Saturday, March 26, 2011

Սպանենք "Ժամանակին"



Ծանոթ վիճակ ա` ժամանակ ենք սպանում :D :D մեկը թույնում ա, մեկը դանակով ա հարցերը լուծում, մեկն էլ արագ ու ապահով` ատրճանակ :))))))
Մտածիր Ժամանակ սպանելու քո տարբերակը :DDDDDDD

Saturday, March 19, 2011

Աննետ Նուար կամ Լուսնոտների 20/3

Մաս 1
Աննետ Նուարի, Ժորժի ու թարս տանիքի մասինՉգիտեմ, գիշերով տանիք բարձրացել եք երբևէ, թե ոչ? Բարձրացել եք? Ավելի լավ, ուրեմն դուք կհասկանաք այն, ինչ հիմա կպատմեմ: Գիշերը ցերեկի հակառակ կողմն է` հայտնի ճշմարտություն: Դե եթե գիշերը տանիքում եղել եք, գիտեք, որ տանիքն էլ գիշերը ներքևում է: Ինչ է, չգիտեիք? Տանիքը ներքևում է, հարկերև` վերևում, շենքը թարս է չէ? Լավ, դա հեչ: Կարևորն այն է, որ Լուսնոտների 20/3 շենքի տանիքում ապրում էր նա: Նրա անունը Աննետ էր, ազգանունն էլ Նուար` Աննետ Նուար: Աննետը մի առանձնահատկություն ուներ` նա ցերեկը քնած էր, իսկ գիշերները` արթուն: Եվ նրա մոտ, գիշերվա նման, ամեն ինչ հակառակն էր: Նա երկար մազեր ուներ, որոնք փոխանակ ներքև ձգվեին, վերև էին ձգվում, բայց ոտքերն ու ձեռքերն իրենք տեղում էին: Ընդհանրապես, նա գեղեցիկ Աննետ էր: Այդ շենքի No. 54 բնակարանում ապրում էր մի տղա` Ժորժը: Նա շատ խելոք տղա էր` ամեն օր պատրաստում էր դասերը, լվանում ատամներn ու մինչև մութն ընկնելը պառկում էր քնելու: Դրա համար էլ երբեք գիշեր չէր տեսել: Անկեղծ ասած` դա շատ էր նրան տանջում. պատկերացնում եք ինչ տխուր է` երբեք գիշեր չտեսնել: Այդպես` նա մի օր որոշեց չքնել:
Եվ ահա մութն ընկավ: Աստղ, մի հատ էլ աստղ, Լուսին, աստղ: Գրքերում տեսել էր, բայց իրականում... Մմմմ, բա տանիքից ինչ տեսարան է: Ախ, պետք է շտապ բարձրանալ տանիք:
Ճռռ... " Հիշեմ, առավոտյան յուղ բերեմ տանիքի դռան համար" ,- մտածեց Ժորժը: Ախ, Ժորժ, դու քո ճռռոցով արթնացրեցիր Աննետին: Չնայած արդեն ժամանակն է` ինչքան կարելի է քնել: Ժորժն Աննետին տեսավ ու տեղնուտեղը քարացավ। ամեն քայլափոխին չես տեսնի մազերը վեր ձգված աղջիկ: Իսկ Աննետի հեչ պետքն էլ չէր: "Քո մազերը",- ասաց Ժորժը: "Քոնն էլ",- պատասխանեց Աննետը: Ժորժը ձեռք տվեց մազերին ու զգաց, որ իրենն էլ է վեր ձգված: Ժորժի աչքերը մեծացել ու կլորացել էին` այստեղ ամեն ինչ թարս է ախր:
Աննետը շատ լուրջ դեմքով ասաց. "Ցտեսություն" ու տանիքի անցքից դուրս եկավ, երևի շտապ գործեր ուներ: "Հեյ, սպասիր, դու կընկնես, բարձր է ախր",- բղավեց Ժորժը ու վազեց նրա հետևից: "Վայ, այս ուր ենք մենք?" հարցրեց նա: "Տանիքի վրա",- պատասխանեց Աննետը: "Բայց ախր տանիքը վերևում է լինում",- զարմացավ Ժորժը: "Լսիր, դու Լուսնից ես իջել? Ամեն ինչ իր հակառակ կողմն ունի, դուրդ չի գալիս, գնա քնիր",- պատասխանեց Աննետը: Բայց Ժորժն, իհարկե, չգնաց, թե չէ Աննետը կմտածեր, թե նա վախենում է: Ու խելոք հետևեց նրան:
"Ա, դու դեռ այստեղ ես? Ուրեմն կօգնես ինձ",- ասաց Աննետը: Նա "Երկնքի մաքրության բյուրո"-ում էր աշխատում, ամեն գիշեր աստղերի փոշիներն էր հավաքում: Ու քանի որ բոլոր աստղերը չէր հասցնում մի գիշերում մաքրել, ամեն գիշեր տարբեր աստղեր էին փայլում երկնքում: Առաջինը Բևեռային աստղն էր մաքրում, դա մոտ էր իր տանիքին, դրա համար էլ այս աստղը ամենավառն է փայլում: "Ահա քեզ սպունգ,- ասաց նա Ժորժին,- ու արի հետևիցս, որ աստղն ասեմ, կմաքրես, տես հա~, լավ կմաքրես": Ժորժն արդեն սովորել էր , որ երկինքը ներքևում է, աստղերն էլ մոտ են: Ու Ժորժն ու Աննետը սկսեցին մաքրել աստղերը` 1, 2, 3, ... 167, 168...
Ահա և վերջ: Բոլոր աստղերը մաքրված են: Նրանք հոգնած նստեցին Աննետի տանիքի վրա: "Հաց ու ջեմ կուտես?",- հարցրեց Աննետը: Ժորժը գլխով արեց. աստղ մաքրելուց հետո սիրտդ միշտ հաց ու ջեմ է ուզում: "Զգույշ բռնիր, ջեմը հացի տակից է քսած",- ասաց Աննետը: Նա հարցրեց Ժորժին` որտեղից է նա եկել: "5-րդ հարկից: Լսիր, գիշեր ինչու է ամեն ինչ թարս?",- հարցրեց Ժորժը: "Թարս? Թարս չէ: Ինձ համար ցերեկն է թարս, իսկ գիշերն ամեն ինչ օրինաչափ է",- պատասխանեց Աննետը: "Ա~, հասկացա",- ասաց Ժորժը, բայց ոչինչ էլ չհասկացավ: "Լսիր, բա մազերդ ինչու են վերև?",- նորից հարցրեց նա: "Չէ, սա անօգուտ է,- վրդովվեց Աննետը,- արդեն 5-րդ մարդն ես, որ գիշերով բարձրացել է տանիք, ու ոչ մեկդ չեք հասկանում: Է~, ես գնացի քնելու": "Ախր, նոր է լուսանում, ինչ քնել?"- բացականչեց Ժորժը: Բայց Աննետը չպատասխանեց, ուղղակի գնաց:
"Ինչ պիտի հասկանամ, տեսնես,- մտածեց Ժորժը,- լավ, է~, գնամ քնեմ, առավոտյան կմտածեմ":

