Saturday, November 19, 2011

Խնձոր

Մերիի համար խնձոր եմ թխել:))))
ու ինքը մի հատ ա, , Մերին ա տենց ուզել, տարօրինակ մարդ, մի հատ խնձորով ինչ ա հասկանալու~~~~~

Thursday, November 10, 2011

Նոր տարի...5 րոպե շուտ

5 րոպե բոլորից շուտ :))))) իմ հավեսը տվել ա, իսկ էտ նշանակում ա, որ Manana hand made-ն արդեն լիքը նոր-նոր ու հավես բաներ ա մոգոնում:
Ու քանի որ ես նոր եմ գործել սովորել, ուզեք-չուզեք պիտի դիմանաք իմ գործած հենդ մեյդերին ;))))
Տենց, էլ ասելու բան չունեմ, գնամ տոնածառ գործելու ;)

Friday, November 4, 2011

Pink Floyd մայկա ու տենց :)))


Հերթական մայկան, արդեն Արազի համար :))
Լրիվ պատահական պարզվեց, որ իմ պատվիրատուներից մեկը իմ կուրսեցին ա, տակ շտո կրկնակի հաճույքով կատարած գործ :)))
waiting forward ;))


Sunday, October 23, 2011

Ճրագ վառող ծերունին

Բոլորը մտածում էին, որ նա Արև չի սիրում: Նա դուրս էր գալիս միայն այն ժամանակ, երբ Արևն արդեն մայր էր մտնում: Ես սկզբում մտածում էի, որ նա ուղղակի հիանում է շենքերի պատերով ու փողոցներով. Թիֆլիսի շենքերի զարդանախշերը մայրամուտի ժամանակ իջնում են պատերից ու ժանյակներով ձևավորում փողոցները:

Բայց դա երկար չէր տևում: 30 րոպե և գորգն աստիճանաբար անէանում էր, փողոցներն էլ մթնում էին: Մարդիկ էլ տներով էին գնում: Մնում էր միայն գիշերը և փողոցները, որոնք չէին երևում: Օդի նման, գիտես, որ կա, բայց չես տեսնում:

Ու հաճելի մի տագնապ է սկսում թափառել հոգումդ: Տագնապ, թե սպասում, որ շուտով մի բան է լինելու , մի բան, որը կօգնի տեսնել օդը:
Ու մթության մեջ վառվում էր նրա լույսը: Նիհար, սպիտակ մորուքով, մոխրագույն հագուստով. չէ, լույսը չէ, այլ նա: Իսկ լույսն ուղղակի ճրագից էր գալիս, որով նա վառում էր փողոցի լույսերը: Ու սկսում ես ուրախանալ, ինչպես կույրը կրկին տեսնելիս:

Ծեփը թափած պատեր, սալիկապատ փողոցներ, պատերին հին նկարներ, տակն էլ գրած "грузинское вино", այնքան մաշված, որ հազիվ ես կարդում: Ու կարծես արթնանում են քաղաքի ոգիները, ու փողոցները սկսում են շնչել: "Սապեռավի~", "Մառանի~", "Ցխելի խաչապուրի~", "Չուրչխելա~~", կանչում են բոլոր կողմերից: Ձիերի վարգից փոշի է բարձրանում: Թիֆլիսյան ոճով հագնված գիրուկ կանայք բամբասելով քայլում են ու կռվում վաճառականների հետ: "Վույ մե~, ով է տեսել, որ սունելին օրի լարի արժենա, էժանացրու", "Աղչի, գնա, ներքևն էժան ա, Հավլաբարից իջնելուց առաջին սեղանները միշտ էլ թանկ են ասում":

Բայց փողոցը լուռ է: Միայն ճրագ վառող ծերունու ոտքերի քստքստոցն է լսվում: Մարդիկ էլ վաղուց քնած են, գինիների փողոցն էլ լուռ նայում է նկարներից ո հրապուրում գինի առնելու:
Նա Արև սիրում էր: Ուղղակի մարդիկ անօգնական են: Նրանց միշտ լույս է պետք: Երբ գնում է Արևը, գալիս է նա: Նա, ով կարող է շոշափել օդը: Օդը, որից միշտ գինու ու խոնավության հոտ է գալիս:
Երբ գնումէ Արևը, անգամ տներն են քնում` փոքրիկ, ծուռ, ժանյակապատ տները, հենվում են իրար վրա ու քնում: Նրանք հանգիստ են, նրանք գիտեն, որ երբ գնում է Արևը, գալիս է նա:

Եվ փողոցներում մարդիկ չկան: Կան միայն վառված ճրագները և լռությունը, որը խախտում է ճրագ վառող ծերունու քայլերի մեղմ քստքստոցը:

Արարատը մերն ա, Արարատը մերն ա!!!

