստիլից են, նկարված են հատուկ ներկերով: Հուսով եմ, ձեզ դուր կգա...
Հա, ի դեպ, արդեն Manana hand made-ը կարող եք պաշտոնապես համարել բացված, որովհետև արդեն facebook-ում կա խումբը (եթե դեռ չկաք էնտեղ, շուտով կհայտնվեք))))))

Sunday, October 10, 2010

Մանդալաբջիջ :)



Բջջայինի չեխոլների նոր սերիա..մանդալաներ...
ով չգիտի, նշեմ, որ մանդալաները Ինքնության և ամբողջականության սիմվոլներ են: Հիմնականում հանդիպում են Հնդկական մշակույթում, բայց բոլոր մշակույթներում էլ մանդալաներ կան...տենց :)

Saturday, October 9, 2010

Հղի...


Չգիտեմ գիտեիք, թե չէ, բայց արդեն մեկ ամիս է` ես գնում եմ նկարչության Սամվել Սևադայի ստուդիայում: Ու այս նկարը նկարել եմ այնտեղ, նկարված է հասարակ թղթի վրա տեմպերաներով: Մնացած նկարներս հաջորդիվ :)))

Thursday, October 7, 2010

Վաաայ, փղիկ :)





ըհըըը, էս մի վիտրաժս էլ պրծա, ասեմ, հետո շարունակեմ (խոսք եմ տվել), էս մեկը մի տեսակ անվանականա` հատուկ Գրիգորի համար :))) թե ինչի, չեմ ասի, կարևորը ինքը հասկացավ:))
իսկ հիմա բուն գործից, ինչպես յուրաքանչյուր իրան հարգող հայ աղջիկ, ես փղեր եմ նկարել :))) բայց մի տեսակ վուծիկ-մուծիկ փղիկներ են ստացվել չէ??? :)))) նյա... :)

Tuesday, October 5, 2010

Երբեմն ծխախոտը ուղղակի ծխախոտ է...



Վերադառնանք արմատներին: Չէ, Ֆրոյդն իմ պապիկը չէր, բայց ես մասնագիտությամբ հոգեբան եմ (պարզվումա))))) Որպեսզի նաև ոչ հոգեբաններին հասկանալի լինի պայուսակի վրայի գրվածը, ասեմ նախապատմությունը.
"Մի օր Ֆրոյդի աղջիկը` Աննան, երազում բանան է տեսնում: Դե գիտեք, ըստ Ֆրոյդի, դա ինչ է խորհրդանշում: Ու երբ Աննան հարցնում է հորը, թե ինչ է դա նշանակում, Ֆրոյդը տարակուսելով ասում է. "Աղջիկս, երբեմն բանանը երազում դա ուղղակի բանան է":
Հ.Գ.բաաա....

Thursday, September 30, 2010

armenix-ոտ հեռախոս :)

armenix-ը մի տեսակ շատ արագ մտավ իմ կյանք :) օգտվողներից մեկը ( havesov ))))) , սենց հավեսով խնդրեց իրա համար էլ իմ զռթիկներից պատրաստեմ ու հենց armenix-ի լոգոյով: Կարողա մտածեք գովազդա (ու ճիշտ կմտածեք)))), բայց հետաքրքիր էր, մանավանդ, որ սարքում ես մի մարդու համար, ում ընդհանրապես չես ճանաչում :)))
Հուսով եմ դուրդ կգա, havesov ջան :)

Monday, September 27, 2010

Հեռախոսային զռթիկ :))


Զռթիկը էտ չեխոլնա էլի :))) 2-ն էլ պատվերով են պատրաստված, առաջինը եղբորս համար, որովհետև ինքը Պոլիտեխնիկնա ավարտել ու պտուտակը լրիվ իրա թեմայի մեջա :)))) երկրորդն ընկերուհուս եմ նվիրել: Մոտս արդեն լիքը թարմ մտքեր կան, իսկ եթե դուք էլ ունեք, կարող եք առաջարկել, այսինքն` պատվիրել, որովհետև շատ շուտով իրանք նաև վաճառքում կգտնվեն :))

Friday, September 17, 2010

Վերջապես աշուն :)))





ըհը, մի քիչ եղանակները ոնց որ ցրտում են, ու ահավոր աշնան կայֆա տվել, դե գոնե ինձ լաավ տվելա:))))))
մոմակալն իրականում շատ ավելի ջերմա իրա գույներով և ամենինչով, քան նկարումա երևում, որովհետև էլի հեռախոսովա նկարած:)))) վերևի մասն, ի դեպ, կապույտ չի, կանաչա ;)) էս մեկն ավելի փոքրա չափերով, քան նախորդը...
Հ.Գ. չէ, ես որ ասում էի, մի օր սկսելու եմ սրանով զբաղվել, կատակ չէի անում :)))

Thursday, September 9, 2010

Վիտրաժ forever...




Ես որ ասում էի, որ մի օր վիտրաժ կանեմ :)))) մի քիչ նկարների որակը լավը չի, հեռախոսով եմ նկարել... բայց կարծում եմ, ինչ-որ պատկերացում կստանաք:)))) սենց նայում եմ ու մտածում եմ, որ իրանցից կարելիյա շատ պատրաստել ու վաճառել...հմմմ...