Saturday, March 12, 2011

Գարու~~~~ն

Ըհը~~, ու իմ բլոգում արդեն գարուն ա~~~...
Համ դիզայնն ա գարնանային, համ էլ գարնան առաջին վիտրաժս: Ու~խ, կարոտել էի վիտրաժներիս!!!! :))))

Saturday, March 5, 2011

Տարեք էլեկտրիկին!!!!!




Էս էլ մյուս եղբորս նվերն ա:)))) ինքն էլ էլեկտրատեխնիկ ա (վոբշմ դրա նման մի բան:))))
Ու իրա կինը իրան քաշում ա բարձր լարման հոսանքից: Իսկ բանաձևը նշանակում ա, որ 220 Վ-ը հավասար է մի կնոջ լարման (Վոլտի էլի): Մի խոսքով` հասկացողը հասկացավ :)))

Սաքսաֆոն ա էլի,պետք կգա



Փետրվարի 23-ի նվերների շքերթ :)))))
Էս մեկը իմ մեծ եղբոր` Լևոնի նվերն ա: Չգիտեի ինչ նկարեի, ասեցի սաքսաֆոն նկարեմ, պետք կգա էլի :)))))

Thursday, February 24, 2011

Դերասանական նվեր :)))



Հա, արդեն ասել էի չէ, որ երեկ քուրիկիս ծնունդն էր???? էս էլ իմ նվերն ա իրան, ինքը դերասանուհի ա, դրա համար սենց թեմայի մեջ եմ էլի :))
տենց :PP

Wednesday, February 23, 2011

Բաբա-բեբե-բու~մ!!! ու հայտնվեց Լիլին :)

Համ էլ մի հատ թագավորություն կա, կոչվում ա Բումբումիկ: Ու ես գաղտնի ի լուր աշխարհի կասեմ, որ այդ թագավորության ծաղրածուներից մեկը իմ համով քույրիկն ա: Այնպես որ դիմավորեք` պայուսակ Լիլիի համար :)
Համ էլ էսօր իրա ծնունդն ա, բաաաա :))))

Thursday, February 17, 2011

Օլին ու Քոլին

Հիմա կասեք, էլի սկսեց էս աղջիկը: Ախր ոնց չսկսեմ... Եթե ձեր աչքի մեջ էլ փղեր ապրեին , դուք չէիք սկսի??? Ըհը~, կարծես հետաքրքրեց, հըն? Լա~վ, լավ, կպատմեմ նրանց մասին:
Ուրեմն մի օր ես հայտնաբերեցի, որ իմ աչքերի մեջ ինչ-որ կենդանիներ կան: Ես շատ պատահական դա հայտնաբերեցի: Ուղղակի մի օր զգացի, որ աչքիս մեջ ինչ-որ բան է մտել ու ինչքան փորձեցի հանել, դուրս չեկավ, ավելի ճիշտ, ինձ թվաց, թե դուրս եկավ, որովհետև այլևս չէր ծակում: Սակայն այդպես չէր, որովհետև հաջորդ օրը կրկին սկսեց ծակել: Այ քեզ բա~ն, այն էլ մի աչքը չի, այլ երկուսը, ճիշտ է, հերթականությամբ` մի օր մեկը, հետո մյուսը: Ես էլ դրած տրորում էի աչքերս, որ դուրս գան:
Մեկ էլ մի օր էս ձախ աչքս սկսեց շատ ծակել: Տրորեցի, տրորեցի, չանցավ, էլի տրորեցի, էլի չանցավ: Ջղայնացա ու հայելի բերեցի, որ տեսնեմ` ինչ է ընկել աչքիս մեջ, որ դուրս չի գալիս: Այդպես ես ծանոթացա Օլիի հետ: Օլին միժանիքանի փիղ էր, միայն ձախ ժանիքն էր, դրա համար էլ երևի ձախ աչքումս էր: Հա, մի զարմացեք, Օլին իմ ձախ աչքում էր ապրում ու երբ տան մեջ (դե ձախ աչքիս մեջ էլի) ման էր գալիս, քայլում էր, ասենք, գնում էր զուգարան, նա իր ժանիքով ծակում էր աչքս: Չէ, նա դիտմամբ չէր անում, այլ այդպես ստացվում էր: Օլին այն փղերից էր, որ լուրջ են լինում, մի մե~ծ գրադարան ուներ աչքիս մեջ ու ամեն օր գրքեր էր կարդում, աշխատություններ էր գրում, մի խոսքով` պրոֆեսոր փիղ էր: Սա էլ Օլին.
Իսկ հետո, երբ Օլին տեսավ, որ ես իրեն շատ լավ եմ վերաբերվում, բարի էմ և այլն, նա ծոնոթացրեց իր փոքր եղբոր` Քոլիի հետ: Նա նույնպես միժանիքանի փիղ էր և ապրում էր իմ աջ աչքում, որովհետև նրա մոտ էլ միայն աջ ժանիքը կար: Քոլին Օլիի նման չէր: Նա գրքեր չէր սիրում, այլ սիրում էր թղթից նավակներ պատրաստել ու արցունքերիս վրա քշել այդ նավակները: Քոլին շատ բարի էր ու մեծ սիրտ ուներ, հա~, այնքան մեծ, որ հազիվ էր տեղավորվել կրծքի մեջ: Մի խոսով, սա էլ Քոլին.
Ես մի օր հարցրեցի Քոլիին, թե որտեղից են նրանք եկել և ինչու են հենց իմ աչքերի մեջ ապրում: Եվ Քոլին պատմեց, որ իրենց ցեղի փղերը, երբ մի տարին լրանում է, բնակվում են մարդկանց աչքերի մեջ: Այդպես ինքը և Օլին էլ պիտի ինչ-որ մեկի աչքերում տեղավորվեին: Իսկ քանի որ Օլին մեծ մարմին ուներ և ամեն մեկի աչքի մեջ չէր տեղավորվի, նրանք եկան իմ աչքերի մեջ, որովհետև ես կարճատես եմ, և իմ աչքերում լիքը տեղ կա (չգիտեմ դա ինչ կապ ուներ):
Ես այնքան ընկերացա ու սիրեցի նրանց, որ ամեն անգամ, երբ աչքս ծակում է, չեմ տրորում: Բա հո չեմ ճզմելու Օլիին կամ Քոլիին, այլ սպասում եմ, երբ նրանք կավարտեն իրենց գործերը և հանգիստ կնստեն: Իսկ եթե երկար են ծակում, ասենք, Քոլին որոշել է պարել այդ օրը, ես ուղղակի նրանց խնդրում եմ փոքր-ինչ արագացնել: Չէ որ ամեն դեպքում դրանք իմ աչքերն են, և ես իրավունք ունեմ նրանցին օգտվելու նույնքան, որքան և իրենք:
Բա~, զգույշ տրորեք ձեր աչքերը, գուցե դուք էլ ուրիշ փղերի եք տրորում:

Wednesday, February 16, 2011

Գիտառ, գիտառ, գիտառ...





Չէ, էս կիթառ չի, էս ԳԻՏԱՌ ա :))))) տենց իմ սիրած աֆրիկական մարդուկներով ու կայֆարիկ գիտառիկներով...տենց :)))))
գիտառ, գիտառ գիտառ, քամ թու մայ բուդուառռռռռ (չգիտեմ ինչի էտ երգը հիշեցի:))))))

Saturday, February 12, 2011

Բաժականկարչություն Nօ. 2





էս էլ հերթական բաժակը: Հավատացեք, ես բաժակ նկարելու մտադրություն չունեի, ուղղակի էն աֆրիկցի արև չորացնողը շատերի դուրն էր եկել, ու տենց публика просит էլի :))))))
Էս մենը հատուկ Կիտայի համար ա, դրա համար էլ (ու ոչ միայն դրա համար;)))) իրա վրա կատուներ են, տունիկներ ու տենց...շատ խոսացի, չաո ;)

Friday, February 11, 2011

Нарисованный

Есть один художник, который нарисовал меня. И теперь я живу. Нарисованный.
И там и тут. На бумаге и здесь, где-то между осенью и зимой.И где я настоящий?
Я заметил, что не все у меня хорошо получается правой рукой, раньше я думал это потому, что я левша, но теперь я вижу, тебе не удалась на рисунке моя правая рука. Вот в чем дело.
И еще я стал тоньше чувствовать, меньше грубить, в этом виноваты твои тонкие линии. Я живой или нарисованный?.. Я, твой нарисованный, - живой.
И даже смешно, не знаю как сказать: ты меня нарисовала или нарисовал?
Потому что ты художник, значит, ты нарисовал, но ты женщина, и без тебя я не живой, мертвый, как нарисованный.
Очень прошу, пожалуйста, подправь мою правую руку.

Thursday, February 10, 2011

Տիկնիկակայֆ



Տիկնիկակայֆ նշանակում ա, որ տիկնիկի կայֆ էր տվել էլի :)
Հերթական տիկնիկը, որ պատրաստել եմ ու նվիրել իմ ընկերներից մեկին:))))
էսօր եմ նվիրել, դրա համար նոր եմ գցում, որ դուք իրանից շուտ չտեսնեիք :D
Հ. Գ. հետև թափածներին մի նայեք, էտ իմ սեղանի ֆենոմենն ա :DDDD

Wednesday, February 2, 2011

Գրետա

Չգիտեմ ինչի Գրետա, նայում եմ իրան ու ինքը Գրետան ա: Ինքը մի կին ա, ով ապրում ա երևի Հաիթիում, աշխատում ա, որ պահի իր երեք երեխաներին: Բայց միաժամանակ շատ կենսուրախ ա...ու եսիմ, մեր Գրետան ա :)))))
Հ. Գ. Գրետային կես ժամում եմ ստեղծել :))