Ճիշտ ա, մի քիչ իմ բլոգի համար օֆֆ թոփ ա, բայց ասեցի գրեմ:
Ուրեմն Վրաստանում հարևանուհիս ռուս էր, ով գնացել էր հուշանվերներ առնելու , ու մի հատ էն ապակուց շառերից էր առել, էն որ թափ ես տալիս, ոնց որ ձյուն գա, մեջը տենց վրացական տեսարան էր, իսկ տակը Արարատն էր քանդակած: Բացել էր.... մտածում էի, տեսնես ինչի էլի... պարապ են մնացել էտ մարդիկ:
Բայց մի բան էլ ինձ, չգիտեմ, զարմացրեց, թե ավելի շատ ուրախացրեց, բայց քանի հոգի ինձ մոտեցան ու հարցրեցին, ես Արարատը բարձրացել եմ, թե չէ, ու որ իրանք ուզում են գան Հայաստան, որ Արարատը բարձրանան: Ինչքան նեղվեցին, որ իմացան, որ սարը մեր սահմաններում չի, ու մենք երկար ճանապարհ պիտի անցնենք, որ հասնենք ընտեղ...
բա~~...սենց բաներ

Monday, October 10, 2011

Mobyակայֆ

Քաղաքը Moby է լսում....
չգիտեմ, ով ա լսում, բայց որ շուտով շատերը Moby ԿՏԵՍՆԵՆ, էտ հաստատ ա ;)

Monday, October 3, 2011

Ex-street art



Էքս են, որովհետև էլ չկան... Որովհետև մեր քաղաքապետարանը մի օր որոշեց վերանորոգել դալանները...
Աշխատանքներ, որոնց վրա ժամեր եմ ծախսել, որոնց էրեսից մատերս ցրտահարվել են, անելուց հետո էլ հաճույքից նիռվանայի մեջ եմ ընկել: Ամեն անգամ Ենգիբարյանի կողքով անցնելուց ժպտում էի իրան ու բարևում :))) Իսկ հիմա էլ չկան, բա~
Սենտիմենտալ ստացվեց, գիտեմ, ուղղակի էսօր ես տեսա, որ իմ վերջին աշխատանքը ռեմոնտի տակ ա ընկել, տենց տխրեցի:
Բայց նոռմալ ա, դեռ շատ կնկարեմ :)))) էս արվեստը պետք ա անես էն գիտակցումով, որ մի օր քեզ էլ ռեմոնտ կանեն :))) նենց որ...
... մինչ նոր հանդիպում ;))))

Wednesday, September 28, 2011

Գիշերային սենյակ




Էս էլ իմ սենյակն ա` գիշերով: Մի օր նկարել էի, ասեցի դնեմ, դուք էլ տեսնեք :)))

Tuesday, September 20, 2011

Տիգրան Համասյանի ազդեցության տակ

Էսօր Տիգրան Համասյանի համերգին էի գնացել: Ուղղակի ուզում էի կիսվել տպավորություններով: Ով ինձ ճանաչում ա, գիտի, որ ես լացելու հետ խնդիր ունեմ, չեմ կարողանում լացել, տակ վոտ, ես էսօր լացեցի :))))
Leaving Paris-ից առաջ մի հատ իմպրովիզ գնաց, ու ես մտածեցի, որ երևի ինքն էլ ա գիշերները Աննետին տեսնում իմ նման, ու իրա համար ա էտ երաժշտությունը գրել :)) Հանճարեղ երեկո էր. նայում եմ իրան ու ինձ թվումա , թե մուսաս դրանից հետո գոնե մի տարի ինձ չի լքի, էներգիայի աղբյուր էր ինքը ու առհասարակ տրիոն:
Տիգրան ջան, շնորհակալություն քեզ, որ կաս, ավել բան լեզուս չի ֆռում ասեմ:
Մեռնեմ ջանիդ, քու լենինագանցի ջանիդ :)))))

Saturday, September 10, 2011

Սքորփիոնս, թե հայկական դրոշ?? հմ...


էս էլ հերթական մայկան :))) հետաքրքիր ա, որ առաջինը նայում եք ինչ եք տեսնում` հայկական դրոշ, թե Scorpions խմբին?:)) Վահիկի կայֆ մտահղացումը գնաց հենց Վահիկի գառձիռոբ ;))))

Thursday, September 1, 2011

Սպիտակ ծիտ կամ White Crow :DDD


Էսօր մեր ագռավիկի ծնունդն ա, ավելի մանրամասն` Դավի ծնունդն ա :))) Ուռա~~~~, շնորհավո~ր :DDDD
Ճիշտ ա, էսօր մի քիչ վատառողջ էի, բայց ստեղծեցի էս մայկան ու նվիրեցի Դավին, ու էնքան ուրախացա, որ դուրն էկավ:))))
Մի անգամ էլ շնորհավոր, ծիտ ;))))

