Saturday, August 6, 2011

Աննետ Նուար կամ Լուսնոտների 20/3

Ամպամած երկնքի ու բեղատան մասին
Մաս 5
Մայրիկն այնքան էր ուրախանում. Ժորժը սկսել էր ցերեկները քնել: Ախր երեխաներին ցերեկային քունը պետք է, իսկ Ժորժը երբեք ցերեկները չէր քնում: Դե դուք գիտեք ինչից է Ժորժը սկսել ցերեկները քնել, իսկ մայրիկը չգիտեր, դրա համար էլ ուրախանում էր:
Ժորժը շատ երկար մտածեց` բարձրանալ տանիք, թե ոչ: Որ Ռեբեկան բարձրացած լինի, նա կնեղվի ու հետ կիջնի: Բա գոնե թող բարձրանալուց առաջ ասեր, որ գոնե միասին բարձրանային: Էհ այս աղջիկները, շատ խոզն են, է~~: Բայց կարող է և չի բարձրացել: Այ դրա համար էլ պետք է բարձրանալ տանիք և ստուգել... ըհը~, տանիք բարձրանալու ևս մեկ առիթ:
-Աննե~տ, Աննե~տ,- կանչեց Ժորժը:
Ձայն չկար: Արդեն դուրս է եկել Աննետը?
-Աննետ? Որտեղ ես?
-Ինչ է պատահել?- քնկոտ ձայնով արձագանքեց Աննետը:
-Աննետ, որտեղ ես, դու դեռ չես արթնացել?- հարցնում էր Ժորժը` դեռևս չտեսնելով Աննետին:
-Ա~, Ժորժ, դու ես? Այսօր աստղ չենք մաքրելու, կարող ես գնալ,- կրկին քնկոտ ձայնով ասաց Աննետը:
-Ինչու?- Ժորժը վերջապես գտավ Աննետին` մահճակալի մեջ պառկած և վրան աստղեր ասեղնագործած վերմակով տաք ծածկված:
-Աննե~տ, քեզ ինչ է պատահել? դու հիվա~նդ ես,- անհանգստացավ Ժորժը:
-Դե, այնպես չէ, որ հիվանդ եմ, բայց ինձ փոքր-ինչ լավ չեմ զգում,- ասաց Աննետը` ավելի ամուր փաթաթվելով վերմակի մեջ:
-Համ էլ գիտես, երկինքն ամպամած է, միևնույն է մաքրես-չմաքրես, նույն բանն է,- հույս տվեց նրան Ժորժը:
Աննետը ծիծաղեց.
-Ամպերը ես եմ գցում գիշերները, երբ հիվանդ եմ լինում, որ մարդիկ դրանց տակից չտեսնեն կեղտոտ աստղերը:
-Ոնց?- զարմացավ Ժորժը,- ուրեմն որ գիշերները ամպամած է լինում, դա դու ես անում?
-Հա, բայց ոչ մեկին չասես, լավ?- խնդրեց Աննետը:
-Լավ չեմ ասի, լսիր բայց դու այսպես պառկած ես մնալու? քեզ շուտ առողջանալ է պետք:
-Դե կանցնի էլի, մի քանի որ էլ թող ամպամած լինի:
-Չէ, այդպես չի կարելի: Բա ինչ անեն այն մարդիկ, ովքեր գիշերները աստղերին են նայում,- ասաց Ժորժը:
-Թող մի քանի օր էլ չնայեն: Ու ինձ հանգիստ թող հա? Չես տեսնում ինձ լավ չեմ զգում,- արդեն նյարդայնանում էր Աննետը:
-Բայց ինչ էգոիստն ես, Աննետ: Ասա, ինչ անեմ, որ շուտ առողջանաս,- ասաց Ժորժը:
-Ինձ հանգիստ թող:
-Ասա ինչ անեմ, ասա ինչ անեմ, ասա ինչ անեմ: Այնքան եմ խոսալու, մինչև չասես: Ասա ինչ անեմ, ասա...
-Լա~վ, լավ, միայն սուս մնա,- Աննետն էլ չդիմացավ,- Տարօրինակների 911-րդ բյուրոյում գտիր Բեղատունը ու բեղավորներից ամենամեծին ասա, որ Աննետը հիվանդացել է:
-Բեղատուն չէ, Աննետ, Դեղատուն, "դ"-ով,- ուղղեց նրան Ժորժը,- "դեղ" բառից:
-Էտ ձեր ցերեկային կյանքում է դեղատուն, իսկ այստեղ Բեղատուն է, որովհետև այդ տանը բեղավորերն են ապրում,- բացատրեց Աննետը,- դե գնա, ում ես սպասում?