Saturday, January 29, 2011

Տունիկ-մունիկ ու տենց էլի :)))

Էլի հիշել եմ տունիկներս, գիշերն ու Լուսինը: Հա, գիտեմ, կարող ա ձեզ մանկական թվա, բայց էս ես եմ, գալիս եմ ձեր դուրը , թե չէ... ես եմ... :))))

Sunday, January 23, 2011

Արև ենք քամում :))))




Մի օր դատարկ բաժակ տեսա մի հատ չԸխմած խանութում , ուրախացա ու գնեցի: Դե ես ինչ դատարկ բան տեսնում եմ, վրեն նկարում եմ :)))))
Տենց, ծնվեց էս բաժակը` Արևներով, ու իրանց պահող մարդուկով ;))))

Saturday, January 22, 2011

Փափուկ Արև




Շուտվանից բլոգս չէի թարմացրել :))))
Մի հատ ежедневник ունեի, որի կազմը ինձ ամեն օր ասում էր "ցտեսություն, ես գնացի կախվեմ" : Ես էլ ամեն օր ասում էի "մի քիչ էլ դիմացի էլի, քիչ մնաց" : Ու էտ հուզիչ խոսակցությունից հետո ես կարեցի իրա համար մի հատ նոր կազմ, փափու~կ-փափուկ: Վրեն էլ Արև :)))))
Հ. Գ. երեկ բացահայտվեց, որ իրա վրա կարելի ա քնել դասի ժամանակ :DDDD

Saturday, January 8, 2011

Ճնճղուկ Բիլը



Մաս 2
Թե ինչպես Բիլն ու Մարտան ծանոթացան
Հա, ու տենց մեր ճնճղուկ Բիլը հանդիպեց մի օր ճնճղուկուհուն, անունն էլ Մարտա: Չէ, մարտ ամսվա հետ ոչ մի կապ չուներ, չնայած երևի մի քիչ գիժ էր մարտի նման: Հա, պատմեմ, թե ոնց հանդիպեցին Մարտան ու Բիլը: Մի օր Մարտան փողոցով քայլում էր ու հաշվում էր փողոցում ընկած կոնֆետի թղթերը:


Նա միշտ այդպես էր անում ու հետո համեմատում էր, թե ամեն օր քանի կոնֆետի թուղթ կա գետնին, ու այդպիսով տեսնում էր` երեխաները դեռ կոնֆետ սիրում են, թե ոչ: Մեր Մարտան մի քիչ տարօրինակություններ ուներ, անկեղծ ասած, դե բայց Բիլն էլ պակասը չէր: Մի խոսքով, ինչ երկարացնեմ, մի օր Մարտան քայլում էր փողոցով, ու արդեն հասել էր այդ օրվա 77-րդ կոնֆետի թղթին, երբ երկնքից իր վրա ընկավ Բիլը: Այո, այո, մի զարմացեք, Բիլն այնքան արագ էր թռչում, որ չկարողացավ արգելակել ու ընկավ ուղիղ Մարտայի գլխին: Մարտային, իհարկե, ոչինչ չեղավ, միայն գզգզված մազերն էլ ավելի գզգզվեցին (հա, մոռացա ասել, որ Մարտայի մազերն էլ էին գզգզված): Այդպես նրանք ծանոթացան...
Հետո պարզվեց, որ Մարտան նկարում է, հա, ամենաուղիղ իմաստով, վերցնում է կավիճն ու նկարում է: Ու ինչ ասես, որ չէր նկարում` տերևներ, փղեր (թե ասա դու ինչ գիտես` փիղն ինչ է), ու, իհարկե, գետնին ընկած կոնֆետի թղթերը:
Բայց ճնճղուկ երբեք չէր նկարել: Վայ, բայց մի հատ Բիլի աչքերին նայեք, ինչպես կարելի է նրան չնկարել: "Չէ, մի օր կնկարեմ",- մտածեց Մարտան ու այդպես էլ արեց: Մի օր նա նկարեց Բիլին ու նկարը նվիրեց նրան: Բիլը զարմացել էր` ախր իրեն երբեք ոչինչ չէին նվիրել, մեկ էլ այսպիսի նվե~ր: Մանավանդ, Բիլը գիտեր, որ Մարտան առաջին անգամ էր ճնճղուկ նկարում: Մի խոսքով, Բիլին դուր եկավ նվերը, և Մարտան երջանիկ էր: Նրանք դարձան լավ ընկերներ` Մարտան ու Բիլը, ու լիքը արկածներ ունեցան, իսկ թե ինչ արկածներ, հետո կպատմեմ, իսկ հիմա գնացի քնեմ, բարի գիշեր :)))))