Tuesday, August 30, 2011

The Beatles մայկա


Ապերիկս մի ամիս ա նեռվերս ուտում ա, որ իրա մայկայի վրա նկարեմ, բայց ինքն էլ չգիտեր ինչ էր ուզում: Ու տենց ես կատաղեցի ու Բիթլերին նկարեցի մի քանի գույնով: Ինձ թվում ա կայֆ ա ստացվել:
Կամ ես մեծ կարծիք ունեմ իմ մասին, կամ էլ ես անճաշակ եմ :DDDD

Thursday, August 25, 2011

վերնագիր


լինում է չի լինում մի հատ վերնագիր....
է~~~~հ... մի անգամ էլ անկեղծանամ, մեկ մեկ մտածում եմ, որ ինձանից բան դուրս չի գա, հետո մտածում եմ, որ ոնց էլ չլինի մի օր էրեխա կունենամ, ու ինքը ինձանից դուրս կգա (բա էլ ումից դուրս գա ))), էտ էլ եթե ունենամ էլի:
ու մեկ էլ չգիտեմ էն, ինչ որ զգում եմ էտ արդեն նոռմա ա դառնալու, ու ես միշտ սենց եմ զգալու, թե անցողիկ ա? Օ_օ տխուր կլինի, որ միշտ սենց զգամ... հետո մտածում եմ կսիրահարվեմ կանցնի, ուր ա, է~...
ուզում եմ մի տեղ լինեմ, սենց մեջտեղում չէ, կամ ընտեղ, կամ էլ ստեղ, կամ էլ լրիվ ուրիշ տեղ, բայց մի տեղ լինեմ էլի: Գիտեմ, միշտ սենց ա իմ մոտ, կանգնում ու հեռանկար եմ պատկերացնում ու բան չեմ տեսնում` դատարկություն, ու ինձ թվում ա, թե մենակ իմ մոտ ա տենց դատարկություն ու մթություն: Բայց ժամանակի հետ ինչ-որ բաներ են գալիս ու ինչ-որ բաներ են ստացվում, որ երբեք մտքովս չէր էլ անցնի, որ երբեք չեմ նախատեսել: Երանի էս անգամ էլ տենց մի բան լինի...
ուզում եմ երկու տեղ սովորեմ, մի տեղ էլ աշխատեմ ու սենց ամեն ինչ ստաբիլ լինի ու հանգիստ լինի ու աշուն լինի, անձրև գա, շարֆ կապեմ, բածինկա հագնեմ...նստեմ գրադարաններում, կամ էլ սրճարանում ու գիրք կարդամ, գնամ նկարչության, թատրոն, համերգի... մեկ էլ սիրահարվեմ...

Հիփփի-փի-փի թևնոցներ



էս էլ թևնոցները (500 դ.), հետո արդեն նոր բաները կգցեմ, տենց :)))

Monday, August 22, 2011

Գլխակապիչ կամ եսիմինչ Մանանայից :D

Չգիտեմ էս ոնց են անվանում` գլխին կապելու թել կամ գլխակապիչ :DD մի խոսքով, էն որ հիփփիները (ու ոչ միայն) կապում էին գլխներին: Տենց... կարաք ձեր ուզած գույնով պատվիրել: Գինը 500 դրամ է:

Հիփփիական տիկնիկակայֆ նամբըր ուան

Էս էլ մեր հիփփի տինիկը: Մի քիչ ձմեռային ա, բայց հեսա իրա ամառային ու երևի արդեն աշնանային ընկերներն էլ կգան :)

Sunday, August 21, 2011

Հիփփիական պայուսակներ նամբըր թու ;)

Պայուսակիկ համար մեկ, չափերը` 30/20, գինը` 5000 դրամ

Պայուսակիկ համար երկու, չափերը` 30/28, գինը` 5000 դրամ :)

Հիփփիական պայուսակներ նամբըր ուան ;)


Պայուսակ համար առաջին, չափերը` 38/40, գինն էլ 8000 դրամ

Պայուսակ համար երկրորդ, չափերը 30/48, գինն էլ 8000 դրամ:

Հ.Գ. գիտեմ շատ ուշացրեցի էս հավաքածուն, բայց հիմա նենց գոհ եմ, ու~խ :DDDD

Friday, August 19, 2011

Միմեր նամբըր թրի

Էլի միմերի շարքից, էլ երկար բարակ չխոսամ, վերջ :)
Սա էլ կարող եք գնել, արժեքը` 3000 դրամ :)