Saturday, September 4, 2010

Ալպինիստ տիկնիկը
















Էսօր մտել էի Extreme Club , ու էնտեղ հայտնաբերեցի իմ տիկնիկը ))))) էս ալպինիստին դեկտեմբերին եմ սարքել ու որպես Նոր տարվա նվեր, տվել եմ Extreme-ի էրեխեքին...էսօր տեսա ու մտածեցի բլոգ գցեմ, դուք էլ տեսնեք))))
Ճիշտա, ինքը նաև կավից ալպինիստական մուրճ ու քլունգ ուներ, բայց ԳՈՌենք իրանց կոտրել են, որի համար տուու~~~~ :))))) տենց բաներ)))

Tuesday, August 31, 2010

spiders in my soul...

սարդեր իմ հոգում, ու լիքը լպրծուն միջատներ...
ու էլ բան չկա...
գնացի...

Sunday, August 29, 2010

Morrison-ի շունչը


Jim Morrison...
չգիտեմ ինչնա քո մեջ տենց հարազատ, բայց որ քո երգերը լսում եմ, մի տեսակ ոնց որ աշխարհս տակնուվրայա լինում... ուզում եմ գոռամ
ուզում եմ թողնեմ էս աշխարհը ու գնամ հեռու~ հեռու~, ինչ որ մի տեղ, որ ոչմիտեղա...
Մանավանդ էս էրգը (The End)...աաաա...մի տեսակ ուզում ես, որ կյանքդ վերջանա, բայց միաժամանակ ուզում ես, որ սկսվի, ու ուզում ես, որ չուզես, հետո ուզես, հետո չուզես...
This is the end
Beautiful friend
This is the end
My only friend, the end
Of our elaborate plans, the end
Of everything that stands, the end
No safety or surprise, the end
I'll never look into your eyes...again
http://www.youtube.com/watch?v=QHFK1yKfiGo

Friday, August 27, 2010

Bob Marley??? հասանք տեղ ))))))))


Նստած ինտերնետում խառըխշտիկ ակկորդներ էի ման գալիս, մեկ էլ տեսնեմ Marley-ի "One Love"-ը: Մտածեցի "հմմմմ...." ու բացեցի: Ու անգամ փորձեցի, պատկերացրեք էտքան էլ դժվար չէր, հիմա էլ համարյա նվագում եմ, նենց կայֆա!!!!!!

one Love
one heart
oh, let's get together now and we can feel all right

էլ բան չեմ ասում)))


չեմ խոսում, չեմ ասում, լռում եմ)))
գիտեմ, արդեն մեղմ ասած հոգնել եք իմ կատուներից, բայց ինչ արած, натура такая:))))))

Monday, August 23, 2010

Ուգունդայի երկրորդ սերիան :))))))




Ըհը, էլի Աֆրիկան եկավ :))) ծովի ափին նստած էի, մեկ էլ ալիքը սենց պուճուր, մռութ քարիկ բերեց, դե ես էլ ինձ չկորցրեցի, վերցրեցի ու նկարեցի:)))
Տրամագիծը երևի 3 սմ-ն չի անցնում: էս մեկն ակրիլով եմ նկարել, ձեռիս տակ գուաշ չկար:
Չէ, էս Աֆրիկան ու Ուգունդան ինձ մի տեսակ շատ են դուր գալիս, աչքիս.... լավ, անցած լինի :PP

Sunday, August 22, 2010

կիթառոտ Մանանա


Համ էլ ոնց որ ես չեմ ասել չէ, որ նաև կիթառ եմ նվագում...
Ավելի ճիշտ կիթառ եմ առել ու փորձում եմ նվագել, նենց որ կիթառովս էլ եմ ձեր նեռվերն ուտելու, ոնց որ նկարչությամբ եմ կերել :)
Ու տենց մի նայեք, արդեն մի քանի երգ ծնգծնգացնում եմ, բաա...նենց որ ես կարամ գնամ Հյուսիսային պողոտա նվագելու, կհանդիպենք այնտեղ... :)))))))))))))

Sunday, August 8, 2010

Ծով ու քարեր :)))


հմմմ, վերջապես գնում եմ հանգստանալու...ու էն էլ իմ համար երանելի տեղ` ծով: ու մենակ ծովի համար չի երանելի, այլ քարերի, քաաաաար, քաաաաար, ես քարի մանյակ եմ, ով տունը հետաքրքիր քարեր ունի կարող եք տալ ինձ, ու ընդհանրապես` եթե ուզում եք ինձ ծնունդի լավ նվեր անեք, ինձ քար նվիրեք :))))))
չէ, ես վերջնականապես կտցրած եմ :)) մաղթեք ինձ լավ հանգիստ, ինչը ես էլ ձեզ եմ մաղթում:)))
մինչ նոր, հետաքրքիր հանդիպումներ!!!!!!!!! :)))))))

Wednesday, August 4, 2010

վերադարձ...ուռա~


Մի տեսակ մուսաս լքել էր: Նենց էի նեղվում... երեկ վրեն ջղայնացա, սիրու~ն հետ եկավ, դե ես էլ նստեցի (բա հո չէի կանգնելու)))) ու նկարեցի: Չգիտեմ դուք ինչ հույզեր կունենաք, բայց ես մի տեսակ հուզվում եմ էս նկարին նայելուց, երևի մի քիչ շատ սրտանց եմ նկարել, ու ...կիթառ... ))))))