Tuesday, January 4, 2011

Շարժման մեջ

Ըհըըը, սա էլ վերջին աշխատանքս: Ասեմ, որ սենց սրտանց, ոնց որ էս աշխատանքը, դեռ երևի ոչինչ չեմ արել, որովհետև նկարում նկարված տղեն ուղղակի հրաշք ա!!!ու իմ շատ մոտ ընկերն ա!!! Հիմա (հուսով եմ), ինքը զարդարում ա "նկարի մեջի տղու" սենյակի պատերը :)))))
Հ.Գ. Շատ եմ քեզ սիրում, իմ ցնդած Կարեն :))

Wednesday, December 29, 2010

Ճնճղուկ Բիլը

Մաս 1
Բիլն ու Ֆիլը
Լինում է, չի լինում մի ճնճղուկ, անունը` Բիլ (այն ժամանակ բոլոր ճնճղուկներին անվանում էին Բոբ կամ Սեմ, բայց ինքը Բիլ էր) : Այնպես չէ, որ մեր Բիլը փոքրիկ էր, բայց... շատ քացր դեմք ուներ ու գզգզված մազեր, հա, ու մե~ծ ու բարի աչքեր: Բիլը շատ էր սիրում պարել, ու ամեն տեղ պարում էր. կապ չունի` նա ծառի վրա էր, ինչ-որ մեկի պատուհանի տակ, թե փողոցում, անվերջ պարում էր: Դրա համար տարբեր տեսակի Բոբեր ու Սեմեր նրան այ այսպիսի հայացքով էին նայում.

Բայց դա նրան առանձնապես չէր հուզում: Չէ, չմտածեք, թե նա անտարբեր էր, ուղղակի եթե աշխարհում կա 5000 Բոբ անունով ճնճղուկ, ուրեմն պետք չէ նեղվել նրանցից մեկի տարօրինակ հայացքից. չէ որ մյուս Բոբը երևի այդպես չի նայի, իսկ ինչ տարբերություն, թե դա որ Բոբը կլինի, միևնույն է` էլի Բոբ է:
Բիլը մի մոտիկ ընկեր ուներ, անունը` Ֆիլ (տես էէ, էլի Բոբ ու Սեմ չէ): Բիլն ու Ֆիլը շաաատ մոտ ընկերներ էին և ինչ-որ տեղ նաև նման էին, որովհետև երկուսն էլ պարում են փողոցում: Ֆիլի մասին շատ չեմ պատմի, որ չշեղվեք. մեր հերոսը Բիլն է:
Այսպես Բիլն ու Ֆիլը պարում էին ամենուրեք: Մանացած ճնճղուկները այնքան էլ չէին ընդունում նրանց: Չէ մի, բան ու գործ թողնեն ու պարեն: Բա հոգսերն ում ուսերին մնան? Չնայած նրանց մեջ էլ կային ճնճղուկներ, որոնք սիրում էին պարը, սակայն չէին պարում, ուղղակի դիտում էին, ինչ արած, այդքան էլ տաղանդավոր չէին:
Դե պատկերացրեք` ինչքան բարդ էր մեր ճնճղուկների կյանքը: Դուք կասեք, ինչու էր բարդ। չէ որ նրանք անում էին այն, ինչ ուզում էին` պարում էին: Սակայն նրանք ինչքան էլ հետքրքիր բան չմտածեին, Բոբերի ու Սեմերի պետքն էլ չէր। նրանք առօրյա հոգսերի մեջ էին` ցորեն էին հավաքում: Ու մի օր Բիլը որոշեց. " Չէ, որոշել եմ, գնում էմ կողքի բակ, այնտեղի ճնճղուկները մեզ կհասկանան, այնտեղ արդեն Բոբեր ու Սեմեր չեն, այլ Մայքլներ ու Յուջիններ" :
Ու Բիլն ու Ֆիլը գնում էն ուրիշ բակ: Առաջին անգամ էր, որ պետք է ուրիշների մոտ ելույթ ունենային, և այնպես էին վախենում: Սակայն առաջին պարից հետո թնդացին ճնճղուկների ծափերը: Բիլը չէր հավատում իր ականջներին: Նա այնքան երջանիկ էր, այնքան երջանիկ, որ գզգզված մազերն էլ ավելի էին գզգզվում:
Այդպես Բիլն ու իր ընկեր Ֆիլը մնացին այդ բակում, և իրենց շատ լավ էին զգում: Սակայն Բիլը շուտ-շուտ էր հիշում նախկին բակը: Մանավանդ, որ վերջերս այդ բակից մի ճնճղուկ էր թռել եկել այդ բակ, որ դիտեր իրենց պարերը: Այդ ճնճղուկը վերջում մոտեցավ ու ասեց, որ այնտեղ մի խումբ ճնճղուկներ կային, որոնք սիրում էին իրենց պարերը և առանց պարերի դառնում են այդ Բոբերի ու Սեմերի նման...էէէէհ...
Ու Բիլը մտածեց। " Ախր ինչու այնպես չանենք, որ երկու բակերի ճնճղուկներն էլ հավաքվեն մեկ տեղ ու դիտեն պարերը: Չի կարելի առանց պար թողնել նրանց, ով ունի դրա կարիքը: Հմմմ..." Բիլն իր մտահոգությամբ կիսվեց Ֆիլի հետ, ով նրա հետ համամիտ էր ու առաջարկեց կանգնել այդ երկու բակերի մեջտեղում ու այնտեղ պարել, այդպես` ով կուզի, կկարողանա տեսնել իրենց:
Նրանք այդպես էլ արեցին, կանգնեցին բակերի մեջտեղում ու սկսեցին պարել: Ճնճղուկներն ապշած էին, երկու բակերից էլ անըդհատ գալիս ու գալիս էին, ու այնքան լավ էր: Բիլն ինքնամոռաց պարում էր` տրամ-պամ-պամ-պա: Իսկ ճնճղուկներն անըդհատ գալիս էին, անգամ կողքի բակերից էին գալիս, ու~խ...Այս ինչ կատարվեց??? Ճնճղուկները սկսեցին հասկանալ իրենց? Երևի արվեստի ուժն ու Բիլի գզգզված մազերն իրենցն հրաշքը գործեցին: Այո, այո, այդպես է, որ կա...
Այդպես այդ օրվանից Բիլն ապրում էր երջանիկ ու անըդհատ ստեղծագործում էր, ամեն տեղ` փողոցում, խանութում, պատուհանների տակ, ու այլևս ոչ մեկ տարօրինակ հայացքով չէր նայում: Բիլն ու իր գզգզված մազերը...
Հա, մի օր էլ Բիլը մի ճնճղուկուհու տեսավ (էլի գզգզված մազերով), բայց դա ուրիշ պատմություն է, հետո կպատմեմ ;)))))

Tuesday, December 28, 2010

Իմ կատուների աշխարհը

Ուզում էի մի քիչ իմ կատուներից խոսայի...իմ կատուները էն կատուներից չեն, որ որտեղ տաք ա, էնտեղ են հավաքվում, ոչ էլ էն կատուներից են, որ գայթակղում են իրանց կատվային ճանապարհներով, հետո ինչ ուզում, անում են:
Իմ կատուները "Նոկտյուրնա" մուլտֆիլմի կատուներից են, դե, նրանք, որ գիշերը պահպանում էին մանկատանն երեխաներին, էն, որ շատ բարի են ու շատ փափուկ...
բաաա :))))))))))մռռռ....

Thursday, December 23, 2010

Տոպրակների նոր շարք




ըհըը, էս արդեն նորություն ա: Ցույց չէի տալիս, որովհետև պատվեր էր, ասեցի տամ պատվիրատուին, նոր գցեմ, տեսնեք :)))) ի դեպ, եթե ուզեք, բնականաբար ձեզ համար էլ կարող եմ պատրաստել ;)))