Saturday, August 6, 2011

Աննետ Նուար կամ Լուսնոտների 20/3

Ամպամած երկնքի ու բեղատան մասին
Մաս 5
Մայրիկն այնքան էր ուրախանում. Ժորժը սկսել էր ցերեկները քնել: Ախր երեխաներին ցերեկային քունը պետք է, իսկ Ժորժը երբեք ցերեկները չէր քնում: Դե դուք գիտեք ինչից է Ժորժը սկսել ցերեկները քնել, իսկ մայրիկը չգիտեր, դրա համար էլ ուրախանում էր:
Ժորժը շատ երկար մտածեց` բարձրանալ տանիք, թե ոչ: Որ Ռեբեկան բարձրացած լինի, նա կնեղվի ու հետ կիջնի: Բա գոնե թող բարձրանալուց առաջ ասեր, որ գոնե միասին բարձրանային: Էհ այս աղջիկները, շատ խոզն են, է~~: Բայց կարող է և չի բարձրացել: Այ դրա համար էլ պետք է բարձրանալ տանիք և ստուգել... ըհը~, տանիք բարձրանալու ևս մեկ առիթ:
-Աննե~տ, Աննե~տ,- կանչեց Ժորժը:
Ձայն չկար: Արդեն դուրս է եկել Աննետը?
-Աննետ? Որտեղ ես?
-Ինչ է պատահել?- քնկոտ ձայնով արձագանքեց Աննետը:
-Աննետ, որտեղ ես, դու դեռ չես արթնացել?- հարցնում էր Ժորժը` դեռևս չտեսնելով Աննետին:
-Ա~, Ժորժ, դու ես? Այսօր աստղ չենք մաքրելու, կարող ես գնալ,- կրկին քնկոտ ձայնով ասաց Աննետը:
-Ինչու?- Ժորժը վերջապես գտավ Աննետին` մահճակալի մեջ պառկած և վրան աստղեր ասեղնագործած վերմակով տաք ծածկված:
-Աննե~տ, քեզ ինչ է պատահել? դու հիվա~նդ ես,- անհանգստացավ Ժորժը:
-Դե, այնպես չէ, որ հիվանդ եմ, բայց ինձ փոքր-ինչ լավ չեմ զգում,- ասաց Աննետը` ավելի ամուր փաթաթվելով վերմակի մեջ:
-Համ էլ գիտես, երկինքն ամպամած է, միևնույն է մաքրես-չմաքրես, նույն բանն է,- հույս տվեց նրան Ժորժը:
Աննետը ծիծաղեց.
-Ամպերը ես եմ գցում գիշերները, երբ հիվանդ եմ լինում, որ մարդիկ դրանց տակից չտեսնեն կեղտոտ աստղերը:
-Ոնց?- զարմացավ Ժորժը,- ուրեմն որ գիշերները ամպամած է լինում, դա դու ես անում?
-Հա, բայց ոչ մեկին չասես, լավ?- խնդրեց Աննետը:
-Լավ չեմ ասի, լսիր բայց դու այսպես պառկած ես մնալու? քեզ շուտ առողջանալ է պետք:
-Դե կանցնի էլի, մի քանի որ էլ թող ամպամած լինի:
-Չէ, այդպես չի կարելի: Բա ինչ անեն այն մարդիկ, ովքեր գիշերները աստղերին են նայում,- ասաց Ժորժը:
-Թող մի քանի օր էլ չնայեն: Ու ինձ հանգիստ թող հա? Չես տեսնում ինձ լավ չեմ զգում,- արդեն նյարդայնանում էր Աննետը:
-Բայց ինչ էգոիստն ես, Աննետ: Ասա, ինչ անեմ, որ շուտ առողջանաս,- ասաց Ժորժը:
-Ինձ հանգիստ թող:
-Ասա ինչ անեմ, ասա ինչ անեմ, ասա ինչ անեմ: Այնքան եմ խոսալու, մինչև չասես: Ասա ինչ անեմ, ասա...
-Լա~վ, լավ, միայն սուս մնա,- Աննետն էլ չդիմացավ,- Տարօրինակների 911-րդ բյուրոյում գտիր Բեղատունը ու բեղավորներից ամենամեծին ասա, որ Աննետը հիվանդացել է:
-Բեղատուն չէ, Աննետ, Դեղատուն, "դ"-ով,- ուղղեց նրան Ժորժը,- "դեղ" բառից:
-Էտ ձեր ցերեկային կյանքում է դեղատուն, իսկ այստեղ Բեղատուն է, որովհետև այդ տանը բեղավորերն են ապրում,- բացատրեց Աննետը,- դե գնա, ում ես սպասում?