Սպիտակ քառակուսիներով քաղաք Ժորժն առաջին անգամ էր տեսնում: Տները սպիտակ, փողոցները սպիտակ, ծառերի տեղը ջերմաչափեր էին: Դե արի ու հասկացի, թե Բեղատունը սրանցից որ մեկն է: Այ եթե դեղատուն լիներ, ավելի հեշտ կլիներ, շուրջբոլորը դեղատներ են:
Այն ինչ սև կետ է հեռվում? Հը~ն? Սև խոտի դե~զ: Մե~ծ դեզ, կողքն էլ մկրատ: Ինչի համար է այս մկրատը? "Որ բեղերը կտրես", գրված էր մկրատի վրա: "Ում բեղերը? ես դեռ բեղեր չունեմ',- մտածեց Ժորժը`շոշափելով շուրթերի վերևի մասը... մեկ էլ տեսար:
"Բայց դիմացիդ տունը ունի", գրված էր մկրատի հակառակ կողմում: "Այս դեզը բեղեր են? այ քեզ բա~ն",- մտածեց Ժորժը:
Նա վերցրեց մկրատը ու սկսեց կտրել տան բեղերը: Մի քիչ էլ, ու տակից սկսեց տան դուռը երևալ: Նա բացեց դուռը ու ներս մտավ: Ներսից սովորական տուն էր` սեղան, աթոռներ, մե~ծ հայելի (երևի բեղերը կտրելու համար) ու տենց էլի լիքը նոռմալ իրեր: Միայն մարդիկ չէին երևում:
-Հե~յ, այստեղ մարդիկ կան?- կանչեց Ժորժը:
-Հը?- ասաց ձայնը ու դռան ետևից հանեց բեղավոր գլուխը:
Եվ այսպես հերթով բեղավոր գլուխները երևացին` 5 գլուխ` ցածրահասակից մինչև ամենաբարձրահասակը: Ամենաբարձրահասակի բեղերն այնքան երկար էին, որ ծածկել էին ամենացածրահասակի գլուխը:
-Կներեք, ձեզանից ամենամեծն ով է?- հարցրեց Ժորժը:
-Ես,- ասաց ամենացածրահսակը:
-Դուք? Բայց դուք մի քիչ...մմմ...մի քիչ...- Ժորժը չգիտեր ոնց ասեր, ար նա չվիրավորվեր:
-Հա, գիտեմ, մի քիչ մեծ ականջներ ունեմ, ժառանգական է,- ասաց բեղավորը:
Անկեղծ ասած, նրա , մազերն այնքան երկար էին, որ ականջները չէին էլ երևում:
-Բայց Ձեզ շատ է սազում,- արագ ասաց Ժորժը,- հա, լուրջ եմ ասում:
-Վայ, շնորհակալություն, կարմրեցի,- ասաց բեղավորը:
Ճիշտ է` մազերի տակից կարմրությունը չերևաց, բայց դա կարևոր չէր, նա պետք է Անետին օգներ:
-Աննետ?- հարցրեց բեղավորը,- որ Աննետը? իսկական, թե արհեստական?
-Ես մի Աննետ գիտեմ, ու նա կարծես իսկական է,- ասաց Ժորժը:
-Հաստատ համոզված ես? Արհեստականների բյուրոյում ճիշտ նույն Աննետից կա, բայց արհեստական:
Ժորժը սկսեց արդեն կասկածել:
-Իմ իմացած Աննետը Աստղերի մաքրության բյուրոյից է,- ասաց նա:
-Հմմ...ուրեմն իսկականն է, բա ինչ է եղել նրան,- հարցրեց բեղավորը:
-Նա հիվանդացել է, պառկած է և քունն է տանում: Ամպեր է հանել երկինք, որ աստղերը փակեն, որովհետև չի կարող մաքրել դրանք: Ու մարդիկ մնացել են առանց աստղ, հասկանում եք? Նա ասեց, որ Դուք կօգնեք:
- Հա~, նա ալարկոտությամ է վարակվել, սարսափելի վարակ է, պառկում ես և ոչինչ անելդ չի գալիս,- բացատրեց բեղավորը:
-Հա, այդպես է որ կա, պառկած տեղից վեր չի կենում,- հաստատեց Ժորժը:
-Լավ, ես քեզ մի թուղթ կտամ, կփոխանցես նրան: Միայն դա նան կբուժի,- ասաց բեղավորը:
Նա գնաց կողքի սենյակ, որտեղ բազմաթիվ դարակներ կային: Ժորժը կարդում էր դարակների մակագրությունները` "Վախ", "Հոգնածություն", "Շատակերություն", "Քչակերություն", "Ալարկոտություն"... հենց այդ վերջին դարակից էլ բեղավորը մի թուղթ հանեց, ծալեց, դրեց ծրարի մեջ և տվեց Ժորժին:
-Շնորհակալություն, պարոն ամենամեծ բեղավոր:
-Խնդրեմ, արի քեզ ճանապարհեմ,- ասաց բեղավորը ր Ժորժին ճանապարհեց մինչև դուռ:
Ժորժի կտրած բեղերն արդեն աճել էին, ու բեղավորը վարագույրի նման բացեց տան բեղերը և "մնաս բարով" ասաց Ժորժին:

-Աննետ? Էլի քնեցիր? Վեր կաց, այ ալարկոտ,- արթնացրեց Ժորժն Աննետին:
Աննետը մի կերպ բացեց աչքերը.
-Ալարկոտը դու ես, ես ուղղակի վատառողջ եմ:
-Լավ, վերցրու, բեղավորը տվեց,- ասաց Ժորժը և մեկնեց ծրարը:
Աննետը վերցրեց ծրարը, հանեց մեջի թուղթը, կարդաց և ասաց.
-Հա, իրոք որ,- ու վեր կացավ տեղից, կարծես ոչինչ չի պատահել:
Ժորժը զարմացել էր: Տեսնես ինչ է գրված այդ թղթի վրա, որ Աննետին առողջացրեց?
-Ժորժ? Կօգնես ինձ արագ-արագ աստղերը մաքրենք? Ճիշտէ , բոլորն այսօր չենք հասցնի, բայց գոնե կեսը,- խնդրեց Աննետը Ժորժին:
-Հա, իհարկե,- ասաց Ժորժը:
Նա երջանիկ էր, որ Աննետն իրեն խնդրում է օգնել: Բայց աստղամքարությունից առաջ Ժորժը վերցրեց բեղատնից բերված թուղթը ու կարդաց: Իսկ այնտեղ գրված էր. "Դու էլ հո ալարկոտ չես, վեր կաց ու գործ արա":
Միայն այդքանը? Եվ սա կարդալով` Աննետն առողջացավ? Այ քեզ բա~ն...
-Ժորժ? Ուր կորար? -դրսից լսվեց Աննետի ձայնը:
-Եկա, եկա~~...

Thursday, July 28, 2011

Միմեր նամբըր թու

էս էլ միմերի շարքի հաջորդ մոմակալը :))) էլ բան չունեմ ասելու, էն հետևի արտացոլանքը իսկական ա, պատին նկարած չի...էտքանը :)))
Գինը` 3000 դրամ :)

Sunday, July 24, 2011

Միմեր նամբըր ուան

Ու միմերի շարքից...
Եթե հիշում եք, մի նկար ունեի` "Միմեր", այ նույն միմային կերպարներով վիտրաժիկներ: Միմերի սիլուետները շատ կայֆ արտացոլվում են պատին, էն օրը մտածեցի, որ բեմանկարչության մեջ կարելի ա օգտագործել, հըն? :)
Տրամագիծը` մոտ 7-8 սմ, գինն էլ ` 3000 դրամ...
Տենց :)

Friday, July 22, 2011

Գորգ թե մոմակալ?

Էս մեկն էլ հայկակակն գորգի նաշխերով, ճիշտ ա գույներով ավելի շատ աֆրիկական գորգ ա դարձել :))))) բայց նենց ա արտացոլվում մոտակա պատի վրա, ոնց որ պատին գորգ լինի կախած :)
Տրամագիծը` էլի մոտ 10 սմ, գինն էլ ` 4000 դրամ :)

Ձկներ ու լույս

Վերջապես :))) իհարկե, այն մարդիկ, որ ցուցահանդեսիս էկել էին, արդեն տեսել են այս աշխատանքը, բայց էն ժամանակ վաճառքի չէի դրել: Մոմակալի վրա ձուկ ա պատկերված (վիտրաժային ներկերով), որի նախատիպը վերցրել եմ հայ մանրանկարիչներից:
Մոմակալի տրամագիծը մոտ 10 սմ է:
Գինը` 4000 դրամ:

Wednesday, July 20, 2011

Աննետ Նուար կամ Լուսնոտների 20/3


Մաս 4
Տարօրինակների և ծառաձկների մասին

Полностью выровнять-Դե ասում էմ չէ, էլի,- արդեն նյարդայնանում էր Ժորժը:-Խնդրում եմ, Ժորժ, խնդրու~մ եմ,- արդեն լացակումած խնդրում էր Ռեբեկան:-Լսիր, ինչ ես ուզում ինձնից, թող գնամ տուն, ես լիքը դաս ունեմ անելու` վաղը ստուգողական աշխատանք ունենք,- ասաց Ժորժը:-Չես գալիս, ես մենակս կգնամ տանիք: Ինձ թվում է ես ու Աննետն ընկերացանք,- որոշեց Ռեբեկան:-Ընկերացաք?- քմծիծաղ տվեց Ժորժը: Անկեղծ ասած, նա մի քիչ խանդեց:-Այո, ընկերացանք... ու... ու... ու կարող ես չգալ, ես մենակս էլ կգնամ:Այ քեզ Ռեբեկա: Կրակն ընկանք ծանոթացրեցինք Աննետի հետ: Ժորժ? Միթե դու թույլ կտաս, որ Աննետին ու գիշերը գողանան քեզանից?Էհ, ևս մեկ անքուն գիշեր...Ժորժը կես ժամ շուտ էր բարձրացել տանիք և նստել էր դեռևս քնած Աննետի կողքին। չէ որ նա լավ ընկեր էր: Իսկ Ռեբեկան ուշ եկավ:-Ժորժ? Արթնացիր, եկել ես, որ քնես? Բարձրացի ձեր տանը քնիր,- ասաց Աննետը:-Հը? Ինչ? - վեր թռավ քնից Ժորժը,- հա~, ծառաձուկը...է~, ինչ էի ասում... Ռեբեկան եկել է?-Ինչ Ռեբեկա? Ես Ռեբեկա-մեբեկա չգիտեմ... աստղերն ինձ են սպասում,- ասաց Աննետը:-Ժո~րժ,- սա Ռեբեկայի շնչակտուր ձայնն էր:-Ահա և Ռեբեկան, բայց առանց Մեբեկայի: Անկեղծ ասած այդ վերջինին չեմ ճանաչում,- լուրջ դեմքով ասաց Ժորժը:-Ա~, երեկվա երկձեռանի աղջիկն է? Ռեբեկա, գիտես ասացվածքը` "Քանի ձեռք ունես, այդքան շուտ աստղերը կմաքրես կվերջացնես": Ճիշտ է, դու միայն երկու ձեռք ունես, բայց կմիացնենք Ժորժին ու կդառնաք չորսձեռանի: Լավ, վերցրեք սպունգներրը, անցանք գործի,- Աննետը տարերքի մեջ էր:-Իսկ դու հետո կծանոթացնես ծառաձկան հետ?-հարցրեց Ռեբեկան:-Հը? Ծառաձուն? Դուք որտեղից գիտեք նրա մասին,- կասկածանքով հարցրեց Աննետը:Ռեբեկան ու Ժորժը հիշեցրեցին, որ նա ինքն է պատմել նրա մասին և անգամ խոսք է տվել ծանոթացնել:-Լավ, լա~վ, կծանոթացնեմ, միայն արագ, այսօր Լուսինը շուտ է գնալու, գործեր ունի,- ասաց Աննետը:Դե, արդեն սովորականի նման արագ-արագ մաքրեցին աստղերը:-Հեյ, լավ մաքրիր, այդպես գործ չեն անում,- նախատեց Աննետը Ռեբեկային:Վերջինս այնքան էր ուզում շուտ տեսնել այդ պարոն Ծառաձկանը, որ կիսատ-պռատ էր մաքրում, միայն թե արագ ավարտի:Հաց ու ջե~մ... չէ, սա պետք է դանդազ ուտել ու որքան հնարավոր է հաճույք ստանալ դրանից: Վերջ, դե գնացինք Տարօրինակների առաջին բյուրո:-Ինչի երկրորդն էլ կա?- հարցրեց Ռեբեկան:-Տարօրինակների բյուրոներ շատ կան, 1000-ն անցնում են ... մմմ ... կարծես 1315 հատ: Ու բոլորը տարբեր են: Սա ձեր պատկերացրած տարօրինակները չեն:Այսինքն... Այդքան հարց տալու փոխարեն, ավելի լավ է Աննետի բառարանի մեջ նայել: Ժորժը անմիջապես վերցրեց բառարանը և լուրջ դեմքով սկսեց փնտրել "Ս" տառը, դե "Ս"-ից հետո միշտ "Տ"-ն է գալիս: "Տարբեր", "Տարեմուտ", "Տարօրինակ", ահա."Տարօրինակ բառը կազմված է "տար"` տարբեր և "օրինակ" բառերից, այսինքն` տարբեր օրինակներ, իսկ դա նշանակում է, որ տաօրինակները տարբեր են և շատ, անցնում են անգամ 1000-ը " :-Բայց ինչի օրինակներ են?- հարցրեց Ժորժը:-Ժորժ, դու երբեք ոչինչ չես հասկանում: Ինչ կլինի` հերցեր մի տուր ու ուղղակի արի,- նյարդայնացավ Աննետը:-Հա էլի,- ավելացրեց Ռեբեկան:

-Պարոն Ծառաձու~կ,- շշուկով կանչեց Աննետը,- պարոն Ծառաձու~կ:-Հը? Ով? Այստեղ չէ,- լսվեց ինչ-որ ծերունու ձայն:-Պարոն Ծառաձուկ, այդ ես եմ` Աննետը:-Ա~, աղջիկս, այդ դու ես? Ես էլ մտածեցի` երկրորդ բյուրոյի տեղակալն է: Ախր շատ տաօրինակն է, չեմ դիմանում: Ինչպես ես?-Լավ եմ, պարոն Ծառաձուկ, ձեզ մոտ հյուրեր եմ բերել:-Ինչ հյուրեր? Ովքեր եք դուք? Մարդիկ? Հա, մեր բյուրոներից մեկում էլ մարդիկ կան, բայց սևամորթ են, որ գիշերը հանկարծ չերևան: Հապա... չէ, դուք մի տեսակ սպիտակ եք:Պարոն Ծառաձուկը մի քիչ ծեր էր և շատ դժվար էր մարդկանց գույները տարբերում, բայց այս անգամ հեշտ ստացվեց. երևի առավոտյան ծիածանի հյութ էր խմել:-Իսկ դուք կենդանիների որ ցեղատեսակին եք պատկանում, պարոն Ծառաձուկ?- խելացի դեմքվ հարցրեց Ժորժը:-Ես? Ծառաձկների: Մենք ծառերի մեջ ենք ապրում, և որպեսզի անտեսանելի լինենք մյուս տարօրինակների համար, մեր մաշկն էլ ծառի կեղևի նման է, որ չտարբերվենք ծառերից:-Բա ոնց եք ջրից դուրս ապրում?-հարցրեց Ռեբեկան:-Դե, դրա համար էլ Տարօրինակների առաջին բյուրոն ենք. հերիք չի միաժամանակ ծառ ենք և ձուկ, մի հատ էլ ջրից դուրս ենք ապրում:Բայց հիմա շատ քիչ ենք մնացել` 5 հոգի: Եկեք մնացածի հետ էլ ծանոթանանք:Նրանք անցան երկար միջանցքով և կլոր դռնով դուրս եկան ծառաձկների անտառ: Իրականում դա մի փոքրիկ անտառ էր, որտեղ շա~տ հաստ բնով և սաղարթախիտ ծառեր էին աճում, և բնականաբար, երկնքից էին աճում, դե գիշերն ամեն ինչ թարս է, հիշում եք: Նրանք այդ ծառերին բաբոաբ էին ասում: Միայն երբ մեծացավ, Ժորժը նոր հասկացավ, որ դա նույն բաոբան է, երբ հետևից առաջ ես կարդում: Բաբոաբների վրա մեծ փչակներ կային, որոնց մեջ էլ ծառաձկներն էին ապրում: Անտառում 13 բաբոաբ կար, բայց ծառաձկները 5-ն էին: 2 ծառաձուկ միասին էին ապրում, իսկ մնացծ 3-ը առանձին-առանձին: "Այսինքն` ընդամենը 4 հատ ծառ է զբաղված", միանգամից մտքում հաշվեց Ժորժը:-Պարոն Ծառաձուկ, բա մնացած 9 ծառերն ինչի համար են?- հարցրեց նա բարձրաձայն:-Որ մնացած տաօրինակները կարծեն, թե մենք շատ ենք, վախենան մեզանից ու չվնասեն,- պատասխանեց պարոն Ծառաձուկը:-Ինչի ձեզ վնասում են?-Ցավոք, այո: 276-րդ բյուրոյի տարօրինակները շատ չար են, և իրենց գործը կայանում է նրանում, որ վատ բաներ անեն ու վնասեն: Մենք սկզբում 20 հոգի էինք, հետո նրանց պատճառով մնացինք 5-ը,- ասաց պարոն Ծառաձուկը:Ժորժը տխրեց: Պետք է մի բան անել, թե չէ ծառաձկները կվերանան: Ռեբեկան արդեն ծանոթացել էր մեկ այլ ծառաձկան` Նիլի հետ, և նրա հետ ինչ-որ ծառաձկային խաղեր էր խաղում: Է~, դուք էլ խաղալու ժամանակ եք գտել:-Գիտեք ինչ? Ես կստեղծեմ "Ծառաձկների պահպանության կենտրոն" և թույլ չեմ տա, որ ձեզ վերացնեն,- որոշեց Ժորժը:-Է~հ, որդիս, վախենամ, որ դա չօգնի:-Կօգնի, դե կտեսնեք,-ասաց Ժորժը:Աննետը կրկին քմծիծաղով նայում էր Ժորժին: Մի մարդ, որ բան չի հասկանում, ինչ կարող է անել?Վա~յ, արդեն առավոտյան 5-ն է, շուտով կլուսանա, պետք է գնալ քնելու:-Ժո~րժ, Ռեբեկա~, գնացինք, ես պետք է քնեմ, թե չէ վաղը երկնքում աստղեր չեն երևա: Արագ, արագ,- շտապացրեց Աննետը:-Դե, պարոն Ծառաձուկ, շատ հաճելի էր, ես կզբաղվեմ կենտրոնի հարցերով,- լուրջ դեմքով ասաց Ժորժը: Է~հ, Ժորժ, Ժարժ, դու անուղղելի ես:-Ռեբեկա~, գնացինք:-Լսիր, Ժորժ, կհիշացնես` վաղը հետս գնդակ վերցնեմ,- ասաց Ռեբեկան:-Ինչի համար?-Դե, Նիլին խոսք եմ տվել մեր խաղերից սովորեցնեմ:-Ռեբեկա, մենք վաղը այստեղ չենք գալու, ու ոչ մի գնդակ էլ չես վերցնի,- ջղայնացավ Ժորժը:-Լավ, ես մենակս կգամ,- հանգիստ պատասխանեց Ռեբեկան:Ժորժը բան չասեց: Թեքվեց ու գնաց, երևի նեղացավ: Անգամ Աննետին բարի գիշեր չասեց:Չնայած` Աննետն արդեն մուշ-մուշ քնել էր...

Sunday, July 10, 2011

Աննետ Նուար կամ Լուսնոտների 20/3

Մաս 3
Խելացի բժիշկների, Ռեբեկայի ու Աննետի ծանոթության մասին

Ծլը~նգ, ծլը~նգ: Զարթուցիչ, ով է քեզ հորինել? Չէ, չեմ ուզում լսեմ ու չեմ լսի: Այդպես Ժորժը կյանքում առաջին անգամ դասի չգնաց և , ամենակարևորը, բաց թողեց պատմության դասը: Մայրիկն արդեն անհանգստանում է. Ժորժը վերջերս շատ դժվարությամբ էր արթնանում և ամբողջ օրը քնկոտ էր: Դե արի ու մայրիկին բացատրի, թե որտեղ է լինում Ժորժը գիշերները և ինչու է ամբողջ օրը քնկոտ:"Չէ, պետք է բժշկի գնալ". վճռեց մայրիկը: Ժորժն, իհարկե, չհակաճառեց. դե բժիշկները խելացի մարդիկ են և մի լավ բան կասեն: Խելացի են, թե ոչ, բայց Ժորժի էլ մատերը ծակեցին, ինչ ասես չքսեցին, մաքրեցին, փայտիկներ խցկեցին բերանը: Ու այդքան բանից հետո լիովին առողջ գտան նրան: Միայն ակնաբույժն ասաց. "Տարեք այս երեխային, թող մի քիչ քնի", այն բանից հետո, երբ Ժորժը աղյուսակի առաջին երկու տառից հետո սկսեց խռմփացնել:
Ցերեկաին երեքժամյա քնից հետո միշտ ուզում ես գոռալով երգել: Սակայ Ժորժը չհամարձակվեց դա անել: Երբ փոքր էր, մի անգամ փորձեց երգել հյուրերի առաջ: Նրա մայրիկը կարծում էր, որ նա տաղանդավոր է և կարող է լավ երգել: Սակայն այդ օրվանից հետո մայրիկը որոշեց, որ ավելի լավ է Ժորժը խելացի լինի, քան տաղանդավոր: Դրա համար է նա այդքան խելացի հիմա: Բա եթե չերգի, ինչ անի?
Մի բանով պետք է զբաղվել, չէ? Ահա, հասկացավ, կարող է Ռեբեկայի հետ իջնել բակ խաղալու: Ռեբեկան Ժորժի դասարանցին էր, Հարիի կողքն էր նստում` երրորդ շարքի առաջին նստարանին: Գնդակ խաղացին, վազեցին, ծառերից տերևներ պոկեցին ու ցեխից աղցան պատրաստեցին: Հմմ... բա հիմա ինչ անեն: Հա, հասկացա, կարելի է նստարանի տակ մտնել ու սպասել այլմոլորակայիններին: Է~, Ռեբեկա, ինչ վախկոտ ես, կատակ էի անում: Լավ, բա ինչ անենք?

Հա, կարելի է մայրամուտին նայել. այսինքն` թե ինչպես են Արևի շողերը լքում դիմացի 16-հարկանի շենքի պատերը: Լուսնոտների փողոցում դա մայրամուտին հետևելու միակ ձևն է: Չնայած մի ձև էլ կա` բարձրանալ տանիք և այնտեղից հետևել: Կրկին տանիք? Օ~, ոչ, Ժորժն այլևս չի դիմանա: Խնդրում եմ, Ժորժ, խնդրու~մ եմ: Դե Ժորժն, իհարկե չմերժեց Ռեբեկային. նա խելացի լինելուց բացի, նաև ջենտլմեն էր:
Երբ հասան տանիք, Արևն արդեն մայր էր մտել: Միայն վերջին շողն էր մնացել, այն էլ գիտեր, որ Ժորժն ու Ռեբեկան են բարձրանում, դրա համար էր մնացել: Մի քիչ էլ ու Արևն այլևս երկրագնդի հակառակ կողմում է: Դա էլ Ժորժն աշխարհագրության ժամին էր սովորել, մինչ այդ նա մտածում էր, որ Արևն անցնում է դիմացի 14-հարկանիի հետևը, դրա համար միշտ կռվում էր այդ շենքի տղաների հետ, որ վերադարձնեն Արևը: Կամաց-կամաց մթնում է: Շուտով աստղերև դուրս կգան ու Աննետը կարթնանա: Պետք է իջնել տանիքից: Ռեբեկա~, ինչ աստղերին նայել, իջնել է պետք ախր: Ժորժը քնել է ուզում: Ու իհարկե կրկին չմերժեց Ռեբեկային. էհ, ջենտլմեն լինելն էլ մի բան չի: Ռեբեկան անհամբեր նայում էր վերև, թե երբ են աստղերն երևալու: Դե արի ու բացատրի, որ գիշերն ամեն ինչ թարս է, ու աստղերը ներքևում են: Ահա և առաջին աստղը, երկրորդը...ու~խ...
-Ահ, դու հերիք չէիր, հիմա էլ ընկերուհուդ ես բերել,- փնթփնթաց Աննետը,- չնայած, ինչքան շատ ձեռք, այդքան շատ աստղ կմաքրենք: Հապա մի տեսնեմ քանի ձեռք ունես: Ընդամենը երկուսը...լավ, դա էլ է հերիք:

Ռեբեկան քարացել էր: Բա հո ամեն օր չես տեսնի մազերը վեր ցցված աղջիկ: Ժորժը փորձեց բացատրել, թե ինչը ինչումն է: Աննետն էլ կողքից քմծիծաղով նայում էր. Ժորժը շատ է հասկանում, մի հատ էլ ընկերուհուն է բացատրում: Սակայն Ռեբեկան ոչինչ չէր հասկանում: Մմմմ, հայելի, այդպես հաստատ կհասկանա: Ժորժը Ռեբեկային տարավ մոտակա պատուհանի մոտ, որ նա տեսնի իր վեր ձգված մազերը:

-Ա~հ, իմ գեղեցիկ մազերը, իմ հրաշալի, հարդարված ու գեղեցիկ մազերը,- սարսափած բացականչեց Ռեբեկան:
Ժորժն արդեն ուզում էր ասել, որ վեր ձգված մազերը Ռեբեկային շատ են սազում, բայց վերջինիս վախեցած հայացքից մի տեսակ փոշմանեց: Ժորժը կողքից անընդհատ բացատրում էր, թե ինչը ինչոց է, որ գիշերն ամեն ինչ թարս է, Աննետն էլ Աստղերի մաքրության բյուրոից է: Մի րոպե: Իսկապես? Աննետը Աստղերի մաքրության բյուրոից է? -Ուրեմն ես կարող եմ հենց այնպես աստղի ձեռք տալ?- հիացած բացականչեց Ռեբեկան: -Ես կասեմ ավելին, դու կարող ես վերցնել սպունգը և մաքրել դրանք,- ասաց Աննետը: Ռեբեկան նայեց Ժորժին, նա գլխով արեց:Եվ երկուսով մի-մի հատ սպունք վերցրեցին ու գնացին աստղ մաքրելու: Բնականաբար, նրանք շուտ ավարտեցին աշխատանքը, դե արդեն շատով էին աշխատում ու արագ էր ստացվում: Իսկ ինչ են անում բոլոր նորմալ մարդիկ աստղ մաքրելուց հետո? Իհարկե, հաց ու ջեմ են ուտում: Մմմմմ, հաց ու ջեմ, դրանից էլ համեղ բա~ն: Բնականաբար, Ռեբեկան շիրայոտեց ձեռքերը. նա չգիտեր, որ ջեմը տակից է քսված:
-Ռեբեկա... գնանք քնելու?- հորանջելով հարցրեց Ժորժը:
-Արդեն?- զարմացավ Աննետը,- իսկ ես այսօր ուզում էի ծանոթացնել Տարօրինակների առաջին բյուրոյի նախագահ պարոն Ծառաձկան հետ: Չնայած դժվար թե ձեզ ծառաձկները հետաքրքրեն, այնպես որ կարող եք գնալ:
-Հը~~~ն? Պարոն Ծառաձուկ?- հետաքրքրվեց Ռեբեկան:
-Խնդրում եմ, ծառաձկների մասին վաղը,- ասաց ժորժը,- Ռեբեկա, արի գնանք քնելու, վաղը նորից կգանք, լավ?
Ահ, փափուկ բարձ ու տաք վերմակ, կարոտել էի ձեզ...

Saturday, June 11, 2011

Տիկնիկակայֆ նամբըր թու :))))




Հաճույքն ու մեղքի զգացումը միացրեցինք ու դուրս էկավ ինքը :)))) հաճույքը բնական ա , հասկանալի ա, թե ինչից ա, ով հաճույք չէր ստանա :DDDD Իսկ մեղքի զգացումը նրանից ա, որ սա իրականում մի պատվեր ա, որն արվել ա երևի 3 ամիս առաջ: Չգիտեմ, հիմա Հասմիկը դեռ ուզում ա էս տիկնիկը , թե չէ, բայց անգամ եթե չուզի, ես իրան էնքան սիրեցի, որ դաժե հետը կամուսնանամ...չնայած, որ ինքը աղջիկ ա ;)))))))

Wednesday, June 8, 2011

Միմամանիա

Ներկայացնեմ ևս մի նկար` "Միմեր": Ես միմեր շատ եմ սիրում, Ենգիբարյանամանիայից պիտի որ աարդեն գուշակած լինեիք :DDDD ու ինքը մենակ չի, իրա հետ կան 4 հատ մոմակալ` կրկին նույն կերպարներով` միմերով, դրանք էլ հետո կգցեմ: Շնորհակալություն ուշադրության համար ;))))

Friday, June 3, 2011

Հիփփի~...փի-փի-փի~~~....

Ասածս էն ա, որ չգիտեմ Մորիսոնից սենց կտցրեց, թե ոնց, բայց հիփփիական կայֆերս արթնացան, ու շատ շուտով մի հատ պայուսակների ու աքսեսուարների նոր հավաքածու կծնվի` հիփփիական կայֆերով:
Սիրենք իրար ;)))))

Thursday, May 26, 2011

Արևների տիրակալը :))

Ըհը, ցուցահանդեսս պրծավ, իսկ էտ նշանակում ա, որ ես ձեզանից էլ գաղտնիքներ չունեմ ու հիմա հերթով բացահայտված գաղտնիքներս կգցեմ բլոգ` ի լուր աշխարհի :)))))
Ուրեմն էս նկարի անունը "Արևների տիրակալ" ա, ինչի? որովհետև ինքը բռնել ա իրա ձեռքում աշխարհի բոլոր արևները: Ու տենց լամպԸչկայոտ նկար ա էլի :))))

Thursday, May 19, 2011

լինել, թե չլինել...էտ խնդիր չի

Նստած մտածում էի` մարդիկ էտքան մտածում են իրանց կյանքի ու առողջության մասին, ինչի համար???? Չխմած կյանք ա...հա, զարմացաք չէ? օպտիմիստ Մանանը սենց բան ա ասում: Բայց ռեալ նայեք, ինչի համար ենք մենք ապրում? ամեն օր արթնանում ենք, ինչ-որ բաներ անում ու քնում, որ մյուս օրը նորից արթնանաք, իսկ եթե մեկը չի արթնանում, սգում ենք...հա , հետո ինչ, ինքն էլ բոլորիս նման ինչ-որ բաներ չի անի ու հետո քնի, որ էլի արթնանա...
Ու ամենահետաքրքիրն էն ա , որ ես լրիվ ուրիշ բանի մասին էի ուզում գրեի: Ուզում էի ասեի, որ ես ոչ մեկից չեմ սիրում կախված լինել, դրա համար ես բոլորի հետ եմ, բայց մենակ եմ, ու ոչ մի ԲԱՆ-ից էլ չեմ սիրում կախված լինել, դրա համար, ես մի տեղ չեմ, ես ամենուրեք եմ: Իրերն ու մարդիկ անկապ երևակայության արդյունք են: Ես էս աշխարհից չեմ, ես կյանքից դուրս եմ...այ սենց մի ոտս եմ դուրս հանել, հետո մյուսը: Հա, ու ես շուտ եմ մեռնելու, սրտի կաթվածից, որովհետև շատ ծանրաբեռնված ու անառողջ կյանք եմ ունենալու (ունեմ):
Մեկ-մեկ մտածում եմ, որ ուզում եմ "նոռմալ" կյանք ունենամ: Բոլորի նման ավարտեմ, աշխատեմ, ընկեր ունենամ, ամուսնանամ ու էրեխա ունենամ: Ու նեռվայնանում եմ, որ անընդհատ "նոռմալության" կանոններից շեղվում եմ: Բայց հետո մասնագիտությունս իրանն ասում ա ու մտածում եմ, որ ես եմ ինձ ստեղծում այնպիսին, ինչպիսին կամ, ուրեմն ես ուզում եմ շեղվել էտ նոռմալությունից: Ես չեմ ուզում ավարտեմ, ես ուզում եմ հազար ու մի բան սովորեմ, հետո էտ սաղ խառնեմ իրար, մոտս չստացվի, հետո ստացվի, հետո ուզենամ մեռնեմ, բայց չմեռնեմ, որովհետև մի բան ինձ հետ կպահի (տեսնես ինչը): Չեմ ուզում ընկեր ունենամ, որ անկապ սիրահարվեմ ու նեռվայնանամ, հետո ուրախանամ, որ ինձ էլ են սիրում, հետո պարզվի չեն սիրում, հետո...բրազիլական սերիալ:
Անկեղծ ասեմ??? չէի ուզում էսքան կիսվեի, բայց երևի պետք էր:
Ուզում եմ մի 5 օր վրա-վրա խմեմ...չէ, հարբեմ: Մի տեսակ հասկացա Հախվերդյանին, որ իրա սեփական երգին ասեց "էս աննասունի ձենը կտրեք": Լավ ասեց:
Գնացի, լավ, գնամ պարապեմ իմ մնացած 60 հարցը, թե խի եմ պարապում...

Monday, May 16, 2011

Դեղին գույնով Մանանա




Էսօր շատ պատահական մտածեցի, որ որտեղ ասես ցուցահանդեսիս մասին չեն խոսացել, բացի իմ բլոգից :))))) համ էլ արդեն մի ամիս ա հարգելի պատճառներով չեմ թարմացրել բլոգս, խոսք եմ տալիս ուղղվել :))
հա, ինչ էի ասում...ուրեմն մայիսի 14-ին իմ անհատական ցուցահանդսն էր` 11 հատ գրաֆիկա, 8 հատ էլ վիտրաժ:
Շա~տ ուրախ էի, չնայած էնքան խառն էի, որ չէի հասկանում երբերմն, որ հիմա իմ ցուցահանդեսն ա, մարդիկ էլ էկել են իմ նկարները նայելու, հավատս չէր գալիս` ես արդեն ցուցահանդես ունեմ: Մի տարի առաջ ով կմտածեր նման բանի մասին, իսկ հիմա սա այլևս իրականութուն ա: Մտա նկարի աշխարհ ու ասեցի "բարև" :))) չգիտեմ ու դուր եկավ իմ բարևը, ում` ոչ, ամեն դեպքում, ես ինձ լավ եմ զգում, ու հուսով եմ դուք էլ` երբ նայում եք իմ նկարներին:))) Հա~, մեկ էլ, կյանքումս էսքան ծաղիկ չէի ստացել, ու~խ :DDDD

Monday, April 18, 2011

Աննետ Նուար կամ Լուսնոտների 20/3

Մաս 2
Հասկանալու ու մեծ ակնոցների մասին:

Հաջորդ առավոտյան Ժորժը շատ դժվար արթնացավ. չէ որ գիշերը չէր քնել: Այդպես քնաթաթախ էլ գնաց դպրոց: Ողջ օրը նա շատ անհանգիստ էր: Նրան տանջում էր այն հարցը, թե ինչ պիտի հասկանա: Անգամ ցերեկը չճաշեց, այդքան շատ էր նրան տանջում այդ հարցը: Բայց տնայիններն արեց, դա պարտադիր էր, և տետրերի բոլոր չգրված տեղերում թարս տանիքներն ու Աննետին էր նկարել:
Կրկին գիշեր: Ժամը 10 է, քնել է պետք: Ախր ինչ է պետք հասկանալ, քունն էլ տանում է, ու~ֆ: "Չէ, չեմ քնելու, ես միշտ ամեն ինչ հասկանում եմ, ու սա էլ կհասկանամ" ,-մտածեց Ժորժը: Դե հիշում եք, որ նա խելոք Ժորժ էր:
Մմմ, տանի~ք, թարս շուռ տված տանի~ք: 12-անց է, Աննետն արդեն արթուն պետք է լինի: Ժորժը փնտրեց նրան տանիքում, սակայն նա այնտեղ չէր: "Երևի արդեն դուրս է գնացել",- մտածեց Ժորժն ու դուրս եկավ տանիքի անցքից:
-Ախ,- բացականչեց Ժորժը, քիչ էր մնում սայթաքեր ու ընկներ վերև,- Աննե~տ, Աննե~տ, որտեղ ես?
-Ա~, նորից դու,- կրկին ինչ-որ բանով զբաղված ասաց Աննետը,- վերցրու սպունգն ու օգնիր ինձ մաքրել:
-Բայց ես չեմ ուզում մաքրել,- ասաց ժորժը:
-Ուրեմն գնա քնիր:
- Չեմ ուզում քնել:
-Դե ուրեմն մաքրիր:
-Չե~մ ուզում մաքրել:
-Ուրեմն...էէ~~, ինչ ես ուզում?- նյարդայնացավ Աննետը:
-Ուզում եմ հասկանալ:
-Ինչը?
-Չգիտեմ:
-Ես էլ չգիտեմ, այնպես որ կամ օգնիր ինձ մաքրել, կամ էլ գնա քնիր:
-Ախր չեմ ուզում քնել, ոչ էլ մաքրել եմ ուզում, չես հասկանում?
-Նոր կարծես թե դու չէիր հասկանում,- հիշեցրեց Աննետը:
-Է~~,- Ժորժը նեղվեց ու նստեց Աննետի աստիճանների վրա:
-Լավ, լսիր, շատ մի նեղվիր, կարող ես գնալ Հասկացողների բյուրո, կարծում եմ` քեզ այնտեղ կօգնեն,- ասաց Աննետը:
-Հը? Հասկացողների բյուրո? Դու այդ բյուրոից ես? - հարցրեց Ժորժը:
-Չէ, ես Աստղերի մաքրության բյուրոից եմ: Վերցրու հասցեն ու ինձ հանգիստ թող հա?
Ժորժը վերցրեց Աննետի տված թուղթը: Վայ, այս ինչերեն է, բան չի հասկանում: Ա~, հասկացա, ախր ամեն ինչ թարս է, հայելի է պետք...մմմ, կամ էլ շենքի արտացոլող պատուհան:

Հասկացողների 13/518 , բն. ըստ ցանկության

Ըստ ցանկության բնակարան? Դա որն է? "Էլի բան չհասկացա",- կրկին նեղվեց Ժորժը: Բայց որոշեց գնալ, ինչ-որ բան նրան հուշում էր, որ պետք է ուղիղ գնալ: Գնաց-գնաց ու հասավ ինչ-որ տեղ: "Մմմ, ճիշտ եմ եկել?" - մտածեց Ժորժը: "Ճիշտ ես եկել", գրված էր պատի վրա, իսկ դրա տակը գրված էր` "Ինչ ես զարմացած կանգնել? Ասում եմ, ճիտ ես եկել, դուռը բաց ու ներս արի": "Ինչ գիտի այս պատը` ես ուր էի ուզում հասնել" ,- մտածեց Ժորժը: Այս ինչ էլ մութ է ներսը:
-Հե~յ, էստեղ մարդ կա?
-Մարդ? Կա,- պատասխանեց ինչ-որ ձայն:
-Բա ուր է?
-Սեղանի տակ:
-Սեղանի տակ? ,- զարմացավ Ժորժը,- ինչ եք անում սեղանի տակ?
-Հասկանում եմ,- ասաց ձայնը:
-Ինչ եք հասկանում:
-Դե որ հասկանայի, չէի մտնի սեղանի տակ,- բացատրեց ձայնը:
-Ինչ, հիմա որ ես էլ մտնեմ սեղանի տակ, կհասկանամ? ,- կասկածանքով հարցրեց Ժորժը:
-Հապա փորձիր:
Ժորժը մութ սենյակում մի կերպ շոշափեց սեղանը և մտավ դրա տակ: Ձայնը մի լուցկի վառեց: Եվ Ժորժը տեսավ, որ դա գիտնականի սպիտակ խալաթով, մեծ ու քաչալ գլխով ու մե~~ծ ակնոցներով մարդ է:
-Բայց ես դեռ բան չեմ հասկանում,- դժգոհեց Ժորժը:
-Իսկ ես հասկանում եմ,- ասաց ակնոցավորը:
-Ինչ եք հասկանում?
-Այն, որ ոչինչ էլ չեմ հասկանում,- ասաց ակնոցավորն ու դուրս եկավ սեղանի տակից:
-Այդ ուր? ,- բացականչեց Ժորժը,- չէ որ մենք փորձում էինք հասկանալ:
-Սեղանի տակ? ,- զարմացավ մարդը,- սեղանի տակ ուզում էիր բան հասկանալ? Այդպես չես կարող, սեղանները վնասակար են հասկանալու համար:
-Է~~~, ես եկել եմ այստեղ, որ հասկանամ, իսկ դուք... Լսեք, ինչ մեծ ակնոցներ ունեք բայց, դա մոտիկը տեսնելու համար է, թե հեռուն? ,- այս հարցը մայրիկից էր սովորել:
- Ոչ մեկը, ոչ էլ մյուսը, սա մանրուքները հասկանալու համար է:
-Ակնոցներով եք հասկանում? ,- զարմացավ Ժորժը:
-Բա իհարկե, ակնոցներով եմ չէ տեսնում? Եթե տեսնում եմ, ուրեմն հասկանում եմ, հասկացար?
-Ա~~, հասկացա,- ասաց Ժորժը, չնայած, որ նորից բան չհասկացավ:
-Հասկացար? Այդքան շուտ? Լավ է, լավ է, դե ուրեմն ազատ ես, կարող ես գնալ:
Ժորժն, իհարկե, ամաչեց ասել, որ ոչինչ չի հասկացել և ուզում է մնալ, ու ներսից իրեն ուտելով շրջվեց, որ գնա: "Գոնե այդ ակնոցներից ունենայի, երևի կհասկանայի այդ ժամանակ" ,- մտածեց Ժորժը: Այդ ընթացքում ակնոցավորը հանել էր ակնոցները և դրել սեղանի վրա: Ժորժը թաքուն վերցրեց դրանք սեղանի վրայից, ասաց ."ցտեսություն" և արագ դուրս եկավ, քանի դեռ չէին նկատել իրեն: Դուրս եկավ ու անհամաբերությունից միանգամից ակնոցները դրեց: ԼԸԸԸԸԸԸՂ~~~ Աշխարհը կարծես լղոզվեց, գլուխն էլ սկսեց պտտվել, վա~յ...հանեց ակնոցները: "Ես սրանով բան չեմ տեսնում, ավելի լավ է` հետ վերադարձնեմ": Նույն կերպ` թաքուն, որ մարդ չտեսնի, ակնոցները տեղը դրեց ու դուրս թռավ սենյակից:
-Աննե~տ, Աննե~տ,- բացականչեց նա:
-Ինչ ես գոռում? Մարդիկ քնած են, ի տարբերություն քեզ,- ասաց Աննետը:
-Աննետ, լսիր, սպունգը տուր, ես էլ մաքրեմ, հա?