Սպիտակ քառակուսիներով քաղաք Ժորժն առաջին անգամ էր տեսնում: Տները սպիտակ, փողոցները սպիտակ, ծառերի տեղը ջերմաչափեր էին: Դե արի ու հասկացի, թե Բեղատունը սրանցից որ մեկն է: Այ եթե դեղատուն լիներ, ավելի հեշտ կլիներ, շուրջբոլորը դեղատներ են:
Այն ինչ սև կետ է հեռվում? Հը~ն? Սև խոտի դե~զ: Մե~ծ դեզ, կողքն էլ մկրատ: Ինչի համար է այս մկրատը? "Որ բեղերը կտրես", գրված էր մկրատի վրա: "Ում բեղերը? ես դեռ բեղեր չունեմ',- մտածեց Ժորժը`շոշափելով շուրթերի վերևի մասը... մեկ էլ տեսար:
"Բայց դիմացիդ տունը ունի", գրված էր մկրատի հակառակ կողմում: "Այս դեզը բեղեր են? այ քեզ բա~ն",- մտածեց Ժորժը:
Նա վերցրեց մկրատը ու սկսեց կտրել տան բեղերը: Մի քիչ էլ, ու տակից սկսեց տան դուռը երևալ: Նա բացեց դուռը ու ներս մտավ: Ներսից սովորական տուն էր` սեղան, աթոռներ, մե~ծ հայելի (երևի բեղերը կտրելու համար) ու տենց էլի լիքը նոռմալ իրեր: Միայն մարդիկ չէին երևում:
-Հե~յ, այստեղ մարդիկ կան?- կանչեց Ժորժը:
-Հը?- ասաց ձայնը ու դռան ետևից հանեց բեղավոր գլուխը:
Եվ այսպես հերթով բեղավոր գլուխները երևացին` 5 գլուխ` ցածրահասակից մինչև ամենաբարձրահասակը: Ամենաբարձրահասակի բեղերն այնքան երկար էին, որ ծածկել էին ամենացածրահասակի գլուխը:
-Կներեք, ձեզանից ամենամեծն ով է?- հարցրեց Ժորժը:
-Ես,- ասաց ամենացածրահսակը:
-Դուք? Բայց դուք մի քիչ...մմմ...մի քիչ...- Ժորժը չգիտեր ոնց ասեր, ար նա չվիրավորվեր:
-Հա, գիտեմ, մի քիչ մեծ ականջներ ունեմ, ժառանգական է,- ասաց բեղավորը:
Անկեղծ ասած, նրա , մազերն այնքան երկար էին, որ ականջները չէին էլ երևում:
-Բայց Ձեզ շատ է սազում,- արագ ասաց Ժորժը,- հա, լուրջ եմ ասում:
-Վայ, շնորհակալություն, կարմրեցի,- ասաց բեղավորը:
Ճիշտ է` մազերի տակից կարմրությունը չերևաց, բայց դա կարևոր չէր, նա պետք է Անետին օգներ:
-Աննետ?- հարցրեց բեղավորը,- որ Աննետը? իսկական, թե արհեստական?
-Ես մի Աննետ գիտեմ, ու նա կարծես իսկական է,- ասաց Ժորժը:
-Հաստատ համոզված ես? Արհեստականների բյուրոյում ճիշտ նույն Աննետից կա, բայց արհեստական:
Ժորժը սկսեց արդեն կասկածել:
-Իմ իմացած Աննետը Աստղերի մաքրության բյուրոյից է,- ասաց նա:
-Հմմ...ուրեմն իսկականն է, բա ինչ է եղել նրան,- հարցրեց բեղավորը:
-Նա հիվանդացել է, պառկած է և քունն է տանում: Ամպեր է հանել երկինք, որ աստղերը փակեն, որովհետև չի կարող մաքրել դրանք: Ու մարդիկ մնացել են առանց աստղ, հասկանում եք? Նա ասեց, որ Դուք կօգնեք:
- Հա~, նա ալարկոտությամ է վարակվել, սարսափելի վարակ է, պառկում ես և ոչինչ անելդ չի գալիս,- բացատրեց բեղավորը:
-Հա, այդպես է որ կա, պառկած տեղից վեր չի կենում,- հաստատեց Ժորժը:
-Լավ, ես քեզ մի թուղթ կտամ, կփոխանցես նրան: Միայն դա նան կբուժի,- ասաց բեղավորը:
Նա գնաց կողքի սենյակ, որտեղ բազմաթիվ դարակներ կային: Ժորժը կարդում էր դարակների մակագրությունները` "Վախ", "Հոգնածություն", "Շատակերություն", "Քչակերություն", "Ալարկոտություն"... հենց այդ վերջին դարակից էլ բեղավորը մի թուղթ հանեց, ծալեց, դրեց ծրարի մեջ և տվեց Ժորժին:
-Շնորհակալություն, պարոն ամենամեծ բեղավոր:
-Խնդրեմ, արի քեզ ճանապարհեմ,- ասաց բեղավորը ր Ժորժին ճանապարհեց մինչև դուռ:
Ժորժի կտրած բեղերն արդեն աճել էին, ու բեղավորը վարագույրի նման բացեց տան բեղերը և "մնաս բարով" ասաց Ժորժին:

-Աննետ? Էլի քնեցիր? Վեր կաց, այ ալարկոտ,- արթնացրեց Ժորժն Աննետին:
Աննետը մի կերպ բացեց աչքերը.
-Ալարկոտը դու ես, ես ուղղակի վատառողջ եմ:
-Լավ, վերցրու, բեղավորը տվեց,- ասաց Ժորժը և մեկնեց ծրարը:
Աննետը վերցրեց ծրարը, հանեց մեջի թուղթը, կարդաց և ասաց.
-Հա, իրոք որ,- ու վեր կացավ տեղից, կարծես ոչինչ չի պատահել:
Ժորժը զարմացել էր: Տեսնես ինչ է գրված այդ թղթի վրա, որ Աննետին առողջացրեց?
-Ժորժ? Կօգնես ինձ արագ-արագ աստղերը մաքրենք? Ճիշտէ , բոլորն այսօր չենք հասցնի, բայց գոնե կեսը,- խնդրեց Աննետը Ժորժին:
-Հա, իհարկե,- ասաց Ժորժը:
Նա երջանիկ էր, որ Աննետն իրեն խնդրում է օգնել: Բայց աստղամքարությունից առաջ Ժորժը վերցրեց բեղատնից բերված թուղթը ու կարդաց: Իսկ այնտեղ գրված էր. "Դու էլ հո ալարկոտ չես, վեր կաց ու գործ արա":
Միայն այդքանը? Եվ սա կարդալով` Աննետն առողջացավ? Այ քեզ բա~ն...
-Ժորժ? Ուր կորար? -դրսից լսվեց Աննետի ձայնը:
-Եկա, եկա~~...

Thursday, July 28, 2011

Միմեր նամբըր թու

էս էլ միմերի շարքի հաջորդ մոմակալը :))) էլ բան չունեմ ասելու, էն հետևի արտացոլանքը իսկական ա, պատին նկարած չի...էտքանը :)))
Գինը` 3000 դրամ :)

Sunday, July 24, 2011

Միմեր նամբըր ուան

Ու միմերի շարքից...
Եթե հիշում եք, մի նկար ունեի` "Միմեր", այ նույն միմային կերպարներով վիտրաժիկներ: Միմերի սիլուետները շատ կայֆ արտացոլվում են պատին, էն օրը մտածեցի, որ բեմանկարչության մեջ կարելի ա օգտագործել, հըն? :)
Տրամագիծը` մոտ 7-8 սմ, գինն էլ ` 3000 դրամ...
Տենց :)

Friday, July 22, 2011

Գորգ թե մոմակալ?

Էս մեկն էլ հայկակակն գորգի նաշխերով, ճիշտ ա գույներով ավելի շատ աֆրիկական գորգ ա դարձել :))))) բայց նենց ա արտացոլվում մոտակա պատի վրա, ոնց որ պատին գորգ լինի կախած :)
Տրամագիծը` էլի մոտ 10 սմ, գինն էլ ` 4000 դրամ :)

Ձկներ ու լույս

Վերջապես :))) իհարկե, այն մարդիկ, որ ցուցահանդեսիս էկել էին, արդեն տեսել են այս աշխատանքը, բայց էն ժամանակ վաճառքի չէի դրել: Մոմակալի վրա ձուկ ա պատկերված (վիտրաժային ներկերով), որի նախատիպը վերցրել եմ հայ մանրանկարիչներից:
Մոմակալի տրամագիծը մոտ 10 սմ է:
Գինը` 4000 դրամ:

Wednesday, July 20, 2011

Աննետ Նուար կամ Լուսնոտների 20/3


Մաս 4
Տարօրինակների և ծառաձկների մասին

Полностью выровнять-Դե ասում էմ չէ, էլի,- արդեն նյարդայնանում էր Ժորժը:-Խնդրում եմ, Ժորժ, խնդրու~մ եմ,- արդեն լացակումած խնդրում էր Ռեբեկան:-Լսիր, ինչ ես ուզում ինձնից, թող գնամ տուն, ես լիքը դաս ունեմ անելու` վաղը ստուգողական աշխատանք ունենք,- ասաց Ժորժը:-Չես գալիս, ես մենակս կգնամ տանիք: Ինձ թվում է ես ու Աննետն ընկերացանք,- որոշեց Ռեբեկան:-Ընկերացաք?- քմծիծաղ տվեց Ժորժը: Անկեղծ ասած, նա մի քիչ խանդեց:-Այո, ընկերացանք... ու... ու... ու կարող ես չգալ, ես մենակս էլ կգնամ:Այ քեզ Ռեբեկա: Կրակն ընկանք ծանոթացրեցինք Աննետի հետ: Ժորժ? Միթե դու թույլ կտաս, որ Աննետին ու գիշերը գողանան քեզանից?Էհ, ևս մեկ անքուն գիշեր...Ժորժը կես ժամ շուտ էր բարձրացել տանիք և նստել էր դեռևս քնած Աննետի կողքին। չէ որ նա լավ ընկեր էր: Իսկ Ռեբեկան ուշ եկավ:-Ժորժ? Արթնացիր, եկել ես, որ քնես? Բարձրացի ձեր տանը քնիր,- ասաց Աննետը:-Հը? Ինչ? - վեր թռավ քնից Ժորժը,- հա~, ծառաձուկը...է~, ինչ էի ասում... Ռեբեկան եկել է?-Ինչ Ռեբեկա? Ես Ռեբեկա-մեբեկա չգիտեմ... աստղերն ինձ են սպասում,- ասաց Աննետը:-Ժո~րժ,- սա Ռեբեկայի շնչակտուր ձայնն էր:-Ահա և Ռեբեկան, բայց առանց Մեբեկայի: Անկեղծ ասած այդ վերջինին չեմ ճանաչում,- լուրջ դեմքով ասաց Ժորժը:-Ա~, երեկվա երկձեռանի աղջիկն է? Ռեբեկա, գիտես ասացվածքը` "Քանի ձեռք ունես, այդքան շուտ աստղերը կմաքրես կվերջացնես": Ճիշտ է, դու միայն երկու ձեռք ունես, բայց կմիացնենք Ժորժին ու կդառնաք չորսձեռանի: Լավ, վերցրեք սպունգներրը, անցանք գործի,- Աննետը տարերքի մեջ էր:-Իսկ դու հետո կծանոթացնես ծառաձկան հետ?-հարցրեց Ռեբեկան:-Հը? Ծառաձուն? Դուք որտեղից գիտեք նրա մասին,- կասկածանքով հարցրեց Աննետը:Ռեբեկան ու Ժորժը հիշեցրեցին, որ նա ինքն է պատմել նրա մասին և անգամ խոսք է տվել ծանոթացնել:-Լավ, լա~վ, կծանոթացնեմ, միայն արագ, այսօր Լուսինը շուտ է գնալու, գործեր ունի,- ասաց Աննետը:Դե, արդեն սովորականի նման արագ-արագ մաքրեցին աստղերը:-Հեյ, լավ մաքրիր, այդպես գործ չեն անում,- նախատեց Աննետը Ռեբեկային:Վերջինս այնքան էր ուզում շուտ տեսնել այդ պարոն Ծառաձկանը, որ կիսատ-պռատ էր մաքրում, միայն թե արագ ավարտի:Հաց ու ջե~մ... չէ, սա պետք է դանդազ ուտել ու որքան հնարավոր է հաճույք ստանալ դրանից: Վերջ, դե գնացինք Տարօրինակների առաջին բյուրո:-Ինչի երկրորդն էլ կա?- հարցրեց Ռեբեկան:-Տարօրինակների բյուրոներ շատ կան, 1000-ն անցնում են ... մմմ ... կարծես 1315 հատ: Ու բոլորը տարբեր են: Սա ձեր պատկերացրած տարօրինակները չեն:Այսինքն... Այդքան հարց տալու փոխարեն, ավելի լավ է Աննետի բառարանի մեջ նայել: Ժորժը անմիջապես վերցրեց բառարանը և լուրջ դեմքով սկսեց փնտրել "Ս" տառը, դե "Ս"-ից հետո միշտ "Տ"-ն է գալիս: "Տարբեր", "Տարեմուտ", "Տարօրինակ", ահա."Տարօրինակ բառը կազմված է "տար"` տարբեր և "օրինակ" բառերից, այսինքն` տարբեր օրինակներ, իսկ դա նշանակում է, որ տաօրինակները տարբեր են և շատ, անցնում են անգամ 1000-ը " :-Բայց ինչի օրինակներ են?- հարցրեց Ժորժը:-Ժորժ, դու երբեք ոչինչ չես հասկանում: Ինչ կլինի` հերցեր մի տուր ու ուղղակի արի,- նյարդայնացավ Աննետը:-Հա էլի,- ավելացրեց Ռեբեկան:

-Պարոն Ծառաձու~կ,- շշուկով կանչեց Աննետը,- պարոն Ծառաձու~կ:-Հը? Ով? Այստեղ չէ,- լսվեց ինչ-որ ծերունու ձայն:-Պարոն Ծառաձուկ, այդ ես եմ` Աննետը:-Ա~, աղջիկս, այդ դու ես? Ես էլ մտածեցի` երկրորդ բյուրոյի տեղակալն է: Ախր շատ տաօրինակն է, չեմ դիմանում: Ինչպես ես?-Լավ եմ, պարոն Ծառաձուկ, ձեզ մոտ հյուրեր եմ բերել:-Ինչ հյուրեր? Ովքեր եք դուք? Մարդիկ? Հա, մեր բյուրոներից մեկում էլ մարդիկ կան, բայց սևամորթ են, որ գիշերը հանկարծ չերևան: Հապա... չէ, դուք մի տեսակ սպիտակ եք:Պարոն Ծառաձուկը մի քիչ ծեր էր և շատ դժվար էր մարդկանց գույները տարբերում, բայց այս անգամ հեշտ ստացվեց. երևի առավոտյան ծիածանի հյութ էր խմել:-Իսկ դուք կենդանիների որ ցեղատեսակին եք պատկանում, պարոն Ծառաձուկ?- խելացի դեմքվ հարցրեց Ժորժը:-Ես? Ծառաձկների: Մենք ծառերի մեջ ենք ապրում, և որպեսզի անտեսանելի լինենք մյուս տարօրինակների համար, մեր մաշկն էլ ծառի կեղևի նման է, որ չտարբերվենք ծառերից:-Բա ոնց եք ջրից դուրս ապրում?-հարցրեց Ռեբեկան:-Դե, դրա համար էլ Տարօրինակների առաջին բյուրոն ենք. հերիք չի միաժամանակ ծառ ենք և ձուկ, մի հատ էլ ջրից դուրս ենք ապրում:Բայց հիմա շատ քիչ ենք մնացել` 5 հոգի: Եկեք մնացածի հետ էլ ծանոթանանք:Նրանք անցան երկար միջանցքով և կլոր դռնով դուրս եկան ծառաձկների անտառ: Իրականում դա մի փոքրիկ անտառ էր, որտեղ շա~տ հաստ բնով և սաղարթախիտ ծառեր էին աճում, և բնականաբար, երկնքից էին աճում, դե գիշերն ամեն ինչ թարս է, հիշում եք: Նրանք այդ ծառերին բաբոաբ էին ասում: Միայն երբ մեծացավ, Ժորժը նոր հասկացավ, որ դա նույն բաոբան է, երբ հետևից առաջ ես կարդում: Բաբոաբների վրա մեծ փչակներ կային, որոնց մեջ էլ ծառաձկներն էին ապրում: Անտառում 13 բաբոաբ կար, բայց ծառաձկները 5-ն էին: 2 ծառաձուկ միասին էին ապրում, իսկ մնացծ 3-ը առանձին-առանձին: "Այսինքն` ընդամենը 4 հատ ծառ է զբաղված", միանգամից մտքում հաշվեց Ժորժը:-Պարոն Ծառաձուկ, բա մնացած 9 ծառերն ինչի համար են?- հարցրեց նա բարձրաձայն:-Որ մնացած տաօրինակները կարծեն, թե մենք շատ ենք, վախենան մեզանից ու չվնասեն,- պատասխանեց պարոն Ծառաձուկը:-Ինչի ձեզ վնասում են?-Ցավոք, այո: 276-րդ բյուրոյի տարօրինակները շատ չար են, և իրենց գործը կայանում է նրանում, որ վատ բաներ անեն ու վնասեն: Մենք սկզբում 20 հոգի էինք, հետո նրանց պատճառով մնացինք 5-ը,- ասաց պարոն Ծառաձուկը:Ժորժը տխրեց: Պետք է մի բան անել, թե չէ ծառաձկները կվերանան: Ռեբեկան արդեն ծանոթացել էր մեկ այլ ծառաձկան` Նիլի հետ, և նրա հետ ինչ-որ ծառաձկային խաղեր էր խաղում: Է~, դուք էլ խաղալու ժամանակ եք գտել:-Գիտեք ինչ? Ես կստեղծեմ "Ծառաձկների պահպանության կենտրոն" և թույլ չեմ տա, որ ձեզ վերացնեն,- որոշեց Ժորժը:-Է~հ, որդիս, վախենամ, որ դա չօգնի:-Կօգնի, դե կտեսնեք,-ասաց Ժորժը:Աննետը կրկին քմծիծաղով նայում էր Ժորժին: Մի մարդ, որ բան չի հասկանում, ինչ կարող է անել?Վա~յ, արդեն առավոտյան 5-ն է, շուտով կլուսանա, պետք է գնալ քնելու:-Ժո~րժ, Ռեբեկա~, գնացինք, ես պետք է քնեմ, թե չէ վաղը երկնքում աստղեր չեն երևա: Արագ, արագ,- շտապացրեց Աննետը:-Դե, պարոն Ծառաձուկ, շատ հաճելի էր, ես կզբաղվեմ կենտրոնի հարցերով,- լուրջ դեմքով ասաց Ժորժը: Է~հ, Ժորժ, Ժարժ, դու անուղղելի ես:-Ռեբեկա~, գնացինք:-Լսիր, Ժորժ, կհիշացնես` վաղը հետս գնդակ վերցնեմ,- ասաց Ռեբեկան:-Ինչի համար?-Դե, Նիլին խոսք եմ տվել մեր խաղերից սովորեցնեմ:-Ռեբեկա, մենք վաղը այստեղ չենք գալու, ու ոչ մի գնդակ էլ չես վերցնի,- ջղայնացավ Ժորժը:-Լավ, ես մենակս կգամ,- հանգիստ պատասխանեց Ռեբեկան:Ժորժը բան չասեց: Թեքվեց ու գնաց, երևի նեղացավ: Անգամ Աննետին բարի գիշեր չասեց:Չնայած` Աննետն արդեն մուշ-մուշ քնել